
Տարածաշրջանը պատրաստվում է իրանական հակամարտության այս կամ այն ձևով կարգավորմանը, և Հայաստանի տեղը ապագայում անորոշ է։
Հոկտեմբերի 5-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը այցելեց Թեհրան․ նրան ընդունեցին նախագահի, խորհրդարանի խոսնակի և արտաքին գործերի նախարարի մակարդակով։ Պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ Միրզոյանը խոսում էր TRIPP-ի առավելություններից, մինչդեռ իրանցի պաշտոնյաները նրան հիշեցնում էչն «խաղաղության խաչմերուկի» մասին։ Հաղորդագրությունների տոնից դատելով՝ Միրզոյանը «տեղեկացրել է» Իրանի ղեկավարությանը, որ ԱՄՆ-ն պնդում է, որ Հայաստանը միանա Իրանի դեմ պատժամիջոցներին և որ «խաղաղության խաչմերուկ» չի լինի։ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարել էր, որ եթե Իրանի դեմ պատժամիջոցներին միանալուց հրաժարվելը սկսի վնասել Հայաստանի շահերին, ապա Երևանը ստիպված կլինի քայլեր ձեռնարկել։
Այս անգամ ստիպված կլինի գործել ոչ միայն Երևանը, այլև Բաքուն։ Եթե ԱՄՆ-ն վերսկսի ռազմական գործողությունները Իրանի դեմ, Ադրբեջանին կարող է տրվել հյուսիսից «հարվածող ուժի» դերը։
Պատահական չէ, որ երեկ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց են ունեցել։
Պետդեպարտամենտի տվյալներով՝ քննարկվել է երկկողմ գործընկերության մեջ Հայաստանի և Ադրբեջանի միջև “պատմական խաղաղության համաձայնագրից” (2025 թվականի օգոստոսի 8) ի վեր ձեռք բերված առաջընթացը։ Մարկո Ռուբիոն բարձր է գնահատել Ադրբեջանի շարունակական հանձնառությունը Հայաստանի հետ խաղաղություն կառուցելու հարցում։
«Կողմերը քննարկել են երկկողմ տնտեսական համագործակցության վերջին հաջողությունները, այդ թվում՝ ամերիկյան և ադրբեջանական ընկերությունների միջև մի շարք առևտրային համաձայնագրերի ստորագրումը», – ասվում է հայտարարության մեջ։
Երեկ Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետեր Շահին Մուստաֆաևը և Ալեքսեյ Օվերչուկը ևս քննարկել են փոխադարձ առևտրաշրջանառության ավելացման, առևտրատնտեսական կապերի ընդլայնման, տրանսպորտային կապերի զարգացման և սահմանային անցակետերի գործունեության բարելավման միջոցառումները։
«Հատուկ ուշադրություն է դարձվել երկու երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացմանը և բեռնափոխադրումների ընդլայնմանը, ինչպես նաև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի հետագա օգտագործմանը և սահմանային անցակետերի գործունեության բարելավմանը», – ասվում է Ռուսաստանի կառավարության հայտարարության մեջ։
Միևնույն ժամանակ, Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը և Թուրքիայի էլեկտրաէներգիայի փոխանցման կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն Մուստաֆա Պուստուն քննարկել են Գյումրի-Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնումը՝ «որպես հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի մաս»։
Կողմերը ընդգծել են Հայաստանի և Թուրքիայի էլեկտրաէներգետիկ համակարգերի փոխկապակցման կարևորությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային համագործակցության համատեքստում։
Ի՞նչ տեղ կզբաղեցնի Հայաստանը տարածաշրջանային նոր լանդշաֆտում, որն այժմ ձևավորվում է ագրեսիվ գործող խաղացողների կողմից։