Թրամփ. Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնվել են չհարձակվել էներգետիկակայի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում գրել է, որ Մոսկվան և Կիևը համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ: Նա չի նշել զինադադարի ժամկետները: Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչները դեռևս չեն մեկնաբանել Սպիտակ տան նախագահի հայտարարությունը։

«Ուկրաինան համաձայնել է չհարվածել ռուսական էներգետիկ օբյեկտներին: Ռուսաստանը համաձայնել է նույնը անել: Դիզելային վառելիքի համաշխարհային գների աճը հիմնականում պայմանավորված է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմով, այլ ոչ թե Իրանով», – ասվում է Թրամփի սոցցանցերում գրառման մեջ: