Գրանցվել է ավելի քան 1000 վանդալիզմի դեպք Արցախում։ Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը ներկայացրել է համապատասխան տեղեկանք
Հայ փորձագետները պարզել են, որ Ստեփանակերտում ադրբեջանական կողմն ավերել է Սուրբ Աստվածածնի Հովանու մայր տաճարը։ Ավելի վաղ նաև հաղորդվել էր, որ հիմնահատակ ոչնչացվել է Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցին։
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը պատրաստել է տեղեկանք, որը ներառում է տվյալներ Արցախի պատմամշակութային հուշարձանների, ինչպես նաև այդ տարածքում կատարված վանդալիզմի դեպքերի ցանկը։ Փաստաթղթում արձանագրված է ավելի քան 1000 նման դեպք։
Ավանեսովի խոսքով՝ սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկումը վկայում է ոչ թե առանձին, մեկանգամյա ավերումների, այլ համակարգային, նպատակաուղղված և, ինչպես նա ընդգծել է, «պաշտոնական Բաքվի ցինիկ քաղաքականության» մասին, որը միտված է հայկական հոգևոր և պատմամշակութային ժառանգության հետևողական ոչնչացմանը՝ «ջնջելու դրա գոյության հիշողությունը»։
Նա նաև նշել է, որ ոչնչացված հուշարձանների իրական թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել, քանի որ բազմաթիվ դեպքեր չեն հայտնվում հանրային դաշտում, իսկ միջազգային կազմակերպությունների և անկախ կառույցների մուտքը Արցախ փաստացի արգելված է։
«Պետք է հստակ արձանագրել, որ Ադրբեջանը օկուպացված տարածքներում իրականացնում է մշակութային ոչնչացման հետևողական քաղաքականություն։ Այդ քաղաքականությունը չի կարելի համարել պատահական կամ տեղային․ այն ունի համակարգային և նախապես ծրագրված բնույթ և ուղղված է մշակութային ժառանգության լիակատար վերացմանը», — հայտարարել է Ավանեսովը։
Նա ընդգծել է, որ մշակութային արժեքների կանխամտածված ոչնչացումը, պատմական փաստերի խեղաթյուրումը և օտար ժառանգության յուրացման փորձերը հակասում են քաղաքակիրթ աշխարհի հիմնարար սկզբունքներին։
«Երբ պետությունը հետևողականորեն ոչնչացնում է մշակութային արժեքները, դա բնութագրում է նրա վերաբերմունքը ոչ միայն այլ ժողովուրդների, այլև համաշխարհային քաղաքակրթության նկատմամբ ընդհանրապես։ Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է, որպեսզի միջազգային կառույցներն ու մասնագիտական համայնքը զբաղեցնեն սկզբունքային դիրքորոշում։ Մշակութային ժառանգության ոչնչացումը չի կարող դիտարկվել որպես քաղաքական վեճի մաս․ դա հանցագործություն է մարդկության դեմ, որը պահանջում է հստակ արձագանք և կանխարգելիչ մեխանիզմներ», — ընդգծել է օմբուդսմենը։
Տեղեկանք
1998 թվականի հուլիսի 26-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի որոշմամբ հաստատվել էր երկրի վարչատարածքային կառուցվածքը, որը ներառում էր յոթ շրջան՝ Հադրութի, Քաշաթաղի, Մարտունու, Ասկերանի, Շուշիի, Մարտակերտի և Շահումյանի, ինչպես նաև վարչական շրջանի կարգավիճակ ունեցող Ստեփանակերտ մայրաքաղաքը։
2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ Արցախի Հանրապետությունում առկա էր 308 գործող բնակավայր՝ հազարամյակների պատմություն ունեցող գյուղեր և քաղաքներ։
Անկախության շուրջ երեք տասնամյակների ընթացքում Արցախի Հանրապետության տարածքում պետական լիազոր մարմինների հովանու ներքո մասնագետների կողմից իրականացվել են պատմամշակութային հուշարձանների ուսումնասիրության և հաշվառման աշխատանքներ։ Այդ ուսումնասիրությունների արդյունքում երկրի ավելի քան 10.000 հուշարձաններից պետական հաշվառման ցանկերում ընդգրկվել են 5.658-ը։ Դրանց թվում են՝
- 60 վանական համալիր,
- 385 եկեղեցի,
- 2.755 խաչքար,
- 658 գերեզմանոց և հանգստարան,
- մոտ 300 հուշահամալիր և հուշարձան՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմին, ինչպես նաև այլ տեսակի հուշարձաններ։
2023 թվականին Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության ամբողջ տարածքի ռազմական օկուպացիայի և արցախահայության բռնի տեղահանության արդյունքում վտանգի տակ են հայտնվել հայ ժողովրդի հազարամյակների ընթացքում ստեղծած ավելի քան 10.000 պատմամշակութային հուշարձաններ։ Դրանց շարքում են՝ վանքեր, եկեղեցիներ, դամբարաններ, սրբատեղիներ, գերեզմանոցներ, ամրոցներ, խաչքարեր, ջրաղացներ, կամուրջներ, հուշահամալիրներ, գյուղատեղիներ և քաղաքատեղիներ։
Այս բոլոր հուշարձանները ոչ միայն կազմում են հայկական մշակութային ժառանգության անբաժան մասը, այլև ունեն համամարդկային արժեք։
2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2026 թվականի ապրիլի 21-ը ընկած ժամանակահատվածում Արցախում ադրբեջանցիների կողմից իրականացված վանդալիզմի դեպերը անցել է 1000-ի սահմանը: Եվ խոսքը վերաբերում է վանդալիզմի բոլոր դրսեւորումներին։ Այս քանակի վանդալիզմի դեպքերը մեզ թույլ են տալիս պնդելու, որ մենք գործ ունենք 21-րդ դարի խոշորագույն մշակութային ցեղասպանություններից մեկի հետ:
- 2020 թվականի հոկտեմբերի 8-ին նույն օրը երկու անգամ թիրախավորվել է Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին, երկրորդ անգամ թիրախավորման ժամանակ վիրավորում են ստացել միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:
- 44-օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանի կողմից Արցախի Կարմիր գյուղի սբ. Աստվածածին եկեղեցին թիրախավորել է:
- Կատարո վանքի եկեղեցինւ օգտագործում է ռազմական նպատակներով:
- Պղծվել է Ասկերանի շրջանի Ակնաղբյուր գյուղի արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:
- Ոչնչացվել է Մեխակավանի Զորավոր սբ․ Աստվածածին եկեղեցին:
- Վանդալիզմի է ենթարկվել Մատաղիսի Սուրբ Եղիշա եկեղեցին:
- Ադրբեջանի պետական վարչամեքենան Դադիվանքը հռչակել են, որպես ուդիական:
- Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին ենթարկվել է անօրինական վերականգնման ինչի հետևանքով ամբողջովին ձևախեղվելը եկեղեցու ամբողջականությունը:
- 2020 թվականի պատերազմի ըթացքում բռնազավթված բերդաքաղաք Շուշիում ադրբեջանցիները քանդել են Շուշիում Հայոց ցեղասպանության, Հայրենական պատերազմի և Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը, որը տեղադրվել էր Արցախյան առաջին պատերազմից հետո։ Այն գտնվում էր Պռոշյան և Ղազանչեցոց եկեղեցու խաչմերուկից քիչ ներքև։ Այս տարածքում այժմ կառուցվում է ադրբեջանական թանգարան, մզկիթ և հրապարակ:
- Ադրբեջանցիները ավերել են Շուշիի Կանաչ ժամ՝ Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու գմբեթն ու զանգակատունը:
- Շուշիի Կանաչ ժամին կից հովվատունը վերածվել է սրճարանի:
- Ադրբեջանը հողին է հավասարեցրել Շուշիի Սբ. Հովհաննես Մկրտիչ (Կանաչ ժամ) եկեղեցին:
- Շինարարական աշխատանքների պատրվակի տակ ծանր շինարարական տեխնիկակաի կիրառմամբ ոչնչացվել է Սղնախի գերազմանոցը:
- Ավիրվել է Հադրութի ազատամարտիկների հուշարձանը:
- Ավիրվել է Շուշիի կերպարվեստի թանգարանի «Քանդակների միջազգային պուրակը»:
- Ավիրվել է «Վերածնված Թալիշ» հուշարձանը:
- Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղում ավիրվել է Արմենակ Խանփերյանցի կիսանդրին և «ՄիԳ-17» կործանիչը:
- Արցախի Հադրութի շրջանի Ազոխ գյուղում ադրբեջանցիները ոչնչացրել են Հայրենական Մեծ պատերազմի, Արցախյան առաջին պատերազմի և Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված երեք առանձին հուշարձանները:
- Վանդալիզմի է ենթարկվել Շուշիի երկրաբանական թանգարանը:
- Ավիրվել է Հադրութի շրջանի Տումի գյուղում գտնվող Թևան Ստեփանյանի կիսանդրին:
- Հադրութի շրջանի Առաքել գյուղում ոչնչացվել է խաչքար:
- Ջրականում (Ջաբրայիլ) ավիրվել է քրիստոնեական հուշարձան:
- Ազան՝ Ծակուռիի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում:
- Թշնամին պղծել է Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղի Կուսանաց Անապատը:
- Որոտան քաղաքի (Կուբաթլու) հուշարձանի ավերումը:
- Ադրբեջանցիները Տիգրանակերտի արքայական աղբյուրների պուրակը վերածել են խորովածանոցի:
- Հադրութի Սուրբ Խաչ վանքն՝ Ադրբեջանի կողմից աղվանա-ուդիական է հռչակել:
- Զինված ադրբեջանցիների կողմից ոչնչացվել է բռնազավթված Հադրութի պատմական թաղամասը:
- Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին:
- Քարինտակի սբ. Աստվածածին եկեղեցին ենթարկվում է վանդալիզմի:
- Ադրբեջանը ոչնչացրել է Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մանկավարժների պուրակն ու արձանագրությունը:
- 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության արդյունքում Ադրբեջանի տիրապետության տակ անցած Հադրութի շրջանի Ազոխ գյուղում պղծվել է Հայրենական պատերազմի և Արցախյան առաջին պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը։
- Ադրբեջանցիները տեղափոխել են Բերձորի (Լաչին) ճանապարհին տեղադրված խաչքարը:
- Ադրբեջանը ոչնչացրել է Մոխրենեսի Սբ. Սարգիս եկեղեցին:
- Աղավնո գյուղը Ադրբեջանի վանդալիզմի զոհ:
- Ադրբեջանցիները հիմնահատակ քանդել են Հադրութի Ավ․ Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի շենքը և հարակից բնակելի տները:
- Ադրբեջանի «աղվանա-ուդիական» համայնքի ներկայացուցիչները պղծել և քանդել են Արցախի Քաշաթաղի շրջանի Ծիծեռնավանքի հայկական եկեղեցու եզակի շուրֆը:
- Վնասվել և պղծվել է Ծիծեռնավանքի խորանը:
- Ադրբեջանը պետական մակարդակում նախաձեռնել է հայկական Ծիծեռնավանքի վերականգնման, կամ որ նույնն է խեղաթյուրման նախագիծը:
- Ադրբեջանը բունկերներ է փորել հայկական Գյավուրկալա բնակատեղիի վաղքրիստոնեական դամբարանադաշտում:
- 2023 թվականի մայիսի 30-ին միջազգային մամուլում շրջանառվող լուսանկարներից պարզ դարձավ, որ բռնազավթված Բերձորում հողին է հավասարեցվել քաղաքի կենտրոնում` Խաղաղության հրապարակին հարակից բլրի վրա գտնվող, դեռևս խորհրդային տարիներին կառուցված՝ Հայրենական պատերազմում (1941-1945 թթ.) Բերձոր քաղաքից զոհվածների հիշատակը հավերժացնող հուշահամալիրը:
- Լաչինի գերեզմանատան ավերումն ու խաչքարերի ոչնչացումը:
- Ադրբեջանը ոչնչացրել է Հալիվորի կամուրջը:
- Հադրութի Քյուրաթաղ գյուղում խաչքար է ոչնչացվել:
- Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Հադրութի շրջանի Ուխտաձոր գյուղի՝ Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձանը և խաչքարը:
- Չարեքտարի վանքն ադրբեջանական վանդալիզմի թիրախ:
- Ադրբեջանը տապալել է Ստեփանակերտի խաչը:
- Ադրբեջանն աղբակույտի է վերածել Շուշիի 19-րդ դարի Մեղրեցոց Սբ. Աստվածածին եկեղեցու պատմական շերտերը:
- Ադրբեջանցիները Ստեփանակերտում վանդալիզմի են ենթարկել Ստեփան Շահումյանի արձանը:
- Ադրբեջանը ոչնչացնում է Շուշիի պատմական գերեզմանոցները:
- Անատոլի Զինևիչի կիսանդրու ավերումը:
- Ադրբեջանցիներն ավերել են Մարտակերտ քաղաքի հուշարձան-խաչքարը:
- Ադրբեջանն ավերել է Քաշաթաղի շրջանի Աղանուս գյուղի աղբյուր-հուշարձանը:
- Ադրբեջանը հեռացրել է Վանքասարի եկեղեցու խաչը:
- Բռնազավթված Արցախի Հազնրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում Ադրբեջանն ոչնչացրել է Արցախի հերոս Աշոտ Ղուլյանի հուշաքարը:
- Արցախի Հակակու գյուղի զոհվածների հիշատակին նվիրված համալիրի ավերումը:
- Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Հաթերք գյուղի եղբայրական գերեզմանատունը:
- Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Մարտունի փողոցում կանգնեցված Ալեքսանդր Մյասնիկյանի արձանը:
- Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի Վերին զբոսայգում գտնվող Արծվի հուշարձանը:
- Ադրբեջանը Ստեփանակերտում ոչնչացրել է Իվան Իսակովի կիսանդրին:
- Ադրբեջանը շարունակում է Ստեփանակերտի ապահայկականացման գործընթացը. քանդվել են Արցախի Ազգային Ժողովի և Ազատամարտիկների միության շենքերը ու «Արմենիա» հյուրանոցը, որոնց տարածքում կառուցվել է «Կոնգրես» կենտրոն:
- Ադրբեջանը ոչնչացրել է Ստեփանակերտի հայ-ֆրանսիական բարեկամության պուրակում գտնվող Շառլ Ազնավուրի կիսանդրին:
- Գետավանի հուշարձանն՝ ադրբեջանական վանդալիզմի թիրախ:
- Ադրբեջանն Արցախի մշակույթի տները, համայնքային կենտրոններն ու դպրոցներն օգտագործում է ռազմական նպատակով:
- Ադրբեջանը ոչնչացրել է Շուշի քաղաքի Ղազանչեցոց (Հին) գերեզմանոցը:
- Ադրբեջանը հիմնահատակ ավերել է Շուշիի շրջանի հերոսական Քարինտակ գյուղը:
- Ադրբեջանը հիմնահատակ ոչնչացրել է Բերձորի Սբ․ Համբարձման եկեղեցին:
- Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ:
- Ադրբեջանցիները պղծել են Բերդաձորի զոհված ազատամարտիկներին նվիրված հուշահամալիրը:
- Ադրբեջանը այս անգամ ավերել է Շուշիի Խաչատուր Աբովյանի անվան դպրոցին կից կանգնեցված հուշաղբյուրը:
- Շուշիում ոչնչացվել են Տանկ-հուշարձանի տարածքում գտնվող խաչքարերը:
- Ադրբեջանի թիրախումՄարտակերտի շչջանի Վանք գյուղի հուշակոթողներն են:
- Ստեփանակերտի հուշահամալիրը ոչնչացման վտանգի տակ: Համալիրի տարածքը փակված է ցուցապաստառներով:
- Ստեփանակերտի պատմական թաղամասի ավերում, որի իր մեջ ներառում էր 6 բնակելի պատմական թաղամասը:Ներկայումս ադրբեջանական պետական վարչակարգի կողմից ծանր շինարարական տեխնիկայի կիրառմամբ հիմնովին ավիրված վեց պատմական թաղամասերի տարածքում կառուցվում է այսպես կոչված «հաղթանակի պուրակը»:
- Արցախի խորհրդանիշ «Մենք ենք մեր սարերը» հուշարձանը վանդալիզմի է ենթարկվել:
- Ադրբեջանը ոչնչացրել է Տանձատափի եկեղեցին:
- Արցախի Հաթերք գյուղում ավերվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանը:
- Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Արցախի Հադրութի շրջանի Մարիամաձոր գյուղը:
- Հադրութի շրջանի Ծամձոր գյուղն ադրբեջանական հարձակումների թիրախում:
- Ասկերանի ամրոցը յուրացման և ձևախեղման վտանգի առաջ:
- Մայիսի 9-ին ընդառաջ Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակի նախաշեմին Մարտակերտի շրջանի Վանք գյուղում ոչնչացվել է Հայրենական մեծ պատերազմի և արցախյան ազատամարտի հուահամալիրը:
- Մարտունու շրջանի Եմիշճան գյուղում ավերվել է Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանը:
- Մարտունիում ոչնչացվել է Գարեգին Նժդեհի հուշարձանը:
- Արցախի Ասկերանի շրջանի Տանկ-հուշարձանն ու Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին նվիրված համալիրը ոչնչացված են:
- Ադրբեջանցիները ավերել են Ավետարանոց գյուղի Հայրենական մեծ պատերազմին նվիրված հուշարձանի մի հատվածը:
- Շուշիում ադրբեջանցի վանդալները քանդել են Սոցիալիստական աշխատանքի հերոս, Սովետական Միության ականավոր քաղաքական գործիչ Իվան Թեւոսյանի հուշարձանը: Թեւոսյանը ծնունդով Շուշիից էր:
- Ստեփանակերտում ոչնչացվել է Մարշալ Բաղրամյանի արձանը, որը տեղադրված էր մարշալի անունը կրող փողացում:
- Արցախի Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղում Հայրենական մեծ պատերազմի և արցախյան պատերազմների զոհերին նվիրված հուշահամալիր:
- Ստեփանակերտի ծննդատան հարևանությամբ տեղադրված «Մայրություն» քանդակ:
- Արցախի Մոնթեաբերդ (Մարտունի) քաղաքում գտնվող հուշահամալիրը՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմի (1941–1945 թթ.) և Արցախյան ազատամարտի նահատակների հիշատակին։
- Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի Արցախյան պատերազմում զոհվածների գերեզմանոցը:
- Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցի:
- Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր տաճար:
Ցանկը ամբողջական չէ քանի, որ գործ ունենք շարունակական բնույթ կրող մշակութային ցեղասպանության հետ:
Տեղեկանքը պատրաստված է ներքոնշյալր հրապարակումների և տեղեկանիքի հեղինակի կողմից իրականացված մշտադիտարկաման արդյունքների հիման վրա՝
Բալայան Վ., Բալայան Մ., Հովհաննիսյան Լ., Արցախ. Վտանգված ժառանգություն, Երևան Էդիթ Պրինտ, 2025, Էջ 10, /հայերեն, ռուսերեն, անգլերեն/:
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակ
https://www.facebook.com/OmbudsmanoftheCulturalHeritageArtsakh
Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության Պետական Խորհուրդ https://www.facebook.com/PublicCouncilforprotectionofculturalheritage
MONUMENT WATCH անկախ ակադեմիական հարթակ https://monumentwatch.org