
Ընդդիմությունը դեռ չի հայտարարել, կհրաժարվի՞, թե՞ կվերցնի մանդատնարը, իսկ իշխող կուսակցությունն արդեն նախապատրաստվում է հաջորդ ընտրություններին։
Արտահերթ ընտրությունների անհրաժեշտությունը պայմանավորված կլինի ոչ թե ներքին քաղաքական ճգնաժավով, այլ արտաքին հանգամանքներով։ Մասնավորապես, տարբեր վերկուծաբաններ նշում են, որ Փաշինյանի կուսակցությունը բավարար ձայներ չի ստացել Սահմանադրությունը փոխելու համար։ Իսկ ՀՀ Սահմանադրության փոխելը պետք է առաջին հերթին Ռուսաստանին և Թուրքիային, քանի որ միայն այդ ձևով նրանք կարող են դուրս գալ Կարսի պայմանագրից՝ առանց Հայաստանին վերադարձնելու այդ պայմանագրով խլված Նախիջևանը, Կարսը, Արդահանը և Սուրմալուն։
Այսօր Ֆիդանն ու Լավրովը Մոսկվայում հենց այդ հարցն են քննարկել․ առանց այդ տարածքներից Հայաստանի “ինքնակամ” հրաժարումից չկա ոչ Թուրքիայի, ոչ ռուս-թուրքական ապօրինի որդի Ադրբեջնի “տարածքային ամբողջականություն”։
Իսկ կա՞ն ուժեր, որոնց ձեռնտու չէ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունը։ Ոչ ԱՄՆ-ը, ոչ ԵՄ-ն պաշտոնապես կոչ չեն արել Հայաստանին ընդունել նոր Սահմանադրութույն։ Նրանք միայն խոսում են “խաղաղության” մասին։ Դժվար թե ԵՄ-ն ը ԱՄՆ-ը ուզենան առանց իրնց նոր ռուս-թուրքական գործարք տարածաշրջանում։
Բաքվում արդեն անհանգիստ են․ Եվրոպան կարող է Բաքվի վրա ճնշում գործադրել, որ ճանապարհները բացվեն առանց “խաղաղության պայմանագրի” ստորագրման և ՀՀ Սահմանադրության փոփոխության։ Իսկ Թրամփի ուղին “Ադրբեջանը Նախիջևանին կապող” միջանցքից կարող է շուտով վերածվել ամերիկա-իրանյան առևտրային սահմանի։
Ո՞ր լոգիկայի մեջ կգործի Փաշինյանի կառավարությունը՝ պիջակից կպած ռուս-թուրքական քարտեզի՞, թե՞ ավելի գլոբալ խաղի։
Ռուսաստանն ու Թուրքիան ամեն ինչ պետք է անեն, որ Հայաստանի դեմ Արցախում 2020-2023 թ․ ցեղասպանական գործողությունները “ջուրը չլցվեն”։ Հազիվ հասել են իրենց ուզածին, մեկ էլ ինչ-որ ուժեր կասկածի տակ են դնում Հայաստանի “կամքը”՝ հրաժարվել սեփական իրավունքներից և վերածվել ռուս-թուրքական “խաչմերուկի”։
Այդ իսկ պատճառով կարող է պետք գան արտահերթ ընտրություններ՝ արդեն նոր ուժերով։ Ահա թե ինչու Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ պետք “կաշարք տվող” կուսակցություններին թույլ չտալ մասնակցել հաջորդ ընտրություններին։ Ավելին՝ պետք է ընտրելու իրավունքից զրկել ՀՀ քաղաքացիներին, որոնք տարվա մեծ մասը չեն բնակվել Հայաստանում։ Դե, արցախցիների ընտրություններին մասնակցելու ոտնահարված իրավունքի մասին խոսք չկա։
Արտահերթ ընտրությունների նախադրյալներն արդեն ստեղծվում են։ «Մենք պետք է հստակ արձանագրենք, որ, ըստ էության, խորհրդարանական այն ընդդիմությունը, որը ձևավորվում է 9-րդ գումարման Ազգային ժողովում, կատարելապես ապօրինի գործունեության արդյունքում ձևավորված քաղաքական միավոր է»,-ասել է Փաշինյանը:
Եթե դատարաններն ապացուցեն կաշառքի փաստերը, Քաղպայմանագիրը կարող է խորհրդարան անցած կուսակցություններին օրենքից դուրս հայտարարի։ Եւ նշանակել նոր ընտրություններ։