Այսօր Հայաստանի խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանը երեք սարսափելի գաղտնիքն է հայտնել։
Առաջին գաղտնիքն այն է, որ Քաղաքացիական պայմանագիրը, անկախ ամեն ինչից, հաջորդ ընտրություններում մեծամասնություն կստանա։
«Վստահ եմ, որ եթե նույնիսկ ընտրությունները այս ուրբաթ լինեն, ՔՊ -ն հաղթելու է այդ ընտրություններում, վստահ եմ 50+1 տոկոսով, իսկ 2026 թվականին մոտ կարող է նունիսկ ավելի շատ տոկոսով», – խորհրդարանական ճեպազրույցներին հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
«Մենք մարդկանց հետ շփվում ենք, Հայաստանի վարչապետը մեծ աջակցություն ունի», – նշեց նա:
Նման նախանձելի վստահությունը հնարավոր է միայն այն դեպքում, եթե գիտեք, թե ընտրությունների ինչ արդյունքներ է Ռուսաստանի դեսպանն կազմել ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համար և ինչպիսին կլինեն ընտրությունների արդյունքները ցանկացած “ընտրության” դեպքում։ Ի դեպ, ռուսական «Վեդոմոստին» արդեն գրել է, որ Փաշինյանն կհաղթի հաջորդ ընտրություններում, և այժմ Մոսկվայի միակ խնդիրը՝ Հայաստանում Ռուսաստանի կերպարը տեղեկատվական առումով մաքրելն է արցախյան դավաճանության կեղտից։
Երկրորդ սարսափելի գաղտնիքը՝ Փաշինյանը կարող է հիվանդանա և չգնա Մոսկվա, թեկուզ ակնհայտ է, որ նա ուզում է գնալ։
Հարցին՝ թե արդյոք վերջնական որոշում չկա՞, Ալեն Սիմոնյանը պատասխանեց, թե ճիշտ չէ, որ ինքն ասի, քանի որ վարչապետը կարող է որոշի չգնալ վերջին րոպեին կամ գնալ:
«Հնարավոր է քովիդով հիվանդանա… շատ երկրի ղեկավարներ հիվանդացան, օրինակ, Հնդկաստանի ղեկավարը», – նշեց ԱԺ նախագահը:
Երրորդ սարսափելի գաղտնիքը՝ Ռոբերտ Քոչարյանի ռուսական ագենտ լինելն է (նկատենք, միայն Քոչարյանը)։
«Ես կարծում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը ռուսական շպիոնի կարգավիճակ ունեցող մարդ է Հայաստանում», – այսօր լրագրողների հետ ճեպազրույցում պնդեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, նշելով, թե դա իր կարծիքն:
«Ես քաղաքական գործիչ եմ և քաղաքական հայտարարություն անելու ազատություն ունեմ: Նա ռուսական շահերը հետապնդող և միայն էդ ուղղությամբ ծառայություն մատուցող քաղաքական գործիչ է», – նշեց Սիմոնյանը:
Այս վերջին գաղտնիքը նա հավանաբար իմացել է այսօր՝ Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ժամանակ: “Կողմերն անդրադարձել են ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի` Հայաստանի Հանրապետություն կատարելիք պաշտոնական այցին առնչվող օրակարգային հարցերին”, ասված է պաշտոնական տեղեկատվոիւթյան մեջ:
Սակայն ոչ պաշտոնական Կոպիրկինը հավանապար պատմել է, թե ինչպես են հավաքագրել Քոչարյանին, ասել է, որ կարելի է նրան ռուսական շպիոն հայտարարել, քանի որ ԱԱԾ-ն չի բռնի նրան որպես շպիոն։ Ռուսական շպիոնը շպիոն չէ Հայաստանում, ինչպես Ժիգուլին՝ “ինոմարկա” չէ։
Այդ երեք սարսափելի գաղտնիքների համար երկնքից երեք խնձոր կնգնի։








