
Եվրոպա լիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի անցումային փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» 1:0 հաշվով հաղթանակ տարավ ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» նկատմամբ։
Այսպիսով, Սամվել Կարապետյանի «Արարատ-Արմենիան» առաջին հայկական ակումբն է, որը կմասնակցի Եվրոպա լիգայի հիմնական փուլին։
Մինչդեռ, «Կարաբախ» ակումբը, որը գոյություն ուներ Ադրբեջանում դեռևս խորհրդային ժամանակներից և պահպանել է իր անվանումը Արցախում հայկական պետականության ժամանակ, խաղաց «Տվենտեի» հետ և պարտվեց 4-1 հաշվով։
Բաքվի լրատվամիջոցների փոխանցմամբ՝ սա 12 տարվա ընթացքում առաջին դեպքն է, որ ակումբը չի կարողանում որակավորվել եվրոպական մրցաշարերի հիմնական փուլ։