Հնդկաստանի պաշտպանության նախարարը Հայաստանում է

Հայաստան կատարած այցի ընթացքում Հնդկաստանի պաշտպանության նախարար Ռաջեշ Քումար Սինգհը հանդիպումներ կունենա ՀՀ ղեկավարության հետ և կուրվագծի հնդկա-հայկական պաշտպանական ու ռազմավարական համագործակցության հետագա ուղղությունները։ Այս մասին հայտնում է Հնդկաստանի ՊՆ-ն։

Գերատեսչությունում հիշեցրել են, որ Սինգհը Երևան է ժամանել օգոստոսի 16-ին՝ երկօրյա այցով։ Նրան դիմավորել են Հայաստանում Հնդկաստանի դեսպանը և ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան ներկայացուցիչները։