ՀԲԸՄ-ի «Կլաուդիա Նազարյան» ԲԿ-ում արցախցիներն այսուհետ անվճար կարող են օգտվել սոնոգրաֆիստի և էխոկարդիոգրաֆիստի ծառայություններից

Այսուհետ ՀԲԸՄ-ի «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնում Արցախից, Սիրիայից և Լիբանանից տեղահանված մեր հայրենակիցներն անվճար կարող են օգտվել ✅ սոնոգրաֆիստի և ✅ էխոկարդիոգրաֆիստի ծառայություններից։
Հիշեցնենք, որ կենտրոնը կշարունակի առաջարկել արտահիվանդանոցային բուժօգնություն, սպասարկում և խորհրդատվություն հետևյալ ուղղություններով ևս՝ 👇
✅ մանկաբուժություն,
✅ սրտաբանություն,
✅ հոգեբանություն,
✅ գինեկոլոգիա,
✅ ակնաբուժություն,
✅ քիթ-կոկորդ-ականջաբանություն:
👉 Այցելություններից առաջ հարկավոր է գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ ☎ 011 51 22 53: