Հասմիկ Հակոբյան. Ղարաբաղի և Հայաստանի միավորման օրակարգ գոյություն չունի, և ընդդիմությունը համաձայն է

Ընդդիմությունն ընդունում է, որ այս պահին Ղարաբաղի և Հայաստանի միավորման օրակարգ գոյություն չունի, հետևաբար Անկախության հռչակագրի դրույթը չպետք է ներառվի երկրի Սահմանադրության մեջ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 17–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը։

«Ընդդիմությունը, մենք՝ հայերս, ունե՞նք այդ օրակարգը, կա՞ այդ օրակարգը՝ Ղարաբաղի և Հայաստանի միավորման։ Ընդդիմությունն ասում է՝ չկա։

Հիմա մենք ասում ենք՝ եկեք Անկախության հռչակագիրը մեր Սահմանադրության մեջ չզետեղենք, որովհետև այդ օրակարգն արդեն ժամանակավրեպ է»,- ասաց Հասմիկ Հակոբյանը։

Հարցին՝ եթե նոր սահմանադրությունը հանրաքվեի դրվի ու չստանա հանրության հավանությունը, դա կարո՞ղ է ինչ–որ կերպ սպառնալ խաղաղությանը, ՔՊ–ական պատգամավորը պատասխանեց․ «Եթե դա չի արվում, խաղաղության պայմանագիր չի կնքվում»։

Սամվել Կարապետյանը, սակայն, այսօր դատարանում կրկին ասել է՝ “թույլ չենք տալու Սահմանադրություն փոխել”։

Այդուհանդերձ, ընդդիմադիր ուժերից շատերը ուղիղ չեն պնդում, որ Անկախության հռրակագիրը, համապատասխանաբար՝ Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թ․ որոշումը արտացոլվեն Սահմանասրության մեջ։ Նրանք ասում են, որ այսօրվա Սահմանադրությունը պչպետք է փոխվի, և “ալիևյան Սահմանադրությունը” պտիտի ընդունվի։

ԱԺ փոխխոսնակ, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ ասել է․ «Արտաքին գործերի նախարարը, նաև Նիկոլ Փաշինյանը, ուղիղ նշել են, որ Ադրբեջանի կողմից կա նախապայման Հայաստանի Հանրապետության սահմանադրության վերաբերյալ”։