ԿԸՀ-ն մերժել է «Ուժեղ Հայաստան»-ի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին դիմումը

  • 09:53 06.06.2026

Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը մերժել է «Հանրապետություն» կուսակցության դիմումը՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի գրանցումն անվավեր ճանաչելու մասին։

Հիշեցնենք, որ համապատասխան պահանջով ԿԸՀ էր դիմել «Հանրապետություն» կուսակցությունը։

Դեռ պարզ չէ, արդյո՞ք «Հանրապետություն» կուսակցությունը կբողոքարկի ԿԸՀ-ի որոշումը դատարանում։