ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սյուզաննա Ավետիսյանն այսօր խորհրդարանի նիստերի դահլիճում լուռ ակցիա իրականացրեց այն բանից հետ, երբ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը շնորհավորեց նրան ծննդյան օրվա կապակցությամբ։
Պատգամավորը, որի Ադրբեջանում պահվող հայ գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչների լուսանկարներով շապիկով էր, բարձրացրեց պաստառ, որի վրա Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ–լեյտենանտ Լևոն Մնացականյանի նկարն էր։
Նշենք, որ Մնացականյանն այսօր Բաքվի բանտում է անցկացնում իր ծննդյան 61–ամյակը։