
Էստոնիայի իշխանությունները հայտարարեցին Ռուսաստանի հետ սահմանը դեկտեմբերի 1-ից լիովին փակելու մտադրության մասին՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանի հրկիզումից հետո: Էստոնիայի իրավապահ մարմինների տվյալներով՝ հարձակման հետևում կանգնած են ռուսական հետախուզական ծառայությունները: Մոսկվան սահմանի փակման ծրագրերը անվանել է «ռուսաֆոբիայի» դրսևորում:
Երկու սահմանային անցակետեր՝ Պեդեդզե և Վիենտուլի, Լատվիան փակել է 2023 թվականին, այն բանից հետո, երբ Ռուսաստանի իշխանությունները որոշել են սահմանափակել Ուկրաինայի քաղաքացիների մուտքը Ռուսաստան՝ թույլ տալով նրանց հատել սահմանը միայն երկու կետում՝ Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում և Լուտոնկա քաղաքում, որը սահմանակից է Լատվիայի Վիենտուլի քաղաքին: Ռուսաստանի և Ֆինլանդիայի սահմանի բոլոր ցամաքային սահմանային անցակետերը նույնպես անժամկետ փակված են: