Ջեքը շուն է, որը սեր է տվել և կիսել մեր ճակատագիրը

Մեր «Ստեփանակերտի մամուլի ակումբ» հասարակական կազմակերպությունը, որն իրականացնում է լրագրողական տարբեր նախագծեր, 2004 թվականից “բնակվում” էր «հին» Ստեփանակերտի առանձնատներից մեկում։ 2017 թվականի հունիսի վերջին մենք բոլորովին պատահաբար շուն ունեցանք։

Սկզբում շունը դարձավ մեր գործընկեր Սամվելի որդու ցանկությունը. այդպես մենք լսեցինք Ջեք անունը։ Երեք ամիս անց, երբ վերադարձա Երեւանից, գրասենյակի բակում գտա մի շուն՝ գայլային տեսքով։ Ջեքը մաքուր ցեղատեսակի գերմանական հովիվ շուն է: Ես վրդովված էի, քանի որ շատ էի վախենում բոլոր կենդանիներից, թեկուզ սկզբում Ջեքին շղթայի վրա էին պահում։ Սամվելը բացատրեց, որ շունը բարձրացել է ինչ-որ տեղ, վնասել է մեջքի մաշկը, և որոշ ժամանակ նրան ավելի շատ տեղ է պետք, քան կարելի է տանը հատկացնել։ Նա բացատրեց, որ դա ժամանակավոր է՝ երկու-երեք ամսով։ Ես ստիպված էի հաշտվել դրա հետ։

Ջեքն այստեղ մոտ 6-7 ամսական է

Երբեմն հեռվից ինչ-որ բան էր նետում նրան, վախենում էր երեք մետրից ավելի մոտենալ։ Ես կարող էի նրան դառը շոկոլադ նետել, նույնիսկ չգիտեի, որ նրանց արգելված է: Նա փորձեց շոկոլադը և սիրեց, մինչև ես չհետաքրքրվեցի շներով և համացանցում չկարդացի, թե որքան վնասակար է այն նրանց համար։

Ջեքը դարձավ բոլորի սիրելին, բայց միայն երեք ամիս անց համարձակվեցի Սամվելի հսկողության տակ մոտենալ կապած Ջեկին և թեթևակի դիպչել նրա գլխին։ Նա առանց շարժվելու պառկեց ասֆալտին, եւ դրանով անմիջապես գրավեց իմ սիրտը։ Այդ ժամանակից ի վեր իմ կյանքը բաժանվել է “առաջ” և “հետո”-ի. ինձ համար բացվել է բոլորովին նոր աշխարհ:

Իմ առաջին շփումը Ջեքի հետ

Ես հասկացա, թե ինչ խելացի ու զգայուն շուն ունենք, և կամաց-կամաց վարժվեցի բակում կանգնելուն, երբ Ջեքն այլևս կապած չէր։ Նա գիտեր, թե ինչպես վարվել մեզանից յուրաքանչյուրի հետ։

Նա շատ զգույշ էր ինձ հետ, ուստի իմ ընկերներից շատերը չեն հասկանում, թե ինչպես կարող եմ վախենալ ուրիշ, նույնիսկ փոքր շներից, և միևնույն ժամանակ թույլ տալ, որ նման «գազանը» պառկի իմ ոտքերի տակ։ Այդպես Ջեքը հավերժ մնաց մեզ հետ, նրան այլեւս չկապեցին, ուղղակի սկսեցին փակ պահել մեր դարպասները։

Ջեքը մեր գրասենյակի ղեկավարի հետ

Աշխատանքային միջոցառումների ժամանակ, երբ մեզ մոտ պետք է գար գործընկերներ կամ տարբեր թրեյնինգների մասնակիցներ, Ջեքին կապում էին, հետո նա սկսեց վիրավորվել դրա պատճառով։ Ընդհանրապես վերջին տարիներին նա ոչ թե շան էր հիշեցնում, այլ մարդու։

Ջեքի հետ բացօթյա քաղաքից դուրս ենք գնացել, 2019 թ

Հաճախ գրասենյակի բակում խորոված էին պատրաստում, իսկ առաջին կտորը միշտ բերում էի նրան, նա գիտեր ու սպասում էր։ Եվ, ինչպես պատահում է, երբ մեկին շատ ես փայփայում, նա ամենից քիչը քեզ է լսում։

Ամենից շատ սիրում էր քաղցրավենիք, զբոսանքներ ու Սամվելին։ Դժվար էր ամբողջ օրը դիտել, թե ինչպես է նա նայում դարպասի ճեղքից և սպասում, թե երբ է գալու զբոսնելու ժամանակը։ Իսկ բակում մեր սուրճի ժամանակ նա աչքը չէր կտրում մեզանից մինչև չստանա իր անքաղցր թխվածքաբլիթները։ Ես նրան սովորեցրել եմ ամեն համեղ, բայց վնասակար ամեն ինչի համին։

44-օրյա պատերազմի ժամանակ Ջեքը մի պահ մենակ էր գրասենյակում: Մինչ այդ նրա պատճառով գործընկերներս գնում էին այնտեղ՝ կերակրելու, քանի որ Սամվելը դիրքերում էր։ Նկուղը բաց էր թողնվել Ջեքի համար, թեև գրասենյակային շենքն այնքան հին էր, որ եթե արկը խփեր դրան, ոչ ոք ողջ չէր մնա։ Բայց մենք կարծում էինք, որ Ջեքն ավելի հանգիստ կլիներ, եթե ռմբակոծության ժամանակ կարողանա թաքնվել։ Սամվելը երբեմն այցելում էր նրան, ուտելիք ու ջուր թողնում։ Վերջում մի երկու օրով հետը տարավ դիրքեր։ Բայց Ջեքը այդպես էլ ոչ մի օր չանցկացրեց փողոցում՝ անտուն, ինչպես շատ տնային շներ։

Այդ պատերազմից հետո Ջեքը վախենում էր բոլոր բարձր ու անհասկանալի ձայներից։ Եթե ​​շտապօգնության մեքենան կամ հրշեջները ազդանշանով անցնում էին, դողալով ու նվնվալով վազում էր գրասենյակ։

Երբ 2023 թվականին սկսվեց շրջափակումը, մենք կուտակեցինք շների կեր։ Քանի դեռ քաղաքում միս կար, Ջեքը հիմնականում սննդակարգի հետ կապված խնդիրներ չուներ։ Մեր բոլոր գործընկերները և նրանց ծանոթները նրա համար հավաքում էին ոսկորներ, որոնք մնացել էին տանը ընթրիքներից: Նույնիսկ քաղցրավենիք կար՝ Սամվելի կնոջ՝ Դիանայի “բրակ” թղվածքները պահվում էինք սառնարանում և գրամով տալիս նրան։ Շրջափակման ժամանակ նա շարունակում էր մնալ իմ ուրախությունը, և նրա պատճառով ես կարող էի նույնիսկ վիճել Սամվելի հետ։ Սամվելը նրան շատ էր սիրում, բայց խիստ էր, ասում էր՝ շունը պետ է հասկանա «ով ով է»։ Նա դժգոհում էր, որ ես շատ եմ փայփայում Ջեքին, և ես կրկնեցի միլիոներորդ անգամ, որ յուրաքանչյուր շան կյանքում, և ոչ միայն շան, այդպիսի մարդ պետք է լինի։

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ջեքի կյանքում սկսվեց երկրորդ պատերազմը, և մենք նրա հետ ռմբակոծության առաջին ժամերն անցկացրեցինք գրասենյակի նկուղում: Նա վախից դողում էր, բայց եթե մեզանից մեկը ինչ-որ բանի համար բարձրանում էր գրասենյակ, նա մեզ հետ էր բարձրանում։ Մեր անվտանգությունը պահպանում էր։

Երբ տեղահանման հարցը ծագեց, ամեն ինչ կախված էր միայն Սամվելից։ Մեծ շուն է, շատ տեղ կզբաղեցնի, հնարավոր չէր նրան հանել գրկում…

Մեզանից ոչ ոք չէր կարողանա հանգիստ կյանք կառուցել նոր վայրում, եթե Ջեքը մնար Ստեփանակերտում։ Սկզբից հանդիպեցի Դիանային՝ Սամվելի կնոջը։ Մինչև կյանքիս վերջ չեմ մոռանա նրա խոսքերը. «Ոչ մի բան, ոչ մի հագուստ ավելի կարևոր չէ, քան Ջեքը, նրան անպայման պետք է մեզ հետ տանենք»։ Սամվելը անհանգստանում էր, թե ինչպես շունը կդիմանա երկար ճանապարհորդությունը հիվանդ հոդերով և որտե՞ղ պահել նրան Երևանում։ Մենք մտածեցինք, որ հետո մի բան կմտածենք: Բացի Ջեկից, որին «հատկացել էին» տուարեգի ամբողջ բեռնախցիկին, ես էլ եմ նստել Սամվելի մեքենան։ Սրան առանձին պատմություն կարելի է նվիրել…

Սամվելը արցախյան հողին ամուր կառչած մարդ է, ով իր հայրենիքը պաշտպանելու համար մասնակցել է գրեթե բոլոր պատերազմներին։ Սկզբում նա դեռ շատ երիտասարդ էր, բայց տեսավ պատերազմի ավարտը։ Վստահելի մարդ, ով վաղուց գործընկերոջից վերածվել է ընկերոջ։ Մինչև կյանքիս վերջը չեմ կարողանա մոռանալ, թե ինչպես նա իր իրերից գրեթե ոչ մի բան չլցրեց մեքենան, որպեսզի մեքենան մնա թեթև և նվազագույն բենզինով հասնի Հակարիի կամուրջ։ Մեքենայում, բացի Ջեքից, ես էի իմ իրերի հետ։ Ես ծնողներիցս առանձին գնացի՝ թողնելով նրանց եղբորս խնամքին։ Այդ օրերին հազվադեպ էր պատահում, որ ինչ-որ մեկն իր մեքենան օգտագործեր որևէ այլ բանի համար, բացի իր ընտանիքի կարիքներից:

Գաղթի սկիզբը, արդեն Ստեփանակերտից ելքի մոտ բազմակիլոմետրանոց խցանում էր

Սեպտեմբերի 25-ին մենք ճանապարհ ընկանք։ Լավ է, որ մեզանից ոչ ոք չէր պատկերացնում, թե որքան երկար և դժվար կլինի այս ճանապարհը։ Ջեքը հերոսաբար դիմացավ։ Սկզբում նա տեղը չէր գտնում, կամաց նվնվում էր, հետո ուղղակի արագ շնչում։ Ամբողջ ճանապարհը չի կերել, միայն խմել էր։

Ճանապարհի այս հատվածում մեկ օր կանգնեցինք առանց շարժվելու։

Մեր բախտը բերել է, որ Սամվելի քրոջ ընտանիքը Երևանում առանձնատուն է վարձել։ Այսպիսով, Ջեքը ստացավ նոր տուն և նոր տերեր: Անցել է 10 ամիս, և ես շատ եմ ուզում, որ Ջեքը հասկանա՝ մենք չլքեցինք նրան, նա պարզապես կիսեց մեզ հետ փախստականի ճակատագիրը՝ հայտնվելով իր տնից և սիրելիներից հեռու։

Ջեքին սպասում էր ևս մեկ մեծ հարված։ 2024 թվականի մարտին Սամվելն ընտանիքի հետ ստիպված է եղել տեղափոխվել Ֆրանսիա։ Իսկ Ջեքը կարող էր իր կյանքը տալ տիրոջ համար:

Մենք ժամանակ առ ժամանակ այցելում ենք նրան, բայց ոչ մենք, ոչ էլ նոր տերերը երբեք չեն փոխարինի Ջեքի համար Սամվելին։ Եթե ​​մեր ներկայիս գրասենյակը հնարավորություն ունենար ընդունելու Ջեքին, վստահ եմ, որ դա մի փոքր փոխհատուցում կլիներ բազմաթիվ կորուստներից հետո։ Չնայած ուրախ եմ, որ իր նոր տեղում շատ են սիրում։ Թեկուզ նրան չսիրել հնարավոր չէ։

Սվետլանա Դանիելյան

Նյութը պատրաստվել է “Ստեփանակերտ” Մեդիաակումբ նախագծի շրջանակներում

Իրանը սպառնում է Իսրայելին միաժամանակյա հարձակումով ողջ էներգետիկայի վրա

Իրանը սպառնում է Իսրայելին միաժամանակ հարված հասցնել այս երկրի բոլոր էներգետիկ օբյեկտներին Իրանի տարածքի վրա հարձակման դեպքում։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղակալ Ալի Ֆադավին, փոխանցում է Mehr-ը։

Նա Իրանն անվանեց մեծ երկիր՝ «շատ տնտեսական կենտրոններով», մինչդեռ Իսրայելի տարածքը, նրա խոսքով, ունի ընդամենը երեք էլեկտրակայան և մի քանի նավթավերամշակման գործարաններ, ինչը նրանց խոցելի է դարձնում միաժամանակյա հարձակումների համար:

Ֆադավիի խոսքերը հնչեցին Ջո Բայդենի հայտարարության ֆոնին, որ ամերիկյան կողմը քննարկում է իսրայելական հնարավոր հարվածը Իրանի նավթային օբյեկտներին՝ ի պատասխան Իսրայելի տարածքի վրա իրանական վերջին հրթիռային հարձակման։

Նարիշկինի այցից հետո Ալիեւը “մատ թափ տվեց” ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Հայաստանի հասցեին

Բաքվում ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նարիշկինի հետ հանդիպումից եւ արեւմտյան երկրների կողմից վտանգի մասին հայտարարելուց հետո Ալիեւը եկավ Իրանի սահման՝ Ջաբրաիլ եւ մատ թափ տվեց ԱՄՆ-ի, Ֆրանսիայի եւ Հայաստանի հասցեին։    

«Մենք մեր ուզածին հասանք՝ առանց որևէ մեկից վախենալու, որևէ մեկին հաշվի չառնելով», – հայտարարել է նա, փորձելով թաքցնել “կոմպլեքսները”։ Չէ որ առննվազն Թուրքիան եւ Ռուսաստանը “խոստովանել են”, որ օգնել են Ալիեւին։

«Այսօր առավոտյան ինձ տեղեկացրին, որ 60 հայամետ կոնգրեսականներ դիմել են Ամերիկյան կառավարությանը՝ Ադրբեջանի նկատմամբ հավելյալ պատժամիջոցներ սահմանելու խնդրանքով։ Երբ նայեցի այդ փաստաթղթին, կռահեցի, որ դրա հեղինակն ու հասցեատերը միևնույն մարդն է՝ Միացյալ Նահանգների պետքարտուղարը», – նշել է Ալիեւը։

«Միացյալ Նահանգները շահարկում է Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցները։ Մեր հանդեպ սահմանափակումներ մտցրին 1992-ին, երբ կորցնում էինք մեր հողերը, հետո, 2001-ին չեղարկեցին։ Քանի դեռ Աֆղանստանում էին, և մենք նրանց պետք էինք, ու Ամերիկայի նախագահները ամեն տարի չեղարկում էին այդ պատժամիջոցները։ Հիմա, երբ աշխարհի աչքի առաջ փախել են Աֆղանստանից, վերականգնում են մեր նկատմամբ սահմանափակումները, ու դրանից հետո մեզ ասում՝ ամրապնդենք բարեկամությունը։ Ի՞նչ բարեկամության մասին կարող է խոսք լինել». – հայտարարել է նա։

Ալիևը նաև արևմտյան մյուս երկրներին, հատկապես Ֆրանսիային է քննադատել՝ հորդորելով հեռու մնալ Հարավային Կովկասից։

«Ես նաև Հայաստանին եմ նախազգուշացնում՝ այստեղ կանգնած․ դադարեցրեք այդ վտանգավոր խաղերը։ Մի կողմից խոսում են խաղաղությունից, մյուս կողմից՝ զանգվածաբար զինվում։ Ո՞վ է նրանց զենք տալիս՝ Ֆրանսիան ու նրա նման՝ հակաադրբեջանական երկրները։ Ինչո՞ւ են այդ զենքը ձրի տալիս։ Որքան էլ փորձեն, ոչնչի չեն հասնի։ Թող հանգիստ թողնեն Հարավային Կովկասն ու գնան, զբաղվեն իրենց խնդիրներով։ Սա իմ նախազգուշացումն է, և կարծում եմ, նրանք, որ կհետևեն իմ խորհրդին, չեն սխալվի», – նշել է Իլհամ Ալիևը։

«Պաշտոնական Բաքվի վերջին շրջանի հայտարարություններն առնվազն մի շարք կարևոր հարցեր են առաջացնում», – այսօր արձանագրել է Հայաստանի արտգործնախարարության խոսնակը, առանձնացնելով դրանցից երկուսը․ «Արդյո՞ք Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունն Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա ճանաչելու պայմանավորվածություններից: Եվ երկրորդ՝ արդյոք Ադրբեջանը հրաժարվում է Խաղաղության օրակարգից»:

«Երևանը որևէ հարևանի նկատմամբ ագրեսիվ մտադրություններ չունի, ճանաչում է նրանց բոլորի տարածքային ամբողջականությունը, իր օկուպացված տարածքներն էլ չի պատրաստվում վերադարձնել ռազմական ճանապարհով», – հայտարարել է Հայաստանի ԱԳՆ խոսնակը:

Ալիեւի սպառնալիքները պատահական չեն հնչել Նարիշկինի հետ հանդիպումից հետո՝ Իրանի սահմանին։ Մոսկվան, Բաքուն եւ Անկարան խափանում են Իրան-Արեւմուտք հնարավոր համաձայնությունը եւ ակնհայտորեն նախապատրաստվում Իրանի հնարավոր “անկմանը”։ Չի բացառվում՝ ԱՄՆ-ից Ալիեւին զգուշացրել են հանկարծ չխառնվել գործընթացներին։ Ամերիկյան կոնգրեսմենների նամակը ակնհայտորեն ուղված է Բաքվին ռուս-թուրքական պլանից զսպելուն։ 

Հայաստանի ԱԳՆ-ն պատասխանը տարորինակ է․ եթե Բաքուն պատասխանի, որ հրաժարվում է նախկին պայմանավորվածություններից, ո՞րն է լինելու Հայաստանի քայլը։ 

Հայաստանը Ֆրանսիային հեղափոխական համագործակցություն է առաջարկել. Իսկ Ռուսաստա՞նը

Փարիզում գտնվող Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի վարչապետի հետ հանդիպմանը հաստատել է, որ շատ է կարևորում ֆրանսիական ընկերությունների ներկայությունը Հայաստանում։ Նա ասել է, որ հայկական կողմն ակնկալում է ֆրանսիական ընկերությունների և ներդրողների մասնակցությունը, մասնավորապես՝ ենթակառուցվածքների, միջուկային և վերականգնվող էներգիայի, գյուղատնտեսության ու ջրային ոլորտներում ծրագրերի իրականացմանը։ 

Եթե ​​սա պարզապես հռչակագիր չէ, ապա ֆրանսիական ընկերությունների մասնակցությունը կարող է հեղափոխական լինել և փոխել աշխարհաքաղաքական իրողությունները տարածաշրջանում։ Մասնավորապես, դա վերաբերում է ատոմային էներգիային ու ճանապարհաշինությանը։

Չնայած Ֆրանսիայի անլուրջ «օծանելիքային» կերպարին, նա ատոմային էներգիայի, արագընթաց երկաթուղու և հրթիռային արտադրության համաշխարհային առաջատարն է:

Հայաստանի համագործակցությունը մի երկրի հետ, որը ատոմային էներգիայի մասնաբաժինով աշխարհում առաջինն է, և նրա ռեակտորները համարվում են ամենաառաջադեմը, կարող է օգնել Հայաստանին լուծել Մեծամորի ատոմակայանի հարցը և ապահովել իրեն էներգիայով։

Արագընթաց երկաթուղիների հետ կապված՝ Ֆրանսիայի հետ համագործակցությունը կարող է թույլ տալ Հայաստանին դառնալ տարածաշրջանային տրանսպորտային առաջատար։

2008 թվականի փետրվարի 13-ին՝ նախագահական ընտրություններից ուղիղ մեկ շաբաթ առաջ, հայկական երկաթուղիները կասկածելի կերպով փոխանցվեցին Ռուսաստանի կոնցեսիոն կառավարմանը։ Առանց մրցույթի և ակնհայտ խախտումներով փոխանցման ընթացակարգը հնարավորություն կտար վերանայել գործարքը, եթե ՀՀ կառավարությունը նման ցանկություն ունենար։

Սակայն 6 տարվա կառավարման ընթացքում Հայաստանի իշխանությունը, դիրքավորվելով որպես «արևմտամետ» իշխանություն, չի վերականգնել նախկին իշխանությունների կողմից Ռուսաստանին փոխանցված հայկական էներգետիկայի, տրանսպորտի և այլ ենթակառուցվածքների ազգային իրավունքները։ Դա վերաբերում է երկաթուղիներին, գազատարներին, ատոմակայաններին և բազմաթիվ այլ ենթակառուցվածքների։ Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կառավարությունը նախընտրում է բռնագրավել անցանկալի պաշտոնյաների ապօրինի ձեռք բերված ունեցվածքը։

Մինչդեռ Հայաստանի կառավարությունը չի վերանայում  նախկին իշխանությունների որոշումները հայկական ակտիվները Ռուսաստանին փոխանցելու վերաբերյալ, որոնք ակնհայտորեն քաղաքական կոռուպցիայի տարրեր են պարունակում։ Ուստի պարզ չէ, թե այս ֆոնին ինչպես է հնարավոր համագործակցությունը Ֆրանսիայի հետ միջուկային էներգետիկայի կամ երկաթուղու ոլորտում։

Ռուբեն Վարդանյանի փաստաբանները խոշտանգման և արագ դատաքննության իրավունքից զրկելու հայց են ներկայացրել

Ազատություն

Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի փաստաբանները խոշտանգման և արագ դատաքննության իրավունքից զրկելու հայց են ներկայացրել Բաքվի դատարան, «Ռոյթերս»-ին հայտնել են նրա փաստաբանները։

Վարդանյանն ու Արցախի մյուս յոթ նախկին ղեկավարները ձերբակալվեցին Ադրբեջանի անցած տարվա հարձակումից ու հայաթափումից հետ։

Մինչ Ադրբեջանի պաշտոնյաները հրաժարվել են որևէ մանրամասն հայտնել հայցի մասին, Վարդանյանի փաստաբանները փոխանցել են, որ հայցերից մեկը վերաբերում է ապրիլին հացադուլի ժամանակ Վարդանյանի խոշտանգմանը։ Նշվում է, որ Վարդանյանը այդ ժամանակ պատժախուց է տեղափոխվել, նրան ստիպել են կանգնած մնալ, արգելել են լողանալ և երկու օր ջուր չեն տվել։ Մյուս հայցով էլ փաստաբանները նշում են, որ Վարդանյանի արագ դատաքննության իրավունքն է խախտվել, երբ անցած տարի երկարաձգվել է նրա կալանքը։

Եվս մեկ հայց էլ ներկայացվել է «Բաքվի աշխատավոր» ռուսալեզու պարբերականի դեմ՝ զրպարտության համար։

Մոսկվան և Բաքուն բացահայտորեն պատրաստվում են սադրանքների Հայաստանում և Իրանում

«Ամերիկացիներն ու եվրոպացիներն ակնհայտորեն շահագրգռված չեն Անդրկովկասում կայունության հաստատմամբ։ Երևանին համոզելով ձգձգել Բաքվի հետ բանակցությունները՝ Արևմուտքը փորձում է ղեկավարել ադրբեջանա-հայկական կարգավորման գործընթացը և հասնել տարածաշրջանում սեփական «խաղաղապահ» ​​կոնտինգենտի տեղակայմանը՝ դե յուրե ՄԱԿ-ի հովանու ներքո, իսկ դե ֆակտո ՆԱՏՕ-ի»,- ասել է ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը։

Բորտնիկովի հայտարարությունը ավելի քան անկեղծ է. Մոսկվան ընդունում է, որ Արևմուտքն է, որ թույլ չի տալիս «հայ-ադրբեջանական խաղաղությունը» Պուտինի և Էրդողանի սցենարով։ Միաժամանակ Մոսկվան ամեն ինչ անում է, որպեսզի ոչ թե ՄԱԿ-ի, այլ Թուրքիայի զորքերը հայտնվեն Հայաստանում։

Մոսկվան ու Բաքուն չեն թաքցնում իրենց սերտ համագործակցությունը թե՛ Հայաստանի, թե՛ Արեւմուտքի, թե՛ Իրանի դեմ։ Պատահական չէ, որ Թեհրանը համառորեն կոչ է անում Մոսկվային (և ոչ Բաքվին) ռազմական գործողություններ չհրահրել հայ-իրանական սահմանին։

Ռուս-թուրքական նախագիծը, որի շուրջ Հայաստանի ղեկավարության օգնությամբ կոնսենսուս է ձեռք բերվել Արևմուտքի հետ, կարող է ակտիվանալ, եթե տարածաշրջանում Իրանի դիրքերը թուլանան։ Մոսկվան և Բաքուն պատրաստվում են ներխուժել ոչ միայն Հայաստան, այլ նաև Իրան, և այժմ արդեն տեղի է ունենում Իրանի և Հայաստանի կաշվի «կիսումը»։

Մոսկվան Ալիևին նվիրել է Ղարաբաղը և հիմա պահանջում է դրա գինը՝ հայ-իրանական սահմանի բռնակցում։

Ըստ ամենայնի, հենց դա է քննարկել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Նարիշկինը, որը 2-3 հոկտեմբերի 2024թ. այցելել է Բաքու։ Ալիևի հետ հանդիպմանը բարձրացվել են Ռուսաստանի և Ադրբեջանի արտաքին հետախուզության փոխգործակցության հարցերը «արևմտյան հետախուզական ծառայությունների թշնամական նկրտումները բացահայտելու համար, որոնք ուղղված են մեր պետությունների ներքաղաքական կայունությանը խաթարելուն»։

«Նշվել է համատեղ ջանքերի ավելացման անհրաժեշտությունը՝ հակազդելու արտասահմանյան հետախուզական ծառայությունների կողմից ոչ համակարգային ընդդիմության և միջազգային ահաբեկչական կազմակերպությունների օգտագործմանը՝ Ռուսաստանում և Ադրբեջանում սոցիալ-քաղաքական իրավիճակն ապակայունացնելու նպատակով», – ասել են ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի գրասենյակում։

Ռուսական РИА Новости գործակալությունը գրում է, որ Նարիշկինը Բաքու կատարած այցի ժամանակ խոսել է ռուս դիվանագետի դեմ ամերիկացիների կողմից սադրանքների կանխման մասին, որն իրականացվել է ռուսական և ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից։

Նարիշկինը, փաստորեն, Ալիևին խոստացել է թույլ չտալ «ներքին անկայունություն»՝ արտաքին քաղաքական ծառայությունների դիմաց, ենթադրաբար՝ Հայաստանում և Իրանում։ Առավել եւս, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ զորքերն են տեղակայված Հայաստանի և Իրանի սահմանին։

Где вы, там мир? Ռուսաստանը փորձում է ամրապնդել իր ներկայությունը Հայաստանում

Ակցիա Արցախում, 2023, շրջափակում

Դատելով անցնող շաբաթվա իրադարձություններից՝ Ռուսաստանը ձգտում է ամրապնդել իր ներկայությունն ու դիրքերը Հայաստանում։ Իհարկե, ոչ առանց ՀՀ վարչապետի գլխավորած կոլաբորացիոն կառավարության օգնության։

Հոկտեմբերը մեկնարկել է Եվրասիական տնտեսական ֆորումով։ Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների “վատթարացման” ֆոնին Հայաստանը հայտարարեց, որ ԵԱՏՄ-ն տնտեսական ասոցիացիա է, որը չպետք է ունենա քաղաքական, առավել եւս՝ աշխարհաքաղաքական օրակարգ։

Բայց ԵԱՏՄ անդամ մնացած երկրներն առիթը բաց չեն թողնում մի շարք քաղաքական հարցերի շուրջ իրենց դիրքորոշումներն արտահայտելու։ Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, մասնավորապես, հայտարարել է, որ «Բելառուսի և Ադրբեջանի համագործակցությունն ուղղված չէ որևէ այլ երկրի դեմ»։ Սա այն նույն Լուկաշենկոն է, ով, փաստորեն, Պուտինի անունից ահաբեկիչ Ալիևին նշանակեց Հարավային Կովկասի «նայող»՝ գովաբանելով նրան «տարածաշրջանում խաղաղություն հաստատելու» համար՝ ըստ երևույթին, ոչ առանց բելառուսական «պոլոնեցիների» օգնության, որոնք 2020 թվականի աշնանը սպանեցին հայ զինվորականներին եւ քաղաքացիական անձանց։

Այսօր Երեւանում մեկնարկել է ԱՊՀ երկրների ազգային անվտանգության ծառայությունների ղեկավարների հանդիպումը։ Բաքվից ներկայացուցչի ներկայության մասին չի խոսվում, սակայն մնացած բոլորը հավաքված են և արդեն հայտարարում են «Արևմուտքի կողմից Ռուսաստանին դուրս մղելու և սեփական զորախումբը Անդրկովկասում տեղակայելու փորձերի մասին»։

Այդ ֆոնին ռուս և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց «խոսափողներն» սկսեցին միահամուռ հայտարարություններ անել՝ ուղղված հայկական պետականության ոչնչացման քաղաքականության շարունակմանը։

Սկզբում ալիևի «խորհրդական» զուլֆուգարովն ասաց, որ Հայաստանը կարող է վճարել իբր 30-ամյա «Արցախի օկուպացիայի» համար իր տարածքներով, եթե չկարողանա փոխհատուցել գումարով։ Այնուհետև ալիևի խոսափող հաջիևն ասաց, որ Երևանը պետք է «Բաքվին տրամադրի ադրբեջանցիների զանգվածային գերեզմանների քարտեզները և պատժի մեղավորներին»։

Մենք բազմիցս ասել ենք, որ 90-ականների պատերազմի ժամանակ ադրբեջանցիները չեն հավաքել իրենց մահացածների դիակները, չնայած այն հանգամանքին, որ հայկական կողմը բազմիցս առաջարկել է նույնիսկ օգնել այդ հարցում։ Ադրբեջանական կողմից միշտ եղել է մերժում։ Ռազմի դաշտերում համաճարակներ չառաջացնելու համար հայկական կողմը միշտ ստիպված է եղել ինքնուրույն թաղել ադրբեջանական զինուժին։

Հիմա արդեն միանգամայն ակնհայտ է ֆաշիստների հեռատեսությունն այս հարցում. նրանք իբր «զանգվածային գերեզմաններ» են գտնում օկուպացված տարածքներում և գնալով ավելի շատ պահանջներ են ներկայացնում Հայաստանին։

Թե ինչու է ՀՀ կառավարությունը լռում և չի հերքում հայ զինվորականների մասնակցությունն այս իրադարձություններին, պարզ չէ։ Ի վերջո, 90-ականներին Արցախի պաշտպանության բանակն է կռվել Արցախի տարածքում։

Քանի որ Հայաստանն ամբողջությամբ լքել է Արցախը, ի՞նչ իրավունքով պետք է «պատժի» որեւէ մեկին։

Ավելին․ ադրբեջանական կողմը Հայաստանին մեղադրում է մուսուլմանական ճարտարապետական ​​հուշարձանները պղծելու մեջ։ Պատմության մեջ ավելի անհեթեթ մեղադրանք դժվար կլիներ գտնել։ Ինչպես հայտնի է (իսկ դա կարելի է ապացուցել արցախցիների հազարավոր վկայություններով), Արցախի տարածքում երբևէ չեն եղել մուսուլմանական ճարտարապետական ​​հուշարձաններ, քանի որ քոչվորների մեջ այդպիսի ճարտարապետություն ընդհանրապես չի եղել։ Իսկ Շուշիի ու այլ վայրերի մի շարք շիական հուշարձաններ պահպանվել ու նույնիսկ վերականգնվել են իրանցի մասնագետների օգնությամբ։

Թե ինչու է Հայաստանը լռում և չի մեղադրում Ադրբեջանին Արցախի տարածքում հայկական ճարտարապետական ​​հուշարձանները, ամբողջ գյուղերը, գերեզմանոցները պղծելու և ոչնչացնելու մեջ, դա նույնպես ֆենոմեն է։

Ասենք, որ բանավոր հայտարարությունների մակարդակով կառավարությունը հրաժարվեց Արցախից (թեև դրա իրավական և քաղաքական իրավունքը չուներ), բայց ինչո՞ւ իշխանությունները չեն հայտարարում, որ իրենք չեն կարող պատասխանատու լինել Արցախի ժողովրդի համար։ Իսկ ինչո՞ւ չեն ասում, որ կապ չունեն այս մեղադրանքների հետ։

Ամենայն հավանականությամբ, բոլոր նման բացահայտ կեղծիքները կրկին թելադրվում են Ռուսաստանի և նրա հանցավոր ղեկավարության կողմից։ Ռուսները չեն կարող թույլ տալ, որ հայերի և ադրբեջանցիների թշնամությունը սառչի և մարի։

Դրա վկայությունն է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Զախարովայի հայտարարությունն այն մասին, որ «փախստականների և ժամանակավոր տեղահանվածների թեման արդիական է երկու կողմերի համար»։

Այսինքն՝ Ռուսաստանը Հայաստանում իր գործակալների միջոցով ձգտում է ապահովել իր ռազմական ներկայությունը՝ այժմ ծրագրելով «պաշտպանել» Հայաստան վերադառնակ ցանկացող ադրբեջանցիներին։

Իմանալով ռուսների «բարքերը»՝ կարելի է նույնիսկ ենթադրել, որ նրանք դեմ չեն լինի հայերին վերադարձնել օկուպացված Արցախ, իսկ հետո նորից հայտնվել այնտեղ՝ խեղճ ադրբեջանցիներին «անջատողականներից» պաշտպանելու համար։

Թվում է, թե ռուս-թուրքական-ադրբեջանական եռյակն այլեւս չի կարող զարմացնել ստորությամբ ու ամբարտավանությամբ, բայց ոչ, ամեն անգամ հատակն ավելի ու ավելի է կոտրվում։

Այս ամենն առանց պատճառի չէ. նրանք հանցակիցներ ունեն Հայաստանի իշխանության և ընդդիմության մեջ, էլ չեմ խոսում այսպես կոչված «միջազգային հանրության մասին»։ Հակառակ դեպքում մոլորակը չէր հայտնվի  բացահայտ ֆաշիստների ակցանում, որոնց համար մարդկային կյանքը պարզապես աշխարհն իրենց տակով անելու միջոց է։ Ոչ առանց, իհարկե, ֆինանսական կորպորացիաների մասնակցության։

Մարգարիտա Քարամյան

ԱՄՆ Կոնգրեսի 60 անդամներ պահանջում են COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, ազատ արձակել հայ գերիներին

ԱՄՆ Կոնգրեսի երկու պալատների շուրջ 60 անդամներ միացել են Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրենք Փալոնի և սենատոր Էդ Մըրքիի նամակին՝ կոչ անելով ԱՄՆ իշխանություններին COP 29-ին ընդառաջ պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին ռազմական հանցագործությունների, ապօրինի պատանդառության, Հայաստանի ինքնիշխան տարածքի բռնազավթման համար։

Մեկնաբանելով երկկուսակցական նամակը՝ Հայ դատի Վաշինգտոնի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը նկատել է․ «Չենթարկելով Ադրբեջանին պատասխանատվության Արցախի ցեղասպանական էթնիկ զտումների համար՝ համաշխարհային առաջնորդները պարտավոր են օգտագործել COP 29-ը որպես հնարավորություն՝ ուսումնասիրելու Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը և դիմակայելու դրա ցեղասպան ռեժիմի ջանքերին՝ կանխելու իր պատերազմական հանցագործություններն ու վայրագությունները: Մենք արձագանքում ենք երկկուսակցական նամակում առաջ բերված պատասխանատվության կոչին և միանում վաթսուն օրենսդիրներին, ովքեր ստորագրել են այդ կոչը` պահանջելով, որ Ադրբեջանը պատասխանատվության ենթարկվի, որպեսզի Ալիևի հանցավոր և կոռումպացված ռեժիմը ստիպված լինի ապահովել մարդու իրավունքներն ու միջազգային իրավական պարտավորությունները՝ մինչև COP 29 կլիմայական գագաթնաժողովը»։

Հոկտեմբերի 3-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակում ԱՄՆ սենատորներն ու ներկայացուցիչները մասնավորապես նշել են. «Քանի որ COP 29-ը մոտենում է, մենք պահանջում ենք, որպեսզի պետքարտուղարությունը ճնշում գործադրի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրբեջանի կառավարության վրա, որպեսզի շոշափելի միջոցներ ձեռնարկվի տարածաշրջանային խաղաղության, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային օրենքներին և նորմերին հավատարմության պահպանման գործում»: Նրանք ընդգծել են՝ «չնայած ճնշող ապացույցներին և միջազգային դատապարտմանը՝ Ադրբեջանը, էթնիկ զտումների և այլ գործողությունների համար, չի բախվել բովանդակային հետևանքների»:

Ամերիկյան օրենսդիրները պետդեպարտամենտին կոչ են անում նաև պահանջել բոլոր քաղբանտարկյալների, պատանդների և ռազմագերիների՝ ներառյալ էթնիկ հայերի, անհապաղ և անվերապահ ազատ արձակում՝ COP29-ին ընդառաջ բարենպաստ դիվանագիտական միջավայր ունենալու համար։

ԱՄՆ սենատորներն ու ներկայացուցիչները հաստատել են՝ «Ադրբեջանի մահաբեր հարձակումը Լեռնային Ղարաբաղում 2020 թ․, Լաչինի միջանցքի 10-ամսյա շրջափակումը և 2023 թ․ սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի տեղահանությունը բացահայտորեն խախտում են միջազգային իրավունքը և շարունակում մարդկային տառապանքը։ Նրանք շեշտում են. «Տեղահանված քաղաքացիական անձինք պետք է ապահով և անվտանգ վերադարձի իրավունք ունենան»:

Նամակի տեքստն ամբողջությամբ հասանելի է հետևյալ հղմամբ՝ https://anca.org/assets/pdf/100324_PalloneMarkey_COP29.pdf

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը խորապես համոզված է՝ COP 29-ի գագաթնաժողովն աննախադեպ հնարավորություն է ընձեռում՝ ուսումնասիրելու Ադրբեջանի մարդու իրավունքների վիճակը, խրախուսելու պատասխանատվությունը ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար, ճնշում գործադրելու Ադրբեջանի վրա՝ բարեխղճորեն վերադառնալու բանակցությունների սեղան, երաշխավորելու ռազմագերիների ազատ արձակումը։ Այդ ճնշումը կարող է նպաստել նաև Հայաստանի անվտանգությանն ու ինքնիշխանությունը, տեղահանված հայերի՝ իրենց տները վերադառնալու հիմնարար իրավունքի իրացմանը:

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի կենտրոնական գրասենյակ

Ջերմաստիճանը կբարձրանա 6 աստիճանով

Հայաստանում օդերևութաբանները կանխատեսում են օդի ջերմաստիճանի բարձրացում 6 աստիճանով։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերեւութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։

Նշվում է, որ հոկտեմբերի 4-8-ը հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 6-8-ը կբարձրանա 3-6 աստիճանով.

Այսպես, Շիրակում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ին կկազմի +18 աստիճան, իսկ հոկտեմբերի 4-ից՝ 21։ Կոտայքում սպասվում է համապատասխանաբար +21 և +23 աստիճան։ Գեղարքունիքում հոկտեմբերի 4-ին կանխատեսվում է +17, իսկ հոկտեմբերի 6-ին՝ արդեն +19 աստիճան տաքություն։

Լոռիում հոկտեմբերի 4-ին օդը կտաքանա մինչև +22, 6-ին ջերմաստիճանը չի փոխվի։ Տավուշում հոկտեմբերի 4-ին կլինի +23, իսկ հոկտեմբերի 6-ին՝ +25։ Արագածոտնում հոկտեմբերի 4-ին և 6-ին սպասվում է համապատասխանաբար +23 և +24:

Արարատում, Արմավիրում, Վայոց Ձորում հոկտեմբերի 4-ին օդի ջերմաստիճանը կլինի +26, իսկ հոկտեմբերի 6-ին՝ +27: Սյունիքում հոկտեմբերի 4-ին և 6-ին օդը կտաքանա համապատասխանաբար մինչև +25 և +27 աստիճան:

Երևանում հոկտեմբերի 4-ին սպասվում է նաև առանց տեղումների եղանակ։ Այսօր Հայաստանի մայրաքաղաքում օդի առավելագույն ջերմաստիճանը կկազմի +24 աստիճան։ Իսկ հոկտեմբերի 6-ին օդը կտաքանա մինչև +26 աստիճան։

Բռնի տեղահանված ԵՊՀ ոչ մի արցախցի ուսանող ուսման վարձ չի վճարել․ ռեկտոր

Արցախից բռնի տեղահանված ԵՊՀ ոչ մի ուսանող ուսման վարձ չի վճարել, իսկ ռոտացիայի արդյունքում 20 ուսանող այժմ սովորում է անվճար ուսուցման համակարգում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։
Նա հիշեցրել է, որ ուսման վարձի փոխհատուցման նպատակով կառավարությունը սահմանել էր տարբեր բուհերում տվյալ մասնագիտությունների վարձավճարների միջինացված չափով կրթաթոշակներ։ Անցյալ տարի ԵՊՀ-ում անվճար սովորում էին Արցախից բռնի տեղահանված ավելի քան 800 ուսանողներ։
Նրա խոսքով՝ ԵՊՀ մեծ թվով մասնագիտությունների դեպքում առկա է եղել գումարի տարբերություն, սակայն ֆինանսական պարտավորությունն ուսանողների ուսերին չթողնելու համար ԵՊՀ-ն իրականացրել է ֆոնդհայթայթում։ Արդյունքում հավաքագրվել է ավելի քան 99 միլիոն ՀՀ դրամ։
Հիշեցնենք, որ կառավարության որոշմամբ՝ ՀՀ բուհերում սովորող Արցախից բռնի տեղահանվածների ուսման վարձի փոխհատուցման ծրագիրն այս տարի ևս շարունակվելու է և առանց սահմանաչափի, այսինքն՝ 100 տոկոսով։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը սատարել է Գուտերեշին, ում Իսրայելը հայտարարել է «պերսոնա նոն գրատա»

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հինգշաբթի օրը՝ հոկտեմբերի 3-ին, իր լիակատար աջակցությունն է հայտնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին այն բանից հետո, երբ Իսրայելը նրան պերսոնա նոն գրատա է հայտարարել։ «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի կամ կազմակերպության հետ շփվելուց հրաժարվելու ցանկացած որոշում հակաարդյունավետ է, հատկապես Մերձավոր Արևելքում աճող լարվածության համատեքստում», – ասվում է Անվտանգության խորհրդի 15 անդամների հայտարարությունում:

Փաստաթղթում նաև ընդգծվում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նախագահի հետ բոլոր երկրների կողմից  արդյունավետ հարաբերություններ կառուցելու և նրա, ինչպես նաև գրասենյակի աշխատանքը խաթարող գործողություններից զերծ մնալու անհրաժեշտությունը: Իսրայելը չի ​​հիշատակվում հայտարարության մեջ։

Հոկտեմբերի 2-ին Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին պերսոնա նոն գրատա հայտարարեց՝ ասելով, որ Գուտերեշը անվերապահորեն չի դատապարտել հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից Իսրայելի վրա իրականացված զանգվածային հրթիռային հարձակումը։ «Յուրաքանչյուր ոք, ով չի կարող միանշանակ դատապարտել Իրանի նողկալի հարձակումը Իսրայելի վրա, ինչպես դա արել են աշխարհի գրեթե բոլոր ժողովուրդները, արժանի չէ ոտք դնելու Իսրայելի հողի վրա», – ասել է Կացը:

Բացի այդ, նա կշտամբել է Անտոնիո Գուտերեշին, որ նա դեռևս չի դատապարտել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին արմատական ​​իսլամիստական ​​շարժման՝ Իսրայելի վրա հարձակումը և Համասը ահաբեկչական կազմակերպություն հռչակելու փորձ չի արել։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մշտական ​​ներկայացուցիչ Ստեֆան Դյուզյարիկը լրագրողների հետ զրույցում առարկել է Կացին՝ նշելով, որ Գուտերեշը բազմիցս դատապարտել է ՀԱՄԱՍ-ի գործողությունները։ Իսրայելի արտգործնախարար Դյուզյարիկը հայտարարությունը որակել է որպես «ՄԱԿ-ի աշխատակիցների վրա Իսրայելի կառավարության հերթական հարձակումը»՝ միաժամանակ ընդգծելով, որ կազմակերպությունը կշարունակի համագործակցությունը Իսրայելի հետ բոլոր մակարդակներում։

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորիկը խլել է ավելի քան 200 մարդու կյանք

BBC

«Հելեն» փոթորկի զոհերի թիվը գերազանցել է 200-ը։ Փրկարարները շարունակում են ողջ մնացածների որոնումները սեպտեմբերի վերջին ԱՄՆ-ի հարավ-արևելքում պատուհասած բնական աղետից հետո:

Մահացածների կեսից ավելին ապրում էր Հյուսիսային Կարոլինայում, որտեղ ամբողջ համայնքներ ավերվեցին 2005 թվականի «Կատրինա» փոթորկից ի վեր ամենամահաբեր փոթորկից, որն ավելի քան 1800 մարդու կյանք խլեց:

Հարյուրավոր մարդիկ դեռ անհայտ կորած են համարվում։ Ավելի քան 750,000 տներ դեռևս հոսանքազրկված են, և շատ ճանապարհներ մնում են փակ, ինչը թույլ չի տալիս օգնություն ուղարկել տուժած շրջաններ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ով վերջին երկու օրերին շրջել է տուժած տարածքներով, հինգշաբթի այցելել է Ֆլորիդա և Ջորջիա նահանգներ։

«Ես տեսնում եմ ձեզ, լսում եմ, սգում եմ ձեզ հետ և խոստանում եմ, որ մենք կաջակցենք ձեզ», – ասաց նա Ջորջիա նահանգի Ռեյ Սիթի քաղաքի բնակիչներին:

Ավելի վաղ նախագահը հավանություն էր տվել Ֆլորիդայում, Ջորջիայում, Հյուսիսային և Հարավային Կարոլինայում և Վիրջինիայում աղետից տուժածներին ֆինանսական օգնության տրամադրմանը։

Ատլանտյան օվկիանոսում փոթորիկների սեզոնը շարունակվում է մինչև նոյեմբերի վերջը, և ներկայումս սպասվում են ևս երկու փոթորիկներ:

Գիտնականները վերջին ժամանակներում հաճախակի և ինտենսիվ բնական աղետները կապում են մոլորակի կլիմայի փոփոխության հետ: