Հրատարակվել է տեղեկատվական գրքույկ՝ արցախցիների համար բժշկական ծառայությունների հասանելիության վերաբերյալ

«Արցախ Միություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ հրատարակվել է Արցախից տեղահանված անձանց համար հասանելի բժշկական ծառայությունների վերաբերյալ տեղեկատվական գրքույկ: Հրատարակությունը տեղեկատվություն է տրամադրում փախստականների իրավունքների, պետական ​​բժշկական ծրագրերի, թեժ գծի կոնտակտային տվյալների և իրավական պաշտպանության ուղեցույցի մասին։

Ինչպես նշել է «Արցախ Միություն» ՀԿ-ի ղեկավար Արտակ Բեգլարյանը, իրազեկվածությունը մնում է առաջնային խնդիր։

«Ակնհայտ է, որ նման բարդ խնդիրը չի կարող լուծվել մեկ գրքույկով: Մենք պետք է ընդլայնենք ջանքերը և ձեռնարկենք լրացուցիչ քայլեր՝ ապահովելու համար, որ արցախցիները ավելի մեծ հասանելիություն ունենան բոլոր ոլորտներում տեղահանված անձանց աջակցությանն ուղղված ՀՀ կառավարության ծրագրերի վերաբերյալ տեղեկատվությանը», – ընդգծեց նա։