
Հուլիսից կմեկնարկի Արցախից բռնի տեղահանված մինչեւ երեք անդամից բաղկացած ընտանիքների համար բնակարանային խնդրի կարգավորման այլընտրանքային՝ երկարաժամկետ վարձակալության ծրագիրը, այսօր Ազգային ժողովի նիստում տեղեկացրեց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
«2025 թվականի տարեվերջին կառավարությունը հաստատեց Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի համար վարձավճարի մասնակցի հատուցման ծրագիրը։ Դրա նպատակն է բնակարանային խնդրի կարգավորման եղանակ առաջարկել մինչեւ երեք անդամից բաղկացած այն տեղահանված ընտանիքներին, ովքեր կգերադասեն բնակարանանի խնդիրը լուծել ոչ թե բնակարան գնելու, այլ կառավարության աջակցությամբ երկարաժամկետ վարձակալության միջոցով։ Ծրագրի մեկնարկը նախատեսված է 2026 թվականի հուլիսից»,- ասաց Տիգրան Խաչատրյանը։
Նշենք, որ Արցախից բռնի տեղահանված փոքր կազմով ընտանիքները բազմիցս բարձրացրել են հարցը, որ կառավարության բնակապահովման ծրագրի շրջանակներում հատկացվող գումարով իրենք չեն կարող բնակարան ձեռք բերել։ Կառավարությունն այս ընտանիքներին երկարաժամկետ վարձակալության տարբերակն է առաջարկում։