Արտակ Մկրտչյանը, Լիաննա Պետրոսյանը և ուրիշներ դրամահավաք են հայտարարում

Բռնի տեղահանումից 3 տարի անց արցախցիների իրավունքների, շահերի, ժառանգության և ավանդույթների պաշտպանությամբ զբաղվող հասարակական գրեթե բոլոր կազմակերպությունները հայտնվել են իրենց գոյությունը պահպանլու խնդրի առաջ։ Թեկուզ մի շարք ծրագրեր՝ հիմնականում եվրոպական ֆինանսավորմամբ շարունակվում են, սակայն այդ ծրագրերը այլևս “արդիական չեն”․ արցախցիների իրավունքների պաշտպանության թեման աստիճանաբար վերափոխվել է․ սկզբից խոսում էին “էթնիկ զտման ենթարկված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված” անձանց իրվունքների մասին, հետո՝ “Ղարաբաղից տեղահանված”, հետո՝ ուղղակի “տեղահանցած”։ 

Հասարակական կազմակերպությունները ստիպված դրամահավաք են հայտարարում․

Artak Mkrtchyan

«Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական ՀԿ-ն (Արցախում հայտնի որպես Մարտունու երիտասարդական կենտրոն՝ ՄԵԿ) Հայաստանում շարունակում է իր գործունեությունը՝ մեկ հիմնական նպատակով. պահպանել և ապրեցնել Մարտունու համայնքը։
Հիմնադրման օրվանից մեր աշխատանքներն իրականացվել են հիմնականում կազմակերպության խորհրդի անդամների աջակցության և նվիրատվությունների շնորհիվ։ Մենք շնորհակալ ենք մինչ օրս ցուցաբերած ձեր վստահության համար։
Մարտունին այսօր ֆիզիկապես մեզանից հեռու է, բայց այն շարունակում է ապրել մեր հիշողության, մեր կապերի և մեր միասնականության շնորհիվ։
Այսօր առավել քան երբևէ կարևոր է շարունակել պահպանել այդ կապը, որովհետև եթե մենք չպահպանենք մեր համայնքը, ապա դա մեզանից բացի ոչ ոք չի անի։
Մենք հայտարարում ենք նպատակային դրամահավաք՝ Մարտունու համայնքի պահպանման, հիշատակի նախաձեռնությունների, հանդիպումների և երիտասարդական ծրագրերի շարունակականության համար։
Խնդրում ենք ձեր նվիրատվությունները կատարել ստորև նշված հաշվեհամարներին․
Բանկ՝ AMIO
AMD — 1150018664704704
EUR — 1150014879969908
RUB — 1150002075285294
USD — 1150016452622670
Շահառու՝ «Հավասար հնարավորություն» սոցիալական, երիտասարդական ՀԿ
ՆՊԱՏԱԿ (պարտադիր լրացման համար)
«Նպատակ» դաշտում պարտադիր նշել՝
• Նվիրատվություն
• Ազգանուն
• Անուն
• Հայրանուն
Մեկ տարուց ավել է, ինչ գործում է իմ կողմից հիմնադրված՝ Արցախցիների աջակցման տեղեկատվական և խորհրդատվական կենտրոնը։
Այս ընթացքում տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ ստացել են անվճար խորհրդատվություն, իրավական աջակցություն, ուղղորդում, անհրաժեշտ տեղեկատվություն և պարզապես վստահություն, որ իրենց խնդիրներն ու ձայնը լսելի է։
Սակայն այսօր մենք կանգնած ենք լուրջ մարտահրավերի առաջ․
մինչ այս պահպանման ծախսերի համար ներդրել ենք հնարավոր բոլոր անձնական խնայողությունները, վարկային գծերը.
Այսօր Կենտրոնի գործունեությունը շարունակելու համար անհրաժեշտ է ապահովել դրա պահպանման ծախսերը, մասնավորապես՝ գրասենյակի վարձակալություն, կոմունալ վճարներ, կապի միջոցներ, տեխնիկական սպասարկում և այլ ընթացիկ ծախսեր։
Դիմում եմ բոլոր նրանց, ովքեր կարևորում են մեր գործունեությունը։
Ձեր աջակցությամբ Կենտրոնը կկարողանա այսուհետ ևս շարունակել իր գործունեությունը։
ID Bank card 4318 2900 8127 6939
«ԱյԴի բանկ» ՓԲԸ հաշվեհամարներ՝
AMD 11800296492200
USD 11800296492204
EUR 11800296492205
RUB 11800296492206
Ստացող՝ Լիաննա Պետրոսյան