
Կալինինգրադի մարզում Սու-30ՍՄ-ի կործանման հետ կապված նոր մանրամասներ են ի հայտ եկել. ռուսական կործանիչը ընկել է ուղիղ գերեզմանատան վրա թաղման արարողության ժամանակ։ Ամենայն հավանականությամբ, այդ պահին թաղվում էր ռուս զինվոր, քանի որ գերեզմանատանը ներկա էին ռուս զինվորներ՝ երաժշտական գործիքներով։
Հրապարակված կադրերում երևում են տապանաքարեր, նվագախմբի անդամների շարք և ծառերի ետևում կրակի ու սև ծխի հսկայական սյուն։