«Մենք առաջարկում ենք լուծումներ, որոնք տարբերվում են նոյեմբերի 9-ի կուսակցության լուծումներից»

«Մենք ֆիքսում ենք, որ մեր հետևում գտնվող շենքում կա միայն իշխանություն։ Նոյեմբերի 9-ի իշխանությունն է այս պահին Հայաստանում գործում։ Կա կոնսենսուս Հայաստանում նոյեմբերի 9-ի շուրջ և դրանից բխող հետևանքների շուրջ։ Հինգ տարուց ավելի «Մարտական եղբայրություն» միաբանությունը ծավալում է իր գործունեությունը և ֆիքսում, թե ինչ մարտահրավերներ են Հայաստանի Հանրապետության առջև ծառայած, և առաջարկում է սեփական լուծումները, որոնք որ տարբերվում են նոյեմբերի 9-ի կուսակցության լուծումներից»,- այսօր ԱԺ շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Մարտական եղբայրություն» միաբանության անդամ Մասիս Շիրոյանը։

Նա անդրադրաձավ խորհրդարանական ընդդիմությանը․ «Հիմա ես ուղիղ հարցեր եմ տալիս՝ իրենցից որևէ մեկը կարո՞ղ է կանգնել և հստակ ասել՝ Արցախը ճանաչո՞ւմ է Ադրբեջանի կազմում, թե՞ չէ։ Հենց այս հարցը տալիս ես, իրենց այնպես են պահում, ինչպես սատանան խաչ տեսնելիս։ Փորձում են ամեն կերպ խուսափել այդ հարցից։ Պատրա՞ստ են իրենք ասել, որ Արցախը չեն ճանաչում Ադրբեջանի կազմում, որ Արցախի հարցը փակ չէ։ Այդ ընդդիմաիդրները վեց տարի շարունակ ոչ միայն Նիկոլին վերակենդանացնում են, այլ նաև մեծ ուժ են տալիս»։

Նա հավելեց․ «Իրենք Նիկոլ Փաշինյանից ստորագրած նոյեմբերի 9-ի համաձայնագրին կողմ են բոլորով, և 6 տարի շարունակ ժողովրդին հիմարացնելով փողոց են հանում, տուն ուղարկում, փողոց են հանում, տուն ուղարկում, ոչ մի առաջընթաց չկա, միայն Նիկոլ Փաշինյանի իշխանությունն է դրանից ուժեղանում, Նիկոլ Փաշինյանը դառնում է արդեն դիկտատոր ու զիջումներն է մեծացնում Հայաստանի Հանրապետության հաշվին»։

Շիրոյանի խոսքով՝ այս պահին Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության դեմ տարվում է Հայաստանի կազմալուծման ծրագիրը։ Ի տարբերություն քաղաքական դաշտում գործող բազմաթիվ կուսակցությունների և խորհրդարանում գտնվող հիշող ուժի՝ «Մարտական եղբայրություն» միաբանությունն առաջարկում է դիմադրության ճանապարհը։

«Մենք ոչ թե սխալ ենք համարում նոյեմբերի 9-ի պայմանագիրը, այլ նաև մյուս առաջարկները, որոնք առաջարկում էին մյուս քաղաքական ուժերը, որ պետք էր հանձնվել հոկտեմբերի 19-ին։ Բոլորը խոսում են հանձնվելու օրակարգի շուրջ, իսկ ոչ մեկ չի խոսում, որ պետք է պայքարը շարունակվել և չհանձնվել։ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերը կամ խորհրդարանում գտնվող պատգամավորները կարո՞ղ են իջնել և ասել, որ՝ ոչ, այդպես չէ, մենք պայքարի կողմնակիցներ ենք եղել և ցանկանում ենք պայքարը շարունակել։ Բայց իրենք միշտ գուժել են, որ Հայաստանը չի կարող պատերազմել Ադրբեջանի դեմ, մենք թույլ ենք, պետք էր համաձայնվել Լավրովի պլանին հոկտեմբերի 19-ին։ Այնինչ, չնայած որ մեր Գլխավոր շտաբի նախկին պետը՝ Օնիկ Գասպարյանը պատերազմի չորրորդ օրը զեկուցել էր Փաշինյանին, թե մեր զինված ուժերը չեն կարող պատերազմել, դրան ի պատասխան 10-րդ օրը ադրբեջանական ամբողջ գենշտաբը փոխվեց, որովհետև ադրբեջանական ԳՇ-ն իր առջև դրված խնդիրը չէր կարողացել իրականացնել։ Այստեղ քանդվում են Հայաստանի պարտությունը գուժող մարդկանց բոլոր թեզերը։ Ու եթե կա խորհրդարանում որևէ քաղաքական ուժ, որը համաձայն չէ այս իմ ասածների հետ կամ կողմ է իմ ասածներին, ինքը պետք է այս պահին դուրս գա և հայտարարի, որ միանում է պայքարի դիմադրությանը»,- հայտարարեց Շիրոյանը։

«Այո, մենք չենք խորշում և ասում ենք՝ մենք ռևանշիստ ենք, մենք պայքարող ենք ու մենք չենք փորձում ամեն հնարավորն անել, որպեսզի հանձնվենք ադրբեջանական պահանջներին և Ադրբեջանի գերակայությանը»,- հայտարարեցին ակցիայի մասնակցիները։