Տիգրան Խզմալյան. Արցախահայերի վերադարձի իրավունքը չի կարող անտեսվել

Նոյեմբերի 17-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի առջև տեղի ունեցավ հանրահավաք՝ նվիրված Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշման երրորդ տարեդարձին։

Մասնակիցները կարդացին ՄԱԿ-ին ուղղված համատեղ հայտարարությունը։

«Նորմալ ժողովրդավարական երկրում այսօրը կլիներ քաղաքական օրացույցի ամենակարևոր ամսաթվերից մեկը», – հայտարարեց Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Տիգրան Խզմալյանը։

Նրա խոսքով՝ «երեք կուսակցությունների հայտարարությունը ոչ միայն երախտագիտության արտահայտություն է միջազգային կառույցներին, այլև հիշեցում Միջազգային դատարանի որոշումները կատարելու անհրաժեշտության մասին»։

«Միջազգային դատարանի որոշումը պարզապես ինչ-որ մեկի ցանկություն կամ քաղաքական պահանջ չէ, այլ միջազգային իրավունքի հարց, որը պետք է մնա միջազգային օրակարգում և ստանա գործնական լուծում»։