
Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակմանը՝ սեպտեմբերի 9-ին Նյու Դելիում «Մեծ քսանյակի» (G20) պետությունների և կառավարությունների ղեկավարների 18-րդ գագաթնաժողովի առաջին լիագումար նիստում ունեցած իր ելույթում , հայտնում է Diarioarmenia-ն։
«Այն ժամանակ, երբ Արևելյան Եվրոպան պատերազմի մեջ է, կան նաև դաժան հակամարտություններ, որոնք ավելի քիչ հանրային ուշադրություն են գրավում, բայց նույնքան ցավոտ են, օրինակ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը հումանիտար ճգնաժամ է առաջացնում… Արգենտինան վերահաստատում է իր անխուսափելի հավատարմությունը բազմակողմանիությանը` որպես միջազգային փոխըմբռնման բարձրագույն մեթոդի»,- ասել է Ֆերնանդեսը:
G20-ի գագաթնաժողովը տեղի է ունենում այս շաբաթավերջին Հնդկաստանում։