Կա՞ արդյոք խաղաղություն Գանձասարից հետո․ Ալիևը ոչինչ չպատասխանեց

Երբեմն և՛ Հայաստանում և՛ Ադրբեջանում՝ անգամ պաշտոնական մակարդակում նեգատիվի ալիք է բարձրանում. ԱՊՀ գագաթնաժողովի ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընգդծելով, որ երկու երկրների միջև խաղաղությունն անթերի չէ։

«Ակնհայտ է, որ կան հումանիտար հարցեր, որոնք դեռ սպասում են իրենց լուծմանը։ Նկատի ունեմ՝ անհայտ կորածների ճակատագրերի պարզման, ականազերծման և կալանքի տակ գտնվող անձանց հետ կապված հարցերը։ Ցավոք, երբեմն և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում տեղի են ունենում բացասական տրամադրությունների սրացումներ, այդ թվում՝ պաշտոնական մակարդակով։ Սակայն այդ երևույթները, նույնիսկ եթե հարցեր են առաջացնում, այլևս կասկածի տակ չեն դնում կայուն խաղաղության գոյության փաստը»,- ասել է Փաշինյանը։

Սակայն Ադրբեջանի անախագահ Իլհամ Ալիևը, որը նստած էր Նիկոլ Փաշինյանի կողքին, իր ելույթում հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման, առավել ևս՝ խաղաղության մասին որևէ բառ չասաց:

Ալիևը կենտրոնացել է լոգիստիկ հեռանկարների վրա՝ նշելով Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքների զարգացումը, որը պետք է ներառի տարածաշրջանային ինտեգրացիա և տրանսպորտային խոչընդոտների վերացում։

Միևնույն ժամանակ, սահմանափակ ձևաչափով հանդիպման ժամանակ Ալիևը հատուկ շնորհակալություն հայտնեց ԱՊՀ ղեկավարներին Լաչին (Բերձոր) քաղաքը ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակելու համար՝ նշելով այնտեղ իրականացվող լայնածավալ վերականգնողական աշխատանքները և տեղի ունեցող իրադարձությունները։

Նիկոլ Փաշինյանը «խաղաղ գործընթացի» վերջին զարգացումները անվանում է ժամանակավոր երևույթ, բայց Բաքվում ոչ միայն դադարել են խոսել «խաղաղության» մասին, այլև անցել են գործնական քայլերի, որոնք փորձարկում են Հայաստալի հասարակության և «խաղաղության» ամրությունը։

Ամենաակնառու հանրային “փորձարկումը” Բաքվի վարչակազմի կողմից օտարերկրյա դիվանագետների, այդ թվում՝ Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցչի համար Արցախ կատարած շրջագայության կազմակերպումն էր, որտեղ Ալիևի օգնական Հաջիևը անձամբ նրանց ներկայացրեց հայկական Ղարաբաղի պատմության նոր տարբերակը՝ որպես Կովկասիան Ալբանիայի մասի, որը նա համարեց ադրբեջանցիների նախահայրենիք։ Հատուկ նշվեց, որ եկեղեցիները և Ղարաբաղի տարածքում գտնվող մնացած ամեն ինչ Ադրբեջանի սեփականությունն են։ 

Այս ուղևորությունը Հայաստանում վրդովմունքի մեծ ալիք բարձրացրեց՝ բացահայտելով հայ հասարակության «հանձնվելու» պատրանքային բնույթը անարժան և անարդար “խաղաղությանը”։

Բաքուն զարմանք հայտնեց, որ հայ հասարակությունը դեռևս կենդանի է և գիտակցում է իր ինքնությունը, և հայտարարեց «Խաղաղության կամուրջի»՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող քաղաքացիական հասարակության նախագծի, լուծարման մասին, թեկուզ դա միակ խողովակն էր, որ խթանել էր հասարակությունների միջև փխրուն կապերը։

Մոտ մեկ ամիս անց Հայաստանը ցնցվեց ադրբեջանցի զինվորի ներխուժմամբ Սյունիքի Շաքի գյուղ, որը ադրբեջանական քարոզչությունը ներկայացնում է որպես «Արևմտյան Ադրբեջանի մարգարիտ»։ Հայերը սկսեցին խոսել «խաղաղ» միջավայրում նույնիսկ երկրի խորքում ընտանիքների համար անվտանգության բացակայության մասին, երբ մայրը ինքը ստիպված է պաշտպանել իր երեխաներին թշնամու զինված զինվորից։

Այս երկու միջադեպերը ցույց տվեցին, որ Նիկոլ Փաշինյանի հիպնոսացնող հորդորները, որ «խաղաղությունը» գոյություն ունի և միայն պետք է այն խնամել, որ նրա հարձակումները արցախցիների, եկեղեցու և Հայ դատի վրա, «ռևանշիստների» ձերբակալությունները և Փաշինյանի կրծքին իրավականորեն անհիմն քարտեզը փոխել են և ադրբեջանական, և հայ հասարակությունները։

Բաքվում այս “հիպնոսը” և Հայաստանում հակահայ գործողությունները ձևավորել են հայկական ոգու, գենի և արժանապատվության նկատմամբ “անդառնալի” հաղթանակի կեղծ սպասումներ և Արցախի ու Նախիջևանի վերջնական կլանման պատրանք: Բաքվում համարել են, որ ժամանակն է անցնել Հայաստանի «խաղաղ զավթման» նախապատրաստությանը, որտեղ Փաշինյանը նախապես «քնեցրել» է ազգային գիտակցության, ինքնապահպանման և դիմադրության բոլոր օջախները:

Փաշինյանի հիպնոսը ազդեցություն ունեցավ նաև հայ հասարակության վրա։ Որոշ դպրոցներում արցախցի աղջիկների նկարները հանվեցին ցուցահանդեսներից, արցախցիների հետ հանրային շփումը սկսեց ընկալվել որպես թունավոր, լրատվամիջոցներում խուսափում էին «Արցախ» բառից, իսկ խորհրդարանում սկսեցին խոսել «վերջին դաշնակցական պատգամավորի» մասին։

Սակայն, արտասահմանցի դիվանագետների Գանձասար և Դադիվանք այցելությունից և հատկապես Շաքիի միջադեպից հետո, այս հիպնոսը Հայաստանում գոլորշիացավ, և հայ հասարակությունը կրկին հայտնվեց իր ոտնահարված արժանապատվության և իր անվտանգությանը ուղղակի սպառնալիքների առջև՝ այս անգամ իր սեփական տանը։

Սա այնքան ակնհայտ էր, որ ադրբեջանական հասարակությունը հայտարարեց, որ Փաշինյանի հիպնոսը խաբեություն է, որ նա իրականում համագործակցում է Հայ Դատի շարժման հետ, որը շարունակում է Արևմտյան խորհրդարաններում առաջ մղել Բաքվին դատապարտող բանաձևեր։ Բաքվում նշում են, որ օգոստոսի 8-ից մեկ տարի անց, երբ Վաշինգտոնում ստորագրվեցին TRIPP-ի և «խաղաղության» համաձայնագրերը, հայկական կողմն այդպես էլ չի փոփոխել Սահմանադրությունը և չի «հանձնել» Արցախն ու Նախիջևանը։ Ալիևը բացահայտորեն հայտարարում է, որ արևմտյան կառույցները այդպես էլ չեն ճանաչել Արցախում առկա «իրողությունները», որ Ադրբեջանի “իրավունքները”, չեն չեղարկել 907-րդ բաժինը և սպառնում են նոր պատժամիջոցներով։

Մի քանի օրից Երևանում տեղի կունենա COP-17-ը, որին կմիանան աշխարհի առաջնորդները. նույնիսկ սպասվում էր, որ Էրդողանը և Ալիևը կմասնակցեն ՄԱԿ-ի այդ համաժողովին։ Դեռևս չի հայտարարվել, թե որ առաջնորդները կլինեն Երևանում հոկտեմբերի 19-ից 30-ը, բայց պարզ է, որ այս համաժողովից հետո Փաշինյանն ու Ալիևը պետք է պարզաբանեն՝ արդյո՞ք խաղաղություն կա, և ինչ կլինի, եթե այն չլինի։

Նաիրա Հայրումյան