Հայաստանը դատապարտում է Իսրայելի հարձակումը․ քննարկվում են տարբեր սցենարներ

Երևանը դատապարտում է Իսրայելի վերջին հարձակումն Իրանի վրա, Չեխիայում «GLOBSEC 2025» ֆորումին ընթացքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը, հայտնում է Ազատությունը:

«Դա հարցականի տակ է դնում այն փխրուն կայունությունը, որն ունենք մենք տարածաշրջանում։ Եվ մենք շատ մտահոգ ենք», – ընդգծել է Փաշինյանը:

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ նշելով, որ պաշտոնական Երևանը դատապարտում է Իրանի դեմ Իսրայելի հարձակումն, ու կոչ արել «անհապաղ դադարեցնել ռազմական գործողություններն ու հավատարիմ մնալ միջազգային իրավունքին»:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Տեղի ունենալով բանակցությունների հաջորդ փուլից առաջ՝ այն վտանգում է խաղաղության ուղղված ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանային կայունությունն ու համաշխարհային խաղաղությունը»։

Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումը վերջինիս տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։ Այս մասին հայտարարել է Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը, խոսելով այդ էսկալացիայի պայմաններում Հայաստանի վարքագծի մասին, նշել է, որ Երևանը, բնականաբար, դեռևս որոշ ժամանակ առաջ սկսել է նախապատրաստվել և քննարկել է բոլոր հնարավոր սցենարները։

«Քննարկել ենք ռազմական էսկալացիայի բոլոր հնարավոր սցենարները, որի համաձայն՝ նախապատրաստական աշխատանքներ ենք տարել, և դրանց շրջանակներում կատարել ենք նաև պլանավորում։ Ըստ սցենարների՝ մենք ունենք պլանավորում, որին համապատասխան էլ կշարժվենք»,-ընդգծել է Արմեն Գրիգորյանը։

«Սա Իրանի տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգություն է, որը, բնականաբար, բացասական ազդեցություն է ունենալու տարածաշրջանում։ Մենք հուսով ենք, որ հնարավոր կլինի հնարավորինս շուտ խաղաղ ճանապարհով կարգավորել այդ հարցերը»,-շեշտել է ԱԽ քարտուղարը։

«Հայաստանի անվտանգության հիմնական սպառնալիքը շարունակում է մնալ դասական անվտանգային սպառնալիքը, այսինքն՝ ռազմական սպառնալիքը ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։ Այսօր տեղի ունեցածը ոչ միայն Իրանի կամ Մերձավոր Արևելքի համար է սպառնալիք, այլև Հայաստանի համար խնդիր է։ Հայաստանը շարունակում է աշխատել, որպեսզի կարողանա իր մասնաբաժին կայունությունը տարածաշրջան բերելու», – հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Փաշինյան. Մենք չենք լքի ԵԱՏՄ-ն, բայց ԵՄ-ից գումար կստանանք բարեփոխումների համար

Հայաստանը միաժամանակ չի կարող լինել Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության անդամ, ու սա լավ հասկանում է։ Այսօր Պրահայում GLOBSEC 2025» ֆորումի շրջանակում պանելային քննարկման ժամանակ այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով իտալացի լրագրողի հարցին, թե ինչպես է պատրաստվում Հայաստանը հաղթահարել այդ խոչընդոտը։
«Իհարկե, մենք հասկանում ենք, որ միաժամանակ չենք կարող լինել ԵԱՏՄ և ԵՄ անդամ։ Ակնհայտ է, որ դա այն կետն է, որի շուրջ ապագայում ստիպված պետք է լինենք որոշում կայացնել։ Բայց շատ կարևոր է, որ որոշումը պետք է կայացնի Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ իհարկե կառավարության և Ազգային ժողովի գլխավորությամբ»,- նշեց Փաշինյանը։
Նրա խոսքով՝ քանի դեռ սուր պահանջ չկա կայացնելու այդ որոշումը, Հայաստանը կշարունակի ժողովրդավարական բարեփոխումները՝ եվրոպական չափանիշներին համապատասխան, որքան հնարավոր է։ Իսկ երբ պահը գա որոշում կայացնելու՝ հարցը քաղաքական օրակարգ կմտնի և կդրվի քննարկման սեղանին։
«Մենք այդ որոշում կկայացնենք մեր քաղաքացիների հետ միասին»,- շեշտեց Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ենթադրում է, որ ընտրությունն արդեն արված է՝ ԵՏՄ-ի օգտին, և Հայաստանի կառավարությանը Եվրոպական Միությունը անհրաժեշտ է միայն «բարեփոխումների» ֆինանսավորման և «արևմտամետ» կերպար ստեղծելու համար։ Շատ մայրաքաղաքներում Փաշինյանի կերպարը կապվում է հակառուսական դիրքորոշման հետ, և դրա քողի տակ արևմտյան քաղաքական գործիչները շարունակում են աջակցել «արևմտամետ» Փաշինյանի ջանքերին՝ կանխելու ռուսամետ քաղաքական ուժերի իշխանության գալը։ Չնայած Փաշինյանը երբեք առիթը բաց չի թողնում այսօրվա նման հայտարարելու՝ մենք չենք լքի ԵՏՄ-ն, բայց ԵՄ-ից գումար կստանանք բարեփոխումների համար։

Ձերբակալվել է ԱԺ նախկին նախագահ Հովիկ Աբրահամյանը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է Ազգային ժողովի նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Վերջինս ձերբակալվել է մի քանի դրվագ փողերի լվացման, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և ձեռնարկատիրական գործունեությանը ապօրինի մասնակցության մեղադրանքներով:

Արցախյան «Տարազ»։ հին հայկական մեղեդիների արմատները նոր սերնդի համար

Thehardrockcafeyerevan ֆոլկ և ժամանակակից ոճով յուրահատուկ համերգ @taraz.project-ի կողմից՝ The hard rock cafe Yerevan-ում։

Այս երեկոյի ընթացքում հին հայկական մեղեդիները կհնչեն նոր և հետաքրքիր ոճով։

taraz.project-ը արցախցիների խումբ է, որ բացահայտում է հայկական երաժշտության արմատները նոր սերնդի համար։

Հունիսի 22, սկիզբը՝ 22․00

Ամրագրումերի համար՝ 033 505 000

Պատվիրեք տոմսերն նաև առցանց tomsarkgh.am կայքում կամ զանգահարեք 060 276 000

Նորարարական պատերազմ․ Իսրայելը զենքերը թաքցրել է Իրանի տարածքում

Իսրայելը փոխում է պատերազմի կանոնները, միաժամանակ չխախտելով և խախտելով գրված օրենքները։ Ինչպես հայտնի է, պատերազմն էլ օրենքն էր ունի, և թույլատրվում է այն ամենը, ինչ արգելված չէ։ Այս պատերազմում միշտ պարտվում է նա, ով բարոյական և այլ սահմանափակումներ ունի։

Հեզբոլային Իսրայելը հաղթեղ փեյջերներով, ՀԱՄԱՍ-ին՝ աբձնավորված սպանություններով։ Պարզվում է՝ Իսրայելը տարիներ է անցկացրել՝ Իրանի «միջուկային և հրթիռային ծրագրերի» դեմ գործողության նախապատրաստվելով, ասել է անվտանգության պաշտոնյան Times of Israel-ին։

Նա ասել է, որ ծրագիրը ներառում էր անօդաչու թռչող սարքերի բազայի կառուցում Իրանի տարածքում և ճշգրիտ զենքի համակարգերի և հատուկ նշանակության ուժերի մաքսանենգ ներմուծում երկիր։ Այս ջանքերը հիմնված էին բանակի և Մոսադի հետախուզական գործակալության միջև մանրակրկիտ համատեղ պլանավորման վրա։

Պաշտոնյայի խոսքով՝ Մոսադի գործակալները անօդաչու թռչող սարքերի բազա են ստեղծել Իրանի տարածքում՝ Թեհրանի մոտակայքում։

Անօդաչու թռչող սարքերը տեղակայվել են գիշերը և հարվածել Իսրայելին ուղղված «մակերես-մակերես» հրթիռային կայանքներին։

Զենքի համակարգեր տեղափոխող մեքենաները նույնպես ենթադրաբար մաքսանենգ ճանապարհով են ներմուծվել Իրան։ Այս համակարգերը անջատել են Իրանի օդային պաշտպանությունը և Իսրայելի ինքնաթիռներին օդային գերակայություն և գործողությունների ազատություն են տվել Իրանի նկատմամբ։ Երրորդ գաղտնի փորձը ներառում էր Մոսադի հատուկ նշանակության ուժերի կողմից ճշգրիտ հրթիռների տեղադրումը Իրանի կենտրոնական մասում գտնվող օդային պաշտպանության օբյեկտների մոտ, ասել է իսրայելական աղբյուրը։

Գործողությունները հիմնված էին «նորարարական մտածողության, համարձակ պլանավորման և առաջադեմ տեխնոլոգիաների, հատուկ նշանակության ուժերի և գործակալների վիրաբուժական միջամտության վրա, որոնք գործում էին Իրանի սրտում և լիովին թաքնված էին տեղական հետախուզությունից», – հավելել է աղբյուրը։

Թրամփ. «[Իրանի] ղեկավարությունից մի քանի մարդիկ չեն վերադառնա»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին հայտարարել է, որ Իրանը չի կարող միջուկային զենք ունենալ, և Վաշինգտոնը դեռևս հույս ունի վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։

Ամերիկացի առաջնորդն այս մասին ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ Իրանի վրա Իսրայելի կողմից ավիահարվածների սկսվելուց հետո, հաղորդում է ցանցի թղթակից Ջենիֆեր Գրիֆինը X սոցիալական ցանցում։

«Իրանը չի կարող միջուկային ռումբ ունենալ, և մենք հույս ունենք վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ Կտեսնենք։ [Իրանական] ղեկավարության մեջ կան մի քանի մարդիկ, ովքեր չեն վերադառնա», – մեջբերել է նա Թրամփի խոսքերը հեռախոսով ձայնագրված հարցազրույցում։

Գրիֆինի խոսքով՝ Թրամփը նաև ասել է, որ ԱՄՆ-ն նախապես գիտեր հարվածների մասին, բայց չի մասնակցել դրանց։

Ամերիկյան լրատվամիջոցները հայտնում են, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչների միջև բանակցությունների հաջորդ փուլը, որը ապրիլից ի վեր վեցերորդն է, պետք է տեղի ունենար այս շաբաթավերջին Օմանում։

Սուլթանության իշխանությունները, որը բանակցային գործընթացում միջնորդ է, հայտարարել են, որ դատապարտում են Իսրայելին Իրանի տարածքին հարվածների համար։

Օմանը այս գործողությունները անվանել է վտանգավոր սրացում և ասել, որ դրանք կարող են սպառնալ տարածաշրջանի անվտանգությանն ու կայունությանը։

Х պահ. Ում դիակը կբերի գետը՝ Իրանի՞, թե՞ Իսրայելի

Հունիսի 13-ի գիշերը Իրանի վրա սկսված Իսրայելի հարվածները կարող են հանգեցնել ավելի լայն տարածաշրջանային փոխակերպումների, X պահը հասել է, և Մերձավոր Արևելքում ներկայիս դասավորությունը սկսում է արագ փոխվել։

Իրանի մի շարք միջուկային գիտնականների և ռազմական առաջնորդների, այդ թվում՝ ԻՀՊԿ հրամանատարի մահը արդեն հաստատվել է։ Կան նաև տեղեկություններ իրանական միջուկային օբյեկտների վրա հարվածների մասին։ Այաթոլլահ Խամենեին իրանական բանակին տվել է գործողությունների լիակատար ազատություն, բայց մինչ այժմ պատասխան հարվածներ չեն եղել։

Մեկ օր առաջ Իրանը հրապարակել է Իսրայելի միջուկային օբյեկտների գտնվելու վայրի վերաբերյալ ստացված հետախուզական տվյալները։ Հիշենք, որ պաշտոնապես Իսրայելը միջուկային զենք չունի, բայց ոչ պաշտոնապես բոլորը գիտեն դրա մասին։

Տարածաշրջանում իրավիճակը կարող է զարգանալ տարբեր ուղղություններով, և տարածաշրջանի երկրները վաղուց են պատրաստվում այս X պահին։

Մասնավորապես, Բաքուն պատրաստվում է գրավել Հայաստանի հարավը և Իրանի հյուսիսը։ Վերջերս իրանցի պաշտոնյաները հայտարարեցին, որ միայն իրենց շնորհիվ է հնարավոր եղել պահպանել հայ-իրանական սահմանը և կանխել «Զանգեզուրի միջանցքի» բացումը։ Սա ենթադրում է, որ Իրանի կրիտիկական թուլացման դեպքում հայ-իրանական սահմանի վերացման և Հայաստանի հարավի անեքսիայի համար որևէ խոչընդոտ չի լինի։

Պատահական չէ, որ երեկ Նախիջևանում կրկին սկսվեցին թուրք-ադրբեջանական զորավարժությունները. Թուրքիան «պատրաստ է» իր կազմում ընդունել Հայաստանի մնացած մասը։

Անկարան չի թաքցնում իր մտադրությունները՝ միացնել նաև իրաքյան, սիրիական և իրանական Քրդստանը՝ Մեծ Քրդստանը հետագայում Թուրքիային ներառելու համար։ Այդ նպատակով Էրդողանը մտադիր է անցկացնել սահմանադրական բարեփոխումներ և երկիրը վերածել Դաշնության, որից հետո այնտեղ կարող են ներառվել նաև Հայաստանն ու Վրաստանը։

ԱՄՆ-ի կողմից Իսրայելի գործողություններին աջակցությունը կհանգեցնի Հայաստանի և Վրաստանի անհետացմանը, Իրանի մասնատմանը և Թուրքիայի՝ որպես տարածաշրջանային գերտերության ի հայտ գալուն։ ԱՄՆ աջակցության դադարեցումը կարող է հանգեցնել Իսրայելի անհետացմանը, Իրանի հզորացմանը և Թուրքիայի թուլացմանը։

Իրանը խոստանում է ոչնչացնել Իսրայելը՝ մեղադրելով ԱՄՆ-ին։ ԱՄՆ-ն ասում է, որ ինքը որևէ կապ չունի Իսրայելի հարվածների հետ, որոնք կարող են «փչացնել» Իրանի հետ գործարքը։ Հայտնի չէ, թե արդյոք Օմանում հունիսի 15-ին նախատեսված ԱՄՆ-Իրան հինգերորդ հանդիպումը կկայանա, թե ոչ, բայց Թրամփը 2020 թվականի պատերազմի ժամանակ ասել է. «Տեսնենք՝ կարո՞ղ է արդյոք Հայաստանը դիմանալ»։ Հիմա Թրամփը կսպասի, թե ում դիակը կբերի գետը՝ Իրանի՞, թե՞ Իսրայելի։

Նեթանյահուն այլընտրանք չուներ, քան հարվածել Իրանին. եվրոպական հանրությունը վերջերս պատժամիջոցներ է ընդունել Իսրայելի արմատական ​​նախարարների դեմ, Քնեսեթը սկսել է խորհրդարանը լուծարելու և նոր ընտրություններ նշանակելու գործընթացը, աշխարհում աճում են հակաիսրայելական տրամադրությունները, որոնք սպառնում են վերածվել նոր ջարդերի, Նեթանյահուն ինքը դատավարության սպառնալիքի տակ է։

Էսկալացիան անխուսափելի է։ Եթե ​​խաղում պարտվում ես, ամենահեշտ ձևը տախտակը շրջելն է։

Իսրայելը հարվածել է Իրանին, Թեհրանում պայթյուններ են լսվել

Իսրայելը ուրբաթ գիշերը սկսեց հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին։ Երկիրը հայտարարեց, որ հարձակվել է Իրանի միջուկային ծրագրի վրա և արտակարգ դրություն հայտարարեց՝ Թեհրանի կողմից պատասխան հարվածներ ստանալու սպասման պատճառով։ Այս մասին գրում է ВВС-ն։

«Մենք հարվածել ենք Իրանի միջուկային ծրագրի սրտին։ Մենք թիրախավորել ենք Նաթանզի ուրանի հարստացման գլխավոր օբյեկտը։ […] Մենք նաև հարվածել ենք Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրի սրտին», – տեսաուղերձում ասել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն՝ հավելելով, որ զինվորականները հարվածել են նաև իրանցի միջուկային գիտնականներին։

Նեթանյահուն ասել է, որ գործողությունը «կշարունակվի այնքան օր, որքան անհրաժեշտ լինի Իրանից սպառնալիքը վերացնելու համար»։

Իրանի պետական ​​լրատվամիջոցները հաղորդել են, որ Իսրայելը հարվածներ է հասցրել Թեհրանի և այլ քաղաքների բնակելի թաղամասերին, սակայն տեղեկատվության հաստատում չի եղել։

Իսրայելի պաշտպանության ուժերի խոսնակը հայտարարել է, որ իսրայելական բանակը սկսել է «կանխարգելիչ, ճշգրիտ և համակցված գործողություն»՝ Իրանի միջուկային ծրագրին հարվածելու համար։

Նա հավելել է, որ հարվածները եղել են ի պատասխան «իրանական ռեժիմի կողմից Իսրայելի դեմ շարունակական ագրեսիայի»։

Հայտարարության համաձայն՝ տասնյակ իսրայելական կործանիչներ մասնակցել են Իրանի տարածքներին հարվածելու գործողության առաջին փուլին։

«Այսօր Իրանը ավելի մոտ է, քան երբևէ, միջուկային զենք ձեռք բերելուն։ Իրանի ռեժիմի ձեռքում գտնվող զանգվածային ոչնչացման զենքերը գոյության սպառնալիք են ներկայացնում Իսրայել պետության և ամբողջ աշխարհի համար», – ասել է բանակը։

Հայտարարության մեջ ասվում է, որ բանակը «պատրաստ է շարունակել գործել անհրաժեշտության դեպքում»։

Ռոյթերսը, հղում անելով իրանական պետական ​​լրատվամիջոցներին, հաղորդել է, որ Թեհրանից հյուսիս-արևելք լսվել են պայթյուններ։ BBC-ի լրագրողները նաև պայթյունների հաստատում են ստացել Թեհրանի բնակիչներից։

Իրանում գտնվող Ռոյթերսի աղբյուրը նույնպես հայտնել է պայթյունների մասին Նաթանզի գործարանի մոտ, որը գտնվում է Թեհրանից ավելի քան 200 կմ հեռավորության վրա։ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան նաև գործակալությանը հայտնել է, որ երկրի ղեկավարությունը արտակարգ խորհրդակցություն է անցկացնում։

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Թեհրանի միջազգային օդանավակայանում չվերթները դադարեցվել են։

Միևնույն ժամանակ, Իսրայելում գիշերը հնչել են օդային հարձակման ազդանշանները։

Իսրայելի իշխանությունները նույնպես փակել են երկրի օդային տարածքը։ Flightradar24-ի տվյալներով՝ Բեն Գուրիոն օդանավակայան ուղևորվող ինքնաթիռները ուղղորդվել են այլ օդանավակայաններ։

Իրանի պետական ​​հեռուստատեսությունը հաղորդել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ) հրամանատար Հոսեյն Սալամին, ԻՀՊԿ Խաթամ ​​ալ-Անբիա կենտրոնական շտաբի հրամանատար Ղոլամ Ալի Ռաշիդը, ֆիզիկոս Մոհամմադ Մեհդի Թեհրանչին և Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության (ԻԷՕԻ) նախկին ղեկավար Ֆերեյդուն Աբբասին, հնարավոր է, սպանվել են Իսրայելի կողմից Թեհրանի վրա հարձակումների ժամանակ։

«Կան հաղորդագրություններ գեներալ Հոսեյն Սալամիի, գեներալ Ղոլամ Ալի Ռաշիդի, պարոն Թեհրանչիի և պարոն Ֆերեյդուն Աբբասիի սպանության մասին Իսրայելի ռեժիմի կողմից», – ասել է հաղորդավարը ուղիղ եթերում։

Հունիսի 21, Դիլիջան, «Միմինո» հայ-վրացական փառատոն

Հունիսի 21-ին Դիլիջան քաղաքում կմեկնարկի արդեն ավանդույթ դարձած 3-րդ Հայ-վրացական մշակութային-խոհանոցային «Միմինո» փառատոնը։ Փառատոնի ընթացքում մասնակից հայկական և վրացական թիմերը կմրցեն՝ իրենց տաղավարներում պատրաստելով և ներկայացնելով երկու երկրների ազգային խոհանոցի բազմազանությունն ու պատմությունը, իսկ մշակութային և երաժշտական գոտիներում կներկայացվեն երկու երկրների երգն ու պարը, երաժշտությունն, արվեստի գործերն ու արհեստագործական արտադրանքը։
Այս ամենը տեղի կունենա փառատոնի հիմնական 4 գոտիներում․
🔺Հայկական և Վրացական ուտեստների պատրաստման և ներկայացման գոտի
🔺Արվեստի և արհեստագործական արտադրանքի ներկայացման գոտի
🔺Երաժշտական-գեղարվեստական մասի ներկայացման գոտի
🔺Մրցութային հանձնաժողովի / դատավարական գոտի:
Փառատոնի վերջում կամփոփվեն մրցույթի արդյունքները և կշնորհվեն պարգևներ հաղթողներին։
🇦🇲 🇬🇪 Նպաստե՛նք հայ-վրացական միջմշակութային երկխոսությանը, բարեկամության ամրապնդմանը և միջազգային շուկայում Հայաստանի մրցունակության բարձրացմանը։
📍 ԵՎ այսպես, կհանդիպենք հունիսի 21-ին ժամը 16:00-ից Դիլիջանում (Մյասնիկյան 55` Դիլիջանի քաղաքապետարան)։
⭐ «Միմինո» հայ-վրացական մշակութային և խոհանոցային փառատոնը կազմակերպվում է ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։
🔴 Փառատոնի մուտքն ԱԶԱՏ Է։
Համագործակցության համար զանգահարե՛ք՝
📞+374 98 631339
📞+374 55 631319
Կազմակերպիչներ՝  Mimino Armenian-Georgian Cultural Culinary festival и ՀՀ Զբոսաշրջության կոմիտե/Tourism Committee of RA

Արցախ Միությունը ընտրել է 11 անդամից բաղկացած Գործադիր խորհուրդ

Artak Beglaryan-ը գրում է․ 

Ուրախ եմ տեղեկացնել, որ օրեր առաջ կայացել է Արցախ Միության անդամների ժողովը, որի ընթացքում, ի թիվս այլ որոշումների, նաև ընտրել ենք 11 անդամից բաղկացած Գործադիր խորհուրդ:
Վստահ եմ, որ այս սրտացավ ու փորձառու թիմը կարճ ժամկետում կապահովի Արցախ Միության գործունեության արդյունավետության նշանակալի աճ՝ Արցախի ժողովրդին ծառայելու մեր միասնական նպատակների համար: Ահա Գործադիր խորհրդի կազմը՝
1. Արտակ Բեգլարյան – Արցախ Միության նախագահ, Արցախի Հանրապետության նախկին պետական նախարար ու Մարդու իրավունքների նախկին պաշտպան.
2. Արմեն Մանգասարյան – Արցախի Հանրապետության սոցիալական ու միգրացիայի հարցերի նախկին նախարար և բնակարանային հարցերի կոմիտեի նախկին նախագահ.
3. Արմինե Ալեքսանյան – Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարի նախկին տեղակալ.
4. Գեղամ Ստեփանյան – Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան.
5. Գրիգորի Գաբրիելյանց – Արցախի Հանրապետության նախկին պետական խորհրդական, ԽՍՀՄ երկրաբանության վերջին նախարար, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ.
6. Թևան Պողոսյան – Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահ, ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր.
7. Լարիսա Ալավերդյան – «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան ու Ազգային ժողովի նախկին պատգամավոր.
8. Հովհաննես Գևորգյան – Ֆրանսիայում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ.
9. Միրա Անտոնյան – Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիայի նախագահ.
10. Ջիվան Ավետիսյան – կինոռեժիսոր, «Ֆիշ այ Արթ» մշակութային հիմնադրամի և «ԼայֆԹրի Փիքչըրզ» ՍՊԸ-ի հիմնադիր-տնօրեն.
11. Վարուժան Գեղամյան – թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ:
Շուտով կձևավորենք նաև աշխատանքային խմբերը, որպեսզի կարողանանք ներառական ու հետևողական աշխատանքով տարբեր ուղղություններով առաջ մղել Արցախի ժողովրդի իրավունքներն ու շահերը:
Հ.Գ. Եթե ցանկանում եք անդամակցել Արցախ Միությանը, ապա կարող եք լրացնել հայտը այս հղմամբ՝

ՀՀ կառավարությունն ընդունել է որոշում՝ արցախցիների բնակապահովման ծրագրի վերաբերյալ

Հայաստանում կթարմացվի սոցիալական էլեկտրոնային հարթակը, որի միջոցով Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված անձինք դիմում են բնակարանային աջակցության համար: Համապատասխան որոշումը կառավարությունը ընդունել է հինգշաբթի օրը:

Դիմումները ավտոմատ կերպով կստուգվեն 2023 թվականի սեպտեմբերին կազմված Ղարաբաղի օպերատիվ շտաբի տվյալների բազայի հետ: Այն պարունակում է այն քաղաքացիներին, ովքեր բնակվել են Լեռնային Ղարաբաղում կամ ժամանակավորապես գտնվել են Հայաստանում մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը:

Աջակցության չափը որոշող ընտանիքի կազմը հաշվարկելիս ազգականներն ու ամուսինները հաշվի չեն առնվի, եթե նրանք՝ նշված ժամանակահատվածում չեն գրանցվել որպես ներքին տեղահանված անձինք, արդեն մասնակցում են Հայաստանում Ղարաբաղի բնակիչների համար գործող այլ բնակարանային աջակցության ծրագրերին:

 

Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Անկարա՝ Էրդողանի հետ հանդիպելու

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին կմեկնի Անկարա, որտեղ հանդիպում կունենա Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայյիփ Էրդողանի հետ։ Տեղեկությունը հայտնում է 24News-ը` հղում անելով բարձրաստիճան դիվանագիտական աղբյուրին։
Լրատվամիջոցի տեղեկություններով` Փաշինյանն ու Էրդողանը քննարկելու են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունները։ Օրակարգում նաև հարցեր կան` կապված Բաքվի հետ «խաղաղության համաձայնագիր» կնքելու հետ։
24News-ը այցի մասին տեղեկությունը պաշտոնապես ստանալու համար դիմել է վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանին, բայց նա չի պատասխանել հեռախոսազանգերին։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն այսօր չհերքեց տեղեկությունը, որ Նիկոլ Փաշինյանը մեկնում է Թուրքիա։

«Տեղեկությունը չեմ մեկնաբանում, հետեւեք պաշտոնական լրահոսին»,– NEWS.am–ի հետ զրույցում ասաց փոխվարչապետը։