
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի ոչնչացումը Իրանի հետ պատերազմի համատեքստում: Ամերիկացի առաջնորդն այս հայտարարությունն արել է Նեբրասկա նահանգի Գրանդ Այլենդ քաղաքում կայացած հանրահավաքի ժամանակ, որտեղ նա աջակցել է հանրապետական սենատոր Փիթ Ռիքեթսին, հաղորդում է Mediaite-ը:
Խոսելով Իրանի հետ պատերազմի պատճառով բենզինի գների բարձրացման մասին՝ նախագահը դրանք անվանել է ԱՄՆ-ի և աշխարհի անվտանգության համար վճարվող փոքր գին:
«Դա փոքր գին է աշխարհի անվտանգության, մեր երկրի անվտանգության համար: Նրանք կարող են ոչնչացնել քաղաք: Ասենք ոչնչացնել Լոս Անջելեսը: Ոչնչացնել Սան Դիեգոն: Դա շատ փոքր գին է վճարելու, և դա շատ շուտով կավարտվի: Իրականում, դա արդեն գրեթե ավարտվել է», – ասել է Թրամփը: