Հաջիևը ադրբեջանական արմատներ է փնտրում. առաջին երկիրը, որն ընդունել է քրիստոնեությունը

Դուբայում կայացած Արաբական լրատվամիջոցների ֆորումում ելույթ ունենալով՝ Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևը նշել է. «Իմ երկիրը քրիստոնեության առաջին վայրերից մեկն է։ 4-րդ դարում քրիստոնեությունն առաջին անգամ ընդունվել է որպես պաշտոնական կրոն Ալբանականա թագավորությունում։ Ի դեպ, այն չպետք է շփոթել Բալկանյան Ալբանիայի հետ. այդպես էր կոչվում Ադրբեջանի տարածքում հիմնադրված թագավորությունը։ Մեր ամենաուժեղ հետքերը Ղարաբաղում են։ Դժբախտաբար, տարիների ընթացքում այդ հետքերը կեղծվել են, եկեղեցիների ճարտարապետությունը փոխվել է և այլն, ինչը չպետք է տեղի ունենար»։

Ադրբեջանական սոցիալական ցանցերի հատվածում Հաջիևի «ալբանական արշավանքը» իսկական իրարանցում է առաջացրել. շատերը շտապել են մեղադրել հայերին հայկական Գանձասարը և Դադիվանքը «հայկական» անվանելու համար, մինչդեռ մյուսները մեղադրում են հենց Հաջիևին, ով խայտառակել է ազգը  տասնյակ դեսպանների առջև՝ թերթելով Գանձասարում գտնվող ձեռագրի դատարկ էջերը։

Բայց ընդհանուր առմամբ, ադրբեջանցիները փորձում են “մարսել”, որ իրենց նախնիները, պարզվում է, ոչ թե Ալթայի թուրքերը կամ կարակոյունլուները, այլ կովկասյան ալբանացիները, որոնք առաջինն են ընդունել քրիստոնեությունը, ապա նենգորեն հայացվել են Մեսրոպ Մաշտոցի, բայց հետո “ազատագրվել” Ալիևի կողմից։

Տարբերակների բազմությունը միայն բորբոքում են բանավեճը ադրբեջանցիների էթնոգենեզի վերաբերյալ. «գլխավոր բաքվեցի պատմաբան» Բաքիխանովը վկայում էր, որ Արղուն խանի, ապա շահ Իսմայիլի ժառանգորդ Էմիր Թեյմուրը Սիրիայից, Իրաքից և Թուրքիայից 250,000 թուրք է բերել Կովկաս և բնակեցրել նրանց Երևանում, Գյանջայում և Ղարաբաղում։ Զիյա Բունյադովը, դժգոհ լինելով թյուրքական քոչվորական արմատներից, հորինել է մի պատմություն այն մասին, որ ադրբեջանցիների նախնիները կովկասյան ալբանացիներ են։ Նաև հորինել են, թե ինչպես են հայերը վերաբնակեցվել Հայկական լեռնաշխարհ՝ Հնդկաստանից, Պարսկաստանից և Մարսից։

Բայց որքան շատ են էթնոգենեզի տարբերակները, այնքան շատ են դատարկ էջերը ադրբեջանցիների՝ կամ, առհասարակ, կովկասյան թաթարների, մուսուլմանների, շիա թուրքերի, ադրբեջանցիների և այժմ ալբանացիների՝ աշխարհի առաջին քրիստոնյաների՝ պատմության մեջ։ Եթե հստակ տարբերակ ընտրվի, և սա ոչ հայկական ձագումը լինի, ինչպե՞ս արդարացնել Արցախում էթնիկ զտումները և Հայաստանի նկատմամբ պահանջները։