Նժդեհ Իսկանդարյան․ «Նամակներ կհանձնեմ Նիկոլ Փաշինյանին, Արարատ Միրզոյանին և Անահիտ Մանասյանին»

Օրեր առաջ Արցախի պետնախարար Նժդեհ Իսկանդարյանը հրապարակային դիմել էր Հայաստանի Հանրապետության իշխանություններին և միջազգային կազմակերպություններին՝ նախաձեռնել և ստեղծել եռակողմ բանակցային հանձնախումբ և Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների ազատ արձակման ու հայրենիք վերադարձի հարցով բանակցություններ անցկացնել։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում Նժդեհ Իսկանդարյանը նշեց, որ ՀՀ իշխանություններից դեռևս արձագանք չի ստացել։

«Բանակցությունների առաջարկի մասով պատրաստվում եմ առաջիկա օրերին նամակներ հանձնել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանին և ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանին»,- ասաց պետնախարարը և հավելեց, որ պատրաստ է ղեկավարել այդ նախաձեռնությունը և անձամբ մասնակցել բանակցություններին։

Ն. Իսկանդարյանը նաև տեղեկացրեց ՀՀ խորհրդարանական ու արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերի հետ շուտով հարթակ կստեղծեն։

«Պարբերաբար հանդիպումներ կանցկացնենք, որոշ հարցեր պետք է համատեղ քննարկենք ու ճանապարհային քարտեզ գծենք»,- ընդգծեց Արցախի պետնախարարը։