
Այս մասին նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի շենքի առջև կայացած ակցիայի ժամանակ հայտարարել է Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը։
Նա ընդգծել է, որ «անհրաժեշտ է պայքարել միակողմանի զիջումների քաղաքականության դեմ» և «արցախահայության խախտված իրավունքների վերականգնման» համար։
«Կարևոր է, որ տարբեր քաղաքական ուժեր և հասարակության լայն շերտեր աջակցեն հայերի իրավունքների վերականգնման համար արդար և օրինական պայքարին։ Սա Հայաստանի Հանրապետության անվտանգությունն ապահովելու և պատմական արդարության հասնելու միակ ճանապարհն է», – նշել է Օսիպյանը։
Քաղաքական գործիչը նաև հղում է կատարել հայ ժողովրդի պատմական փորձին՝ ընդգծելով, որ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման համար հարյուր տարուց ավելի տևող պայքարը ապարդյուն չի անցել»։
Ըստ Օսիպյանի, «եթե հայերը չշարունակեին պաշտպանել պատմական ճշմարտությունը և իրենց իրավունքները, ապա Արցախի ողբերգությունը կարող էր հանգեցնել ավելի շատ զոհերի»։
«Արդար և օրինական պայքարից հրաժարվելը անխուսափելիորեն հանգեցնում է նոր ողբերգությունների։ Հետևաբար, այն չի կարող անտեսվել», – ընդգծել է Արցախի հեղափոխական կուսակցության նախագահը։