Ի՞նչ իմանար Հիքմեթ Հաջիևը, որ Վանք գյուղում Արցախի ձեռագրական ժառանգության մատյանների պատճենները Ադրբեջանում հավատարմագրված օտարերկրյա դեսպաններին ցուցադրում է հենց այն ցուցասեղանների մեջ, որոնք ժամանակին ներառված էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հին ցուցադրության մեջ: Դրանք 2013 թվականին նվիրել էի Մատենադարանին` Արցախի ձեռագրական ժառանգության նմուշների պատճենները պատրաստելու և Գանձասարի վանքին կից ցուցադրելու համար:
Ճակատագրի ինչպիսի հեգնանք. հենց այդ ցուցասեղաններում ներկայացված էին Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած երկրների վավերագրերը, այն երկրների, որոնց դեսպանները խիստ հուզվել էին Հաջիևի պատմական «բացահայտումներից»:
Ինչպիսի հեգնանք ու ամոթանք սեփական երկրների հիշողության ու ժառանգության նկատմամբ:
Իսկ Մատենադարանի տնօրեն Արայիկ Խզմալյանը չի՞ ցանկանում արդյոք ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին հրավիրի Մատենադարան և ցույց տա Արցախի ձեռագրական կենտրոնների մատյանների բնօրինակները, որոնց պատճեններից այդքան հուզված ու գրգռված էր Հիքմեթ Հաջիևը