
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի և Նիկոլ Փաշինյանի միջև զրույցի ընթացքում Հայաստանի ԵՄ անդամակցության կամ Եվրասիական տնտեսական միության մեջ (ԵԱՏՄ) մնալու վերաբերյալ հանրաքվեի ճշգրիտ ամսաթվեր չեն նշվել։ Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը Պուտինին ասել էր, որ հանրաքվեն հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հայաստանը որոշի դիմել ԵՄ անդամակցության համար։ Իսկ դրա մասին դեռ խոսք չկա։
Սա երկրորդ հանրաքվեն է, որը Հայաստանըին ստիպում են անցկացնել։ Բաքուն պնդում է, որ եթե Հայաստանը չհեռացնի Անկախության հռչակագրի հղումը իր Սահմանադրությունից և չհրաժարվի «Միացումի» գաղափարից, խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվի, և սահմանները չեն բացվի։ Թուրքիան չի պահանջում, որ Հայաստանը փոփոխություններ կատարի Սահմանադրությունում, բայց ասում է, որ կբացի սահմանները՝ կախված Բաքվի և Երևանի միջև համաձայնագրից։
Ըստ Նիկոլ Փաշինյանի, եթե սահմանդրական հանրաքվե լինի, և նոր Սահմանդրություն ընդունվի, ապա իր կարքիքվ, այնտեղ Հռչակագրին հղում չպիտի լինի, և պետք է հստակ նշվի Հայաստանի տարածքը՝ ըստ Ալմա-Աթայի հռչակագրի, այսինքն՝ խորհրդային սահմանները։
Նշենք, որ Հայաստանի ներկայիս Անկախության հռչակագիրը անուղղակիորեն “որոշում” է Ադրբեջանի և Թուրքիայի սահմանների մի մասի ապագան, քանի որ Հայաստանը հռչակվել է 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին բանաձևի և Հայոց ցեղասպանության հետևանքների լուծման անհրաժեշտության մասին կետի հիման վրա։
Այս երկու կետերը չափազանց կարևոր են ոչ միայն Ադրբեջանի և Թուրքիայի, այլև Ռուսաստանի համար. չէ՞ որ Հայաստանի ներկայիս՝ խորհրդային սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ որոշվում են 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագրով: Հայաստանի Անկախության հռչակագիրը Կարսի պայմանագրի ապագա չեղարկման իրավական հիմքն է, այդ իսկ պատճառով բոլորը ցանկանում են որքան հնարավոր է շուտ «մոռանալ» Հռչակագիրը:
2020 թվականի Արցախյան պատերազմը՝ Ռուսաստանի և Թուրքիայի կողմից Կարսի պայմանագիրն ավարտելու ծրագրի մի մասն էր՝ առանց Թուրքիային զիջած Արևելյան Հայաստանի տարածքները Հայաստանին վերադարձնելու։ Այս պատերազմի արդյունքը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունն էր և Արցախի լիակատար հայաթափումը։
Սակայն նույնիսկ դրանից հետո Արցախը իրավաբանորեն մնում է Հայաստանի մաս, իսկ Նախիջևանը, Կարսը, Արդահանը և Սուրմալուն մնում են Հայաստանից ժամանակավոր բռնագրավված տարածքներ՝ մինչև Կարսի պայմանագրի ավարտը։
Աշխարհի ոչ մի երկիր հրապարակավ կոչ չի արել Հայաստանին անցկացնել հանրաքվե իր տարածքներից հրաժարվելու վերաբերյալ։ Հայաստանը ինքը չի կարող անցկացնել նման հանրաքվե, քանի որ չկա որևէ երաշխիք, որ Հայաստանի քաղաքացիները կքվեարկեն նոր սահմանադրության օգտին։
Մյուս կողմից, ԵՄ-ի և ԵՏՄ-ի միջև անորոշ ընտրության վերաբերյալ հանրաքվեն կարող է քողարկել սահմանադրական հանրաքվեն։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը 2026 թվականի հուլիսի 16-ին գրանցել է մի քաղաքացիական նախաձեռնություն՝ Եվրոպական Միության և Եվրասիական Միության միջև ընտրության վերաբերյալ հանրաքվե անցկացնելու և երկրի Սահմանադրությունը փոփոխելու համար։ Այն գրանցել է Եվրասիական կոալիցիայի 53 ակտիվիստներից բաղկացած խումբը, որը կազմված է «Ալյանս» կուսակցության անդամներից, որի գլխավորում է նախկին պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Եթե այս նախագիծը հաստատվի, ՀՀ Սահմանադրությունում պետք է կատարվի փոփոխություն, որը կարգելի ՀՀ կառավարությանը ստորագրել որևէ միջազգային պայմանագիր կամ համաձայնագիր, որը ուղղակիորեն հակասում է երկրի գործող և իրականացվող միջազգային համաձայնագրերին։
Նախաձեռնողները պարտավոր են 60 օրվա ընթացքում հավաքել ընտրելու իրավունք ունեցող ընտրողներից առնվազն 200,000 վավեր ստորագրություն։ Եթե այս թիվը հաջողությամբ հավաքվի, կառավարությունը պարտավոր կլինի անցկացնել ազգային հանրաքվե, որի ընթացքում ՀՀ քաղաքացիներին կխնդրվի պաշտոնապես ընտրել՝ շարունակել Եվրամիությանը անդամակցության գործընթացը, թե պահպանել Եվրասիական տնտեսական միության անդամակցությունը։ Հանձնաժողովի որոշման համաձայն՝ ստորագրահավաքի պաշտոնական արշավը կսկսվի օգոստոսի 3-ին։
Միևնույն ժամանակ, 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանն ընդունեց «Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքը։ Արդյո՞ք իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» Սահմանադրության մեջ կներառի ԵՄ անդամակցությանը ձգտող կետ։
Վերլուծաբանները կարծում են, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը, հավանաբար, կընտրի Եվրոպական Միությունը, չնայած նույնիսկ եթե քաղաքացիները ընտրեն Եվրասիական տնտեսական միությունը, «նոր Սահմանադրությունը» կլուծի հիմնարար խնդիրը՝ Անկախության հռչակագրից և բոլոր օրինական ազգային իրավունքներից հրաժարումը։