Ռուս պատգամավորին վախեցրել է Հայաստանի ռազմականացումը. ուր որա կհարձակվի Ռուսաստանի վրա

russia-artsakh.ru

ՌԴ Պետդումայի արդյունաբերության և առևտրի կոմիտեի նախագահ, Ռուսաստանի մեքենաշինական ճարտարագետների միության առաջին փոխնախագահ Վլադիմիր Գուտենևի պաշտոնական ալիքում (https://t.me/gutenev_vv) տեղադրվել է հետևյալ ահազանգը.

«Հայաստանում ազգային շահերի մերժումը եւ արևմտամետ վեկտորը նոր թափ են հավաքում։ Բացի ԱՄՆ-ի հետ համապարփակ ռազմական համագործակցությունից, Փաշինյանը որոշել է հաջորդ տարի 20%-ով (մինչև 1,71 մլրդ դոլար=ՀՆԱ-ի 6%-ը) ավելացնել բյուջետային պաշտպանության ծախսերը։ Պետության սրընթաց ռազմականացումը Արևմուտքի խիստ ղեկավարությամբ վկայում է այն մասին, որ Հայաստանը ձգտում է ամեն ինչի, բացի խաղաղությունից։

Հիշեցնեմ, որ պաշտոնական Երևանը 2023-2024 ֆինանսական տարում դարձավ հնդկական պաշտպանական արտադրանքի երեք խոշորագույն ներկրողներից մեկը՝ դառնալով «պատրաստի» սպառազինության համակարգերի (օրինակ՝ «Ակաշ» զենիթահրթիռային համակարգեր, «Պինակա» բազմակի արձակման հրթիռային համակարգերի և 155 մմ հրետանու գնորդը»:

Նախ, պարոն Գուտենևին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ Ադրբեջանի ռազմական բյուջեի չափերին, որն անգամով գերազանցում է հայկականը, և դիտարկել Բաքվի կողմից գնված սպառազինությունների տեսականին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի երկրներից, հիմնականում՝ Թուրքիայից, որը Բաքվի ռեժիմի հետ միասին զենք է մատակարարում Ուկրաինային։

Արդյո՞ք Բաքվի ռեժիմի կողմից զենքի գնումները, Հայաստանի դեմ ռազմատենչ հռետորաբանության հետ մեկտեղ, ցույց են տալիս Ալիևի նացիստական ​​ռեժիմի խաղաղության ձգտումը:

Պարոն Գուտենևին խորհուրդ ենք տալիս ծանոթանալ նաև 2005-2018 թվականներին ռուսական հարձակողական զենքի մատակարարումների տեսականին Բաքվի նացիստական ​​ռեժիմին (https://tass.ru/armiya-i-opk/5598195; http://russia-artsakh.ru/node/19000).

Նշենք նաև, որ ՆԱՏՕ-ի երկրներն այս տարիների ընթացքում Ադրբեջանին ոչ մի տանկ կամ MLRS չեն մատակարարել (բացառությամբ Անկարայի կողմից թուրքական MLRS մատակարարումների):

Հաջորդը.

2022 թվականի սեպտեմբերի 29-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ որոշ երկրներ, այդ թվում՝ հանրապետության դաշնակիցները, հրաժարվել են հարյուր միլիոնավոր դոլարների զենք մատակարարել, որի համար նախնական պատվեր է եղել։

«Մենք ունենք դեպքեր, երբ հարյուր միլիոնավոր դոլարներ են վճարվել, բայց մատակարարման պարտավորությունները չեն կատարվել, այդ թվում՝ դաշնակից երկրների կողմից։ Սրանք ցավալի իրողություններ են, և մենք պետք է խորապես վերլուծենք իրավիճակը»,- ​​ՀՀ կառավարության նիստում ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով, դա արվում է մեկ նպատակով՝ որպեսզի Հայաստանը հրաժարվի իր ինքնիշխանությունից, պետականությունից, տարածքային ամբողջականությունից։

Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանը մեծ դեր է խաղում Հայաստանին զենքի մատակարարումը կանխելու գործում։

Նրա խոսքով, ցավոք, Ադրբեջանը բոլոր ուղղություններով, որտեղ հնարավոր է, խոչընդոտում է զենքի մատակարարմանը, այդ թվում՝ դաշնակիցներից»։

Մանրամասները այստեղ

Արցախ միությունը առաջարկում է փոխել արցախցիների բնակապահովման ծրագիրը

Զեկույց ու առաջարկություններ՝ բռնի տեղահանված արցախցիների համար ՀՀ կառավարության բնակարանային ծրագրի վերաբերյալ
Արցախ Միություն / Artsakh Unionը պատրաստել և հրապարակել է զեկույց ու առաջարկություններ բռնի տեղահանված արցախցիների համար ՀՀ կառավարության բնակարանային ծրագրի վերաբերյալ, իսկ Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը, բաղկացած շուրջ 40 հասարակական կազմակերպություններից, աջակցություն է հայտնել փաստաթղթին:
Զեկույցը պարունակում է 2024թ. մայիսի 16-ին ընդունված ծրագրի հիմնական սկզբունքների վերլուծություն, առկա իրավիճակի հակիրճ նկարագրություն և գործող ծրագրի էականորեն լավարկման առաջարկներ՝ համապատասխան հիմնավորումներով ու հավելվածներով:
Ծրագրի վերլուծության արդյունքում վեր են հանվել մի շարք խնդիրներ և մարտահրավերներ, որոնք խոչընդոտում են դրա արդյունավետ իրականացմանը: Այդ խնդիրները կարելի է դասակարգել մի քանի հիմնական խմբերի, մասնավորապես՝
1. Ցածր դիմելիություն. Հոկտեմբերի սկզբի դրությամբ՝ Ծրագրին դիմել և վկայագիր է ստացել շուրջ 30 ընտանիք, ինչը կազմում է ընդհանուր թիրախային խմբի ընդամենը 0.12%-ը: Այս ցածր ցուցանիշը վկայում է ծրագրի մատչելիության կամ պայմանների հետ կապված խնդիրների մասին:
2. Ֆինանսական խոչընդոտներ. Գործող ծրագրով հաշվի չի առնվում բնակարանների շուկայական գների իրական պատկերը: Հատկապես Երևանում և այլ քաղաքներում առաջարկվող աջակցության չափը բավարար չէ արժանապատիվ բնակարանային պայմաններ ապահովելու համար, իսկ բնակելի տան կառուցման պայմանները գլխավորապես չեն համապատասխանում նույնիսկ պետական լիազոր մարմնի կողմից հաստատված նախագծերի նվազագույն արժեքներին:
3. Իրավական խոչընդոտներ. Ծրագրի որոշ պահանջներ, օրինակ՝ դիմելու պահին ՀՀ քաղաքացիության պահանջը, խոչընդոտում են շահառուների մասնակցությանը, իսկ մի շարք այլ դրույթներ առաջացնում են տարբեր խմբերի անձանց իրավունքների խախտումներ, որոնք երբեմն հակասում են նույնիսկ ՀՀ Սահմանադրությանը:
4. Հատուկ կարիքներ ունեցող խմբերի անտեսում. Գործող ծրագիրը բավարար չափով հաշվի չի առնում հատուկ կարիքներ ունեցող խմբերի, օրինակ՝ հաշմանդամություն ունեցող անձանց և զոհված զինծառայողների ընտանիքների կարիքները:
5. Վարկավորման հետ կապված խնդիրներ. Շատ շահառուներ դժվարություններ ունեն լրացուցիչ հիփոթեքային վարկեր ստանալու հարցում, հատկապես եթե նախկինում ունեցել են վարկային պարտավորություններ և, հիմնականում իրենց կամքից անկախ պատճառներով, խնդիրներ ունեն վարկային պատմության հետ:
Վերոնշյալ և մի շարք այլ խնդիրների համակարգային ու հիմնարար լուծման համար փաստաթուղթն առաջարկում է ողջամիտ ու արդյունավետ լուծումներ՝ միաժամանակ ներկայացնելով փաստական ու իրավական հիմնավորումներ դրանց օգտին:
Արցախ Միությունը և Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունն ակնկալում են, որ ՀՀ կառավարությունը հաշվի կառնի սույն առաջարկները, ինչպես նաև արագ կերպով կմեկնարկի իրական ու արդյունավետ հանրային քննարկումներ ծրագրի հիմնարար բարելավման համար:
Զեկույցին կարելի է ծանոթանալ այս հղմամբ:

Չեչնիայում անօդաչուները հարձակվել են Պուտինի անվան “սպեցնազի” համալսարանի վրա

Չեչնիայի վրա անօդաչու թռչող սարքերի հարձակում է տեղի ունեղել, յժհայտնել է շրջանի ղեկավար Ռամզան Կադիրովը։ Արդյունքում հրդեհվել է Ռուսաստանի հատուկ նշանակության ուժերի համալսարանի (որը գտնվում է Գուդերմեսում և Վլադիմիր Պուտինի անունն է կրում) տանիքը։

Կադիրովը չի հստակեցրել, թե քանի անօդաչու է ներգրավվել հարձակման մեջ։

Տուժածներ չկան, հրդեհը մարվել է։ «Քննչական մարմինները սկսել են դեպքի հետաքննությունը և հանցագործության մեջ ներգրավված անձանց ինքնությունը պարզելու ուղղությամբ։ ՌԴ-ի գործունեությունը չի դադարեցվել, բոլոր ծառայություններն աշխատում են բնականոն հունով»,- հավելել է Կադիրովը։

Իսպանացի Ռոդրին ստացավ 2024 թվականի «Ոսկե գնդակը»

DW

France Football ամսագրի սահմանած մրցանակի շրջանակներում ֆուտբոլի ամենանշանակալի անհատական ​​գավաթի՝ «Ոսկե գնդակի» դափնեկիրը Իսպանիայի հավաքականի և «Մանչեսթեր Սիթի» ակումբի խաղացող, կենտրոնական կիսապաշտպան Ռոդրին էր։ Այս մասին երկուշաբթի՝ հոկտեմբերի 28-ի երեկոյան, Փարիզի Chatelet թատրոնում հայտարարվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստների 68-րդ ամենամյա մրցանակաբաշխության ժամանակ։

Ռոդրին արարողությանը ներկա է եղել հենակներով: Մրցանակը հանձնել է 1995 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր, ծնունդով լիբերիայից Ջորջ Վեան։

«Բարսելոնայի» խաղացող Այտանա Բոնմատին արժանացել է կանանց ֆուտբոլի «Ոսկե գնդակին»: Արգենտինայի հավաքականի եւ անգլիական «Աստոն Վիլա» ակումբի դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը երկրորդ անգամ անընդմեջ ճանաչվեց լավագույն դարպասապահ։ Աշխարհի լավագույն երիտասարդ խաղացող է ճանաչվել Իսպանիայի հավաքականի 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն, «Բարսելոնայի» խաղացող 17-ամյա Լամին Յամալը։ Մրցաշրջանի երեսուն լավագույն խաղացողների թվում արարողությանը ներկա է եղել Ուկրաինայի հավաքականի հարձակվող Արտեմ Դովբիկը։

Փարիզում կայացած արարողության ժամանակ Մադրիդի «Ռեալը» ճանաչվել է անցած մրցաշրջանի լավագույն ակումբ, իսկ նրա մարզիչ Կարլո Անչելոտին ճանաչվել է 2024 թվականի լավագույն մարզիչ։ Ոչ ոք բեմ չբարձրացավ այս մրցանակները ստանալու համար. «Ռեալը» բոյկոտել է արարողությունը։

Բարի գալուստ Նոր աշխարհ: Ինչու է Իլոն Մասկին պետք Թրամփը

Կրակովի OFF ռադիոկայանը ներկայացրել է արհեստական ​​ինտելեկտի միջոցով ստեղծված երեք նոր հաղորդավարների: Այժմ ռադիոկայանի հաղորդումները գործնականում վարում են 20-ամյա Էմիլիա «Էմի» Նովակը, 22-ամյա Յակուբ «Կուբա» Զիելինսկին և 23-ամյա Ալեքս Շուլցը։

Իսկ իտալական Leonardo UK հոլդինգի բրիտանական ստորաբաժանումը Վաշինգտոնում ԱՄՆ բանակի ասոցիացիայի տարեկան հանդիպմանը ներկայացրել է խոստումնալից BriteStorm էլեկտրոնային պատերազմի համակարգը։ Թշնամու ռադարից զոնդավորման ազդանշաններ ստանալուց հետո համակարգը կրկնօրինակում է դրանք և նույն հաճախականությամբ ետ ուղարկում նմանատիպ իմպուլս: Արդյունքում հակառակորդի ռադարների էկրաններին ցուցադրվում են բազմաթիվ կեղծ թիրախներ՝ մոլորեցնելով հակաօդային պաշտպանությունը։

Արհեստական ​​ինտելեկտը, որը ներկայացվել է համեմատաբար վերջերս, արդեն սկսել է փոխարինել ամբողջ ոլորտները։ Ամեն ինչ փոխվում է աշխարհում, ու նոր կառավարում է պետք։ Առանց քաղաքականության փոփոխության չի լինի, և փորձագետներն արդեն փորձում են պարզել, թե ինչու պետք մոլորակի ամենահարուստ մարդկանցից մեկը, ով սահմաններ չի ճանաչում՝ Իլոն Մասկին է ընտրություններում աջակցի Դոնալդ Թրամփին։

ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին, եւ Թրամփն ունի ընտրվելու բոլոր նախադրյալները։ Կրկին՝ «սահմանները չճանաչելու» նրա ունակության պատճառով։ Ի՞նչ է պատրաստվում անել Թրամփը, եթե նորից նախագահ դառնա.

Տիեզերքը նվաճելու Իլոն Մասկի ցանկությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ը կսկսի վերահսկել այն, ինչ կա «գետնի վրա», տիեզերքում տեղակայված “ջոյսթիկով”։ «Այդտեղից» պետությունների միջև սահմանները նշանակություն չունեն. քաղաքականության, մարդկանց վարքագծային հոգեբանության վրա ազդելու համար  վիզաներ և բանակցություններ այլեւս պետք չեն լինի։ Կարելի է այնտեղից կառավարել պատերազմներ. էլեկտրոնային ազդանշանը բավական է, որպեսզի ինքնաթիռներն ինքնուրույն կործանվեն, իսկ մարդիկ սկսեն վազել անգիտակից վիճակում:

Ի դեպ, աուտիզմով տառապող Էլոն Մասկը իր հարցազրույցներից մեկի ժամանակ ասել է, որ իր փորձառության և աշխատանքի մեջ ամենատպավորիչը համակարգչային խաղերի համար ծրագրեր գրելն էր։ Նա ասաց, որ հենց այդ ժամանակ է հասկացել, թե ինչպես է ստեղծվել և գոյություն ունի մեր աշխարհը։ Սա է նրա ընկալումը կրոնի և քաղաքականության մասին։

Խաղի լեվելը բարձրանում է։ Բարի գալուստ Նոր աշխարհ։

Էրդողանը սաբոտաժի է սպասում, բայց ոչ Հայաստանից

Անկարան ուշադիր հետևում է խաղաղության հասնելու Բաքվի և Երևանի ջանքերին, երեկ կառավարության նիստի ժամանակ հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

Նա նշել է, որ Անկարան կշարունակի «համակարգված աշխատել ադրբեջանցի եղբայրների հետ՝ կայուն խաղաղության հասնելու համար»։

«Մենք ուզում ենք որքան հնարավոր է շուտ լավ լուր ստանալ այս ուղղությամբ, նախքան ինչ-որ մեկը կփորձի սաբոտաժի ենթարկել գործընթացը», – հայտարարել է Թուրքիայի նախագահը՝ չհստակեցնելով, թե ինչ սաբոտաժի մասին է խոսքը։

Նա հաստատ Հայաստանի կողմից չէ որ սաբոտաժ չի է սպասում, ամենայն հավանականությամբ, Էրդողանը նկատի ունի Իրանի, Հնդկաստանի եւ Ֆրանսիայի մեջ հնարավոր կոնսենսուսը այն տարածաշրջանի նկատպմամբ, որին Թուրքիան հավակնում է։

Հնդկաստանը նորերս թույլ չի տվել Թուրքիային БРИКС մտնել։ Իրանը կրցքով պահում է “Զանգեզուրի միջանցքը”։ Մյուս կողմից, Էրդողանի ջանքերը “ղեկավարել” թյուրքական աշխարհը եւ որպես նրա ներկայացուցիչ մտնել ՄԱԿ ընդլայնված Անվտանգության խորհրդի կազմ, բախվում են Չինական պատին։ Կենտրոնական Ասիայի “թյուրքական աշխաչրհը” այլեւս Չինաստանն է ներկայացնում։ 

Էրդողանը աշխատում է նախապես “ամրագրել “իր տեղը նոր աշխարհակարգում, որտեղ “խոշորացում է” տեղի ունենալու։ Էրդոանի քայլերը սակայն խոսում են այն մասին, որ “խոշորացումը” կարող է նաեւ Թուրքիայի հաշվին լինի։ Նա կրկին ակտիվացրել է քրդերի դեմ պայքարը, սպասելով “սաբոտաժի” ոչ միայն հայկական, այլեւ քրդական հարցում։    

«Հրապարակ». Ալիեւը Փաշինյանին․ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում

«Հրապարակ» թերթը գրում է. «Հոկտեմբերի 24-ին Ալիեւ-Փաշինյան կազանյան բանակցություններին մասնակցել են նաեւ 2 երկրի ԱԳ նախարարները։ Հանդիպման ընթացքում խոսք է գնացել գերիների շուրջ։ Երբ Արարատ Միրզոյանն Ալիեւին առաջարկել է COP-29-ին իրենց մասնակցելու դիմաց գերեվարված զինծառայողներից գոնե մի քանիսին վերադարձնել եւ երաշխավորել է, որ այդ դեպքում անձամբ կգնա Բաքու՝ մասնակցելու միջոցառմանը, Ալիեւը հարցին պատասխանելու փոխարեն Փաշինյանին է հարց տվել.

«Իսկ ինչո՞ւ Ռուբեն Վարդանյանին չեք պահանջում»: «Որովհետեւ գիտեմ, որ չեք տալու»,- պատասխանել է Փաշինյանը։

Ալիեւը շարունակել է․ «Փոխարենը՝ այլ երկրից են պահանջում, Պուտինն է պահանջում նրան»։

Ի դեպ, Արարատ Միրզոյանն այս զրույցի մասին պատմել է ՔՊ-ական պատգամավորներին` ուրբաթ երեկոյան տեղի ունեցած փակ հանդիպման ժամանակ»:

Անշուշտ, Եվրախորհրդարանում գտնում են, որ Արցախի հարցը փակ չէ, բայց սայլը տեղից չի շարժվում

Step1.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը։

-Պարոն Ղուկասյան, ինչպե՞ս եք գնահատում Եվրախորհրդարանի ընդունած բանաձեւը, ի՞նչ ուղերձ ունի այն։

-Սա փաստում է, որ Ադրբեջանի իշխանությունների քաղաքականությունը չի համապատասխանում Եվրամիության ակնկալիքներին։ Դրա համար տեսնում ենք, որ քննադատող բանաձեւ են ընդունում։

Բանաձեւում Եվրախորհրդարանը հորդորում է համապարփակ եւ թափանցիկ երկխոսություն սկսել արցախահայության հետ եւ տալ անհրաժեշտ բոլոր երաշխիքները նրանց պաշտպանության, հողի ու սեփականության իրավունքների վերաբերյալ։ Ինչ-որ գործնական քայլեր կարո՞ղ են լինել։

-Չեմ կարծում, որ դրանից հետո ինչ-որ իրադարձություն կարող է լինել։ Հարցին նաեւ այսպես կարելի է նայել՝ Եվրամիության կուսակցությունները, քաղաքական ուժերն իրենց վրայից հանում են պատասխանատվությունը Ադրբեջանի հանցավոր ռեժիմի հետ համագործակցության հարցում։ Եվ այդ պատասխանատվությունը թողնում են գործադիր մարմինների վրա։ Իսկ մենք տեսնում ենք, որ գործադիր մարմիններն Ադրբեջանի նկատմամբ գործուն քայլեր չեն գործարկում, որեւէ ձեւով ազդեցություն չունեն իրավիճակի վրա։ Այսինքն՝ կա փաստացի գնահատական քաղաքական ուժերի կողմից, որոնք համարում են, որ Ադրբեջանը խախտում է իր միջազգային պարտավորությունները, եւ կան գործադիր իշխանություններ, որոնք այլ կերպ են այդ ամենին նայում։ Այս պահին սա է գոյություն ունեցող իրավիճակը։

Այսինքն՝ գործնական քայլեր տեւական ժամանակ է՝ չկան, բաց տեսնում ենք, որ կա պատասխանատվությունը գործադիր իշխանությունների վրա թողնելու քաղաքականությունը։

Բանաձեւում նաեւ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների մասին խոսք կա, նշվում է, որ ԵՄ-ն պետք է պատրաստ լինի պատժամիջոցներ կիրառել ցանկացած ֆիզիկական անձի և կազմակերպության նկատմամբ, որոնք սպառնում են Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը։ Ո՞ր դեպքում պատժամիջոցներ կկիրառվեն։

-Անընդհատ այդ պատժամիջոցների մասին ասում են, պնդում են, որ պետք է ձեռնարկել ինչ-որ գործողություններ, բայց տեսնում ենք, որ ոչ մի բան տեղի չի ունենում։ Անշուշտ, նրանք գտնում են, որ Արցախի հարցը փակ չէ, որ Ադրբեջանը իրավունքների եւ իր պարտավորությունների խախտում է թույլ տվել այդ հարցում։ Բայց, կարելի է ասել, սայլը տեղից չի շարժվում։ Այսինքն՝ քաղաքական մարմինները պատասխանատվության գնդակը գցում են գործադիր իշխանությունների վրա, իսկ գործադիր իշխանութունները շարունակում են այն քաղաքականությունը, որը մինչեւ հիմա եղել է։

Ռոզա Հովհաննիսյան

Հնարավոր է հանդիպում անհետ կորածների եւ գերիների հարցով

Հայաստանն ու Ադրբեջանը հնարավոր է առաջիկայում հանդիպում անցկացնեն անհետ կորածների եւ գերիների հարցով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը։

«Շատ հնարավոր է՝ առաջիկայում նման հանդիպում կազմակերպվի»,- ասաց նա։

Ադրբեջանական կողմը խոսում է այն մասին, թե իբր 4000 անհետ կորած ունի։ Անդրադառնալով այս հայտարարություններին՝ Աբազյանն ասաց․ «Թվեր չհնչեցնեմ, բայց առաջիկայում շատ հնարավոր է, որ տեղի ունենա հանդիպում հանձնաժողովների կազմով։ Արդյունքների մասով չշտապենք հայտարարություն անել, եթե նմանատիպ իրավիճակ լինի, ձեզ կտեղեկացնենք»։

Թոշակի գնացած զինվորականները կկարողանան ծառայության անցնել եւ ստանալ թե կենսաթոշակը, թե աշխատավարձը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանը հոկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ին, արտահերթ նիստ կգումարի։

Օրակարգում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծն է, որը հեղինակել են ՔՊ խմբակցության պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանն ու Արմեն Խաչատրյանը, նախագծով տալիս են հնարավորություն, որպեսզի կենսաթոշակի գնացած զինվորականները կարողանան ծառայության անցնել եւ ստանալ թե կենսաթոշակը, թե աշխատավարձը։

Հերմինե Ավագյանի հետ “Կապույտ տանիքներում…”

Հոկտեմբերի 28-ին, Tumanyan’s ART-ում տեղի ունեցավ Հերմինե Ավագյանի ստեղծագործական երեկոն՝ “Կապույտ տանիքներում…” խորագրով։ Հանդիպման ընթացքում գրողը ներկայացրեց իր ստեղծագործությունները, որոնք լցված էին խաղաղության, կարոտի և երազների թեմաներով։

Հերմինեի նոր գիրքը պատմում է կորսված տան ու հայրենիքի մասին,  որտեղ խաղաղությունն ու կարոտը դառնում են գլխավոր թեմաներ։ Երեկոյի ընթացքում այցելուները հնարավորություն ունեցան լսելու Հերմինեի տողերը, որոնք խոսում էին աշխարհի ամենատխուր հեքիաթի մասին՝ խաղաղության մասին պատմություն, որտեղ բոլոր երեխաները մեծացան։

Այսպիսի միջոցառումները ընթերցողներին հնարավորություն են տալիս գրողների հետ մտերմանալու և նրանց ստեղծագործությունները վերապրելու նոր հարթության մեջ։

Տաթև Ազիզյան

Ռուս սահմանապահները այսուհետ եւս “կպաշտպանեն” Հայաստանի սահմանները

ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ Ագարակից ռուս սահմանապահների դուրս գալու հարցով պայմանավորվածություն կա։

«Նախնական պայմանավորվածություն կա, որպեսզի 2025 թվականի հունվարի մեկից Ագարակ սահմանային վերահսկողության կետում ամբողջական սահմանային ծառայությունն իրականացվի Հայաստանի Հանրապետության սամանապահ զորքերի կողմից։ Իսկ ընդհանուր հայ-իրանական սահմանի համատեղ ծառայության վերաբերյալ այս պահին տեղի են ունենում քննարկումներ»,- ասաց Արմեն Աբազյանը։

Լրագրողները հարցրին՝ Հայաստանն ի վիճակի՞ է հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմաններին միանակ իրականացնել ծառայություն։ Ի պատասխան Արմեն Աբազյանն ասաց, որ փուլային տարբերակով՝ այո, բայց ներկայում նման որոշում չկա։

Ագարակի անցակետից ռուսական սահմանապահ ուժերի դուրսբերման որոշումից հետո Ռուսաստանի սահմանապահ զորքերի կարգավիճակի մասին հայ-ռուսական պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսվում, «Ազատության» հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից։

«Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի մասնակցության, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով իրականացնելու մասին ձեռքբերված համաձայնությունը պայմանագրի փոփոխություն կամ վերանայում չի նախատեսում», – ասված է գերատեսչության պատասխանում։

Հիշեցնենք, որ Իրանի եւ Թուրքիայի հետ Հայաստանի սահմանները ռուսական սահմանապահ զորքերը պաշտպանում են որպես “ԽՍՀՄ” սահմաններ։ Հայ-ռուսական պայմանագրի մեջ նշված է, որ ռուսները դուրս կգան, երբ հայկական սահմանապահները ի վիճակի կլինեն պաշտպանել սեփական սահմանները։ 

Մինչ օրս ռուս սահմանապահները դուրս են եկել միայն Զվարթնոց օդանավակայանից եւ շուտով կլքեն Ագարակի անցակետը։ Մնացած ամբողջ սահմանագծին առաջվա պես կանգնած կլինեն ռուսները։