Երկարաձգվել է Արցախից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության վկայականի ժամկետը

Հայաստանում ժամանակավոր պաշտպանություն ստացած՝ Արցախից բռնի տեղահանված անձանց տրամադրված վկայականի գործողության ժամկետը երկարաձգվել է ևս մեկ տարով՝ մինչև 2027 թվականի դեկտեմբերի 31-ը։ Համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանի կառավարության նոյեմբերի 19-ի նիստում։

Գործող կարգավորումների համաձայն՝ Հայաստանից դուրս գալիս «070» ծածկագրով անձնագիրն ու ժամանակավոր պաշտպանության վկայականը վավեր են միայն միաժամանակ ներկայացնելու և օգտագործելու դեպքում։ Ընդ որում՝ «070» ծածկագրով անձնագրի վավերականության ժամկետը լրանալուց հետո ժամանակավոր պաշտպանության վկայականը ևս ենթակա է փոխանակման։

Նշվում է, որ հաշվի առնելով այս հանգամանքը, ինչպես նաև նշված անձանց կողմից Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմումների աճը՝ անհրաժեշտություն է առաջացել ապահովել նրանց փաստաթղթերի անխափան վավերականությունը։