Փաշինյանի առաջին քայլը՝ Բաքվի հետ պայմանագրի ինստիտուցիոնալիզացում և ԹՐԻՓՓ-ը

  • 10:55 08.06.2026

Հայաստանն առաջիկայում մտադիր է ինստիտուցիոնալացնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիրը։ Այս մասին հունիսի 8-ին, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2025 թվականի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Մենք աշխատելու ենք այս ուղղությամբ», – ասել է վարչապետը։

Փաշինյանը նշել է նաև, որ մոտ ժամանակներս պետք է մեկնարկի TRIPP-ի վավերացման գործընթացը։

«Կարևոր է արձանագրել, որ սա իսկապես իրավիճակ փոխող նախագիծ է, քանի որ Հայաստանը վերածվում է «Խաղաղության խաչմերուկի»», – ընդգծել է կառավարության ղեկավարը։