
Ղրիմի (Կերչի) կամուրջը կրկին հարձակման է ենթարկվել՝ մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ։ Երթևեկությունը ժամանակավորապես արգելափակվել է, նոյեմբերի 19-ի գիշերը Telegram-ում հայտարարել է Ռուսաստանի կողմից բռնակցված Ղրիմի այսպես կոչված ղեկավար Սերգեյ Ակսյոնովը։
Exilenova+ Telegram ալիքի տվյալներով՝ կամուրջը կրկին հրթիռակոծվել է։ «Ղրիմյան քամի» Telegram ալիքը, հղում անելով բաժանորդներին, հայտնել է, որ գրանցվել է երկու հարված։ Տեղի բնակիչների խոսքով՝ դրանք, հավանաբար, հարվածել են կամրջի երկաթուղային հատվածին։
Հիշեցնենք, որ վերջին երկու հարձակումներից հետո փլուզվել է միայն կամրջի ավտոճանապարհային հատվածը, մինչդեռ երկաթուղային երթևեկությունը շարունակվել է։ Այժմ Ուկրաինան փորձում է ամբողջությամբ ոչնչացնել կամուրջը։
Կամրջի վրա հարձակվելուց առաջ ուկրաինական ուժերը ոչնչացրել են պաշտպանական կառույցները․ ռուսական իշխանությունները Ղրիմի կամուրջն անվանում են «աշխարհի ամենապաշտպանված կառույցներից մեկը»։ Ներկայումս Ուկրաինայի հարձակումներին նույնիսկ չեն պատասխանում։ Սա նշանակում է, որ Ռուսաստանում գտնվող այլ «ամենապաշտպանված» կառույցները նույնպես կարող են դառնալ Ուկրաինայի նոր մարտավարության թիրախ։