Ոսկյա ականջօղեր, կոճակ, Օկտավիանոս Օգոստոսի դրամ, բրոնզե դաշույն. Մեծամոր հնավայրում բացառիկ գտածոներ են հայտնաբերվել

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը պեղումներ է իրականացնում «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանին կից հնավայրի տարածքում, որտեղ եզակի և բացառիկ գտածոներ են հայտնաբերվել:

ՊՈԱԿ-ից հայտնում են, որ գտածոները տարբեր դարաշրջանների են՝ ներառելով ուշ բրոնզի, երկաթի և անտիկ դարաշրջանների առարկաներ: