
Օրեր առաջ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հրապարակային դիմել էր Հայաստանի Հանրապետության իշխանություններին և միջազգային կազմակերպություններին՝ նախաձեռնել և ստեղծել եռակողմ բանակցային հանձնախումբ և Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակման ու հայրենիք վերադարձի հարցով բանակցություններ անցկացնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Նժդեհ Իսկանդարյանը նշեց, որ ՀՀ իշխանություններից դեռևս արձագանք չի ստացել։
«Բանակցությունների առաջարկի մասով պատրաստվում եմ առաջիկա օրերին նամակներ հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին և ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին»,- ասաց պետնախարարը և հավելեց, որ պատրաստ է ղեկավարել այդ նախաձեռնությունը և անձամբ մասնակցել բանակցություններին։
Ն. Իսկանդարյանը նաև տեղեկացրեց ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ շուտով հարթակ կստեղծեն։