Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածները հոկտեմբերի 3-ից կարող են դիմել միանվագ 100-հազարական դրամ ստանալու համար: Հոկտեմբերի 1-ից 6-ամսյա ժամկետով տրամադրվող աջակցության ծրագրերի ավարտից հետո, պետությունը այլ ծրագրեր կներկայացնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«Հաշվառումը տեղի կունենա Երևանից դուրս` բոլոր մարզպետարաններում և խոշոր համայնքապետարաններում գործող միասնական սոցիալական ծառայությունների միջոցով։ Հոկտեմբերի 2-ին մենք կհրապարակենք կարգը, իսկ հոկտեմբերի 3-ից տեղահանվածները հնարավորություն կունենան դիմելու։ Անչափահասների դեպքում ծնողները կարող են նշել, թե ում բանկային հաշվին են ցանկանում, որպեսզի գումարը փոխանցվի»,- նշեց Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց` բոլոր այն անձանց համար, որոնք ունեն բանկային հաշիվներ կամ քարտեր, այս գործընթացը համամետաբար արագ կկատարվի, իսկ ովքեր դեռևս չունեն, նրանց համար տեխնիկապես այդ ամենը պատրաստելու համար մի քանի օր ժամանակ կպահանջվի:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: