
Մարտական եղբայրություն միաբանության Ազգային հեղափոխություն կուսակցությունը ՀՀ ԱԺ-ի դիմաց իրականացնում է ակցիա՝ ընդդեմ Ալիևի կողմից պարտադրված սահմանադրական հանրաքվեի իրականացմանը:
Ակցիան իրականացվում է «Չենք ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում», «Օկուպացված տարածքները պետք է ազատագրվեն» և այլ բովանդակությամբ պաստառներով։
Մարտական եղբայրություն միաբանության անդամ Արմեն Սաղաթելյանը հայտարարեց․ «Մենք երբեք չենք ճանաչում Արցախն Ադրբեջանի կազմում և համաձայն չենք փակել Արցախի հարցը։ Արցախի հարցը հիմնվել է համազգային, համաժողովրդական հզոր շարժման վրա։ Մենք այսօր եկել ենք ասելու, որ Արցախյան հարցը փակ չէ։ Մենք 2020 թվականին ունեին մեծ ներուժ՝ այդ հարցը բարձրացնելու միջազգային ատյաններում։
Պատերազմն անտաղանդ ձևով պարտվելուց հետո էլ, դեռ Արցախը չկորցրած՝ մենք ներուժ ունեինք պայքարելու և ունեինք միջազգային հարթակներում դաշնակիցներ գտնելու հնարավորություն, եթե մենք շարունակեինք պայքարել։ Նույնիսկ հիմա էլ՝ Արցախի հայաթափությունից հետո, երբ մեր պետությունը լուռ հետևեց, թե ինչպես է Արցախը հայաթափվում և ոչինչ չարեց այդ ուղղությամբ, նույնիսկ այս պահին մենք դեռ ներուժ ունենք արցախահայության իրավունքները միջազգային ատյաններում բարձրացնելու, պայքարը շարունակելու համար»։