Այսուհետ ՀԲԸՄ-ի «Կլաուդիա Նազարյան» բժշկական կենտրոնում Արցախից, Սիրիայից և Լիբանանից տեղահանված մեր հայրենակիցներն անվճար կարող են օգտվել սոնոգրաֆիստի և էխոկարդիոգրաֆիստի ծառայություններից։
Հիշեցնենք, որ կենտրոնը կշարունակի առաջարկել արտահիվանդանոցային բուժօգնություն, սպասարկում և խորհրդատվություն հետևյալ ուղղություններով ևս՝
մանկաբուժություն,
սրտաբանություն,
հոգեբանություն,
գինեկոլոգիա,
ակնաբուժություն,
քիթ-կոկորդ-ականջաբանություն:
Այցելություններից առաջ հարկավոր է գրանցվել հետևյալ հեռախոսահամարով՝ 011 51 22 53: