Սի Ցզինպինը ցուցադրաբար անտեսում է Պուտինին և քծնում Թրամփին

Շենժենում ընթացող ԱԽՏՀ գագաթնաժողովից առաջ Սի Ցզինպինը անձամբ դիմավորեց Թրամփին ինքնաթիռի աստիճանների մոտ, մինչդեռ Պուտինին դիմավորելու համար ուղարկեց Չինաստանի Պետ​​խորհրդի փոխվարչապետին։ Ավելին, վերլուծաբանները նկատում են, որ Պուտինին դիմավորելու համար ընտրվել է ամենաբարձրահասակ չինացի պաշտոնյան՝ Պուտինի ցածր հասակը ընդգծելու համար, որից նա կոմպլեքսավորում է։

Նույն հիերարխիան պահպանվել է նաև գալա ընթրիքի ժամանակ. Թրամփը նստել է Սիի կողքին՝ իր աջ կողմում, իսկ Պուտինը՝ սեղանի ամենավերջում՝ նրանցից առանձին։ Ավելի ուշ Պուտինի օգնական Ուշակովը հաստատել է, որ Պուտինը և Թրամփը չեն կարողացել շփվել գալա ընդունելության ժամանակ, քանի որ նստած են եղել տարբեր սեղանների շուրջ։

Այսօր տեղի կունենա Թրամփի, Սիի և Պուտինի հանդիպումը, բայց հաշվի առնելով այս «հիերարխիան», վերլուծաբանները նշում են, որ Պուտինը կխաղա երկրորդական դեր։ Եթե լինի «Յալթա», այն կլինի Թրամփի և Սիի միջև։ Ռուսաստանը, ինչպես Առաջին համաշխարհային պատերազմից հետո, չի մասնակցի նոր աշխարհակարգի կառուցմանը և կարող է հայտնվել ուրիշի ազդեցության գոտում։