«Մենք կանք», բայց մեզ ուզում են մասնատել. Արցախը հանրություն է, քանի դեռ ունի կոլեկտիվ իրավունքներ

Հունվարի 18-ին Երևանի Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կկայանա «Մենք ենք» խորագրով միջոցառումների շարք, որոնք ուղղված են Արցախի մշակույթի պահպանմանը: Տեղի կունենա ցուցահանդեսի բացում և մեծ համերգ․ կազմակերպիչները նշում են, որ սա փորձ է ցույց տալու, որ արցախցիները գոյություն ունեն, որ նրանք չեն մոռանա իրենց ինքնությունը, բարբառը և հազարամյակների մշակույթը, և որ նրանք ոչմի տեղ չեն անհետանա։

Օկուպացիայից, ցեղասպանությունից և Արցախի բնիկ բնակչության տեղահանությունից երկուսուկես տարի անց սա, թերևս, առաջին հրապարակային հայտն է՝ արցախյան հանրությունը որպես միասնական միավոր պահպանելու համար: Դրանից առաջ մի քանի տասնյակ արցախյան հասարակական կազմակերպություններ կարևոր հայտարարություն էին տարածել, որում հստակորեն ուրվագծվել էին արցախցիների կոլեկտիվ իրավունքները: Տեղի են ունեցել նաև մի քանի հանրահավաքներ և բողոքի ակցիաներ, հիմնականում սոցիալական բնույթի, չնայած կառավարությանը ներկայացված պահանջագրում նաև ուրվագծվել են արցախցիների իրավական և քաղաքական պահանջները։

Խորհրդարանը, որի խոսնակն այժմ նաև Արցախի նախագահի պաշտոնակատարն է, գործում է Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունում: Կա պետական ​​նախարար, բայց կառավարության անդամների տվյալները անհայտ են։ Վերջերս խորհրդարանում լսումներ անցկացվեցին, որոնց ընթացքում նշվեց, որ արցախյան հարցը փակված չէ, և պայքարը կշարունակվի։ Մինչդեռ արցախցիների ինքնակազմակերպումը չափազանց դանդաղ է ընթանում։

Տեղահանության առաջին օրվանից արցախյան հասարակությունը միտումնավոր ատոմիզացվեց և բաժանվեց «ընտանիքների», ինչպես ցեղային հարաբերությունների ժամանակներում: Կառավարության սոցիալական ծրագրերը հիմնված են «ընտանեկան բաշխման» սկզբունքի վրա, որի համաձայն յուրաքանչյուր ընտանիք ստիպված է լուծել իր խնդիրները անհատապես, չնայած այդ խնդիրների պատճառները և դրանց լուծման միջոցները կոլեկտիվ են: Հայաստանում չի ստեղծվել մարմին, որը կզբաղվեր արցախցիների խնդիրներով, և սա նպատակ ունի ցույց տալ, որ չկա այդպիսի միավոր՝ արցախցիներ: Այժմ նույնիսկ արցախցիների համար նախատեսված ծրագրերում նրանց այլևս չեն անվանում «Ղարաբաղից բռնի տեղահանվածներ», ասում են միայն «տեղահանված անձինք»:

Արցախցիները չեն կարող գոյատևել որպես համայնք, եթե չարտացոլեն իրենց կոլեկտիվ իրավունքները և կոլեկտիվորեն չխթանեն դրանք: Դրան հասնելու համար նախևառաջ անհրաժեշտ է հանգիստ և անկողմնակալ գնահատել Արցախի քաղաքական և իրավական թղթապանակը, փաստաթղթավորել լեգիտիմ հանգրվաններն ու շեղումները, մշակել ռազմավարություն և այն խթանել ինչպես օրինական մարմինների, այնպես էլ հասարակական միավորների մակարդակով: Իրավունքների մասին արտահայտվելը հանցագործություն կամ «պատերազմի հրահրում» չէ, ինչպես փորձում են ներկայացնել Արցախը ջնջել ցանկացողները:

Առանց իրավական ռազմավարություն մշակելու՝ Արցախի ժողովրդին նվաստացնելու, նրանց իրավունքներից, արժանապատվությունից և կենսագրությունից զրկելու ներկայիս քաղաքականությունը կշարունակվի ավելի կոշտ մեթոդներով։ Այս քաղաքականությունը նպատակ ունի համոզել Արցախի ժողովրդին և Հայաստանի մյուս քաղաքացիներին, որ իրենց կյանքի 35 տարիները՝ ազգային-ազատագրական պատերազմը, խաբեություն էին, թշնամական հետախուզական ծառայությունների մեքենայություններ, այլ ոչ թե ցեղասպանությունից խուսափելու և որպես ազգ գոյատևելու քաղաքական կամք։

Վերջերս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, մեկնաբանելով Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի՝ գեներալ Կարեն Շաքարյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչումից զրկելու հրամանագիրը, նշել է. «Նախևառաջ, ես տեղյակ չեմ նման ինստիտուտի մասին և բացառում եմ ՀՀ-ում որևէ այլ մարմնի գոյությունը, բացի օրինական կառավարությունից։ Որոշ երևակայական, հնարավոր է՝ վիրտուալ մարդիկ իրենց վիրտուալ որոշումներով լցնում են ինտերնետը։ Բոլորի համար պարզ է, որ սրանք առոչինչ գործողություններ են կամ կատարվում են ինքնահաստատման համար, որպեսզի ևս մեկ անգամ ընդգծեն իրենց գոյությունն ու ներկայությունը”։

Պապիկյանը նշեց, որ Կարեն Շաքարյանին կոչումներ են շնորհվել հիմնականում Հայրենիքին մատուցած ծառայությունների համար: Նա չանդրադարձավ, թե արդյոք Արցախը ներառված է «Հայրենիք» հասկացության մեջ, և ինչու՞ Ալիևը պահանջում է հանել ՀՀ Սահմանադրությունից 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին բանաձևը: Ի վերջո, եթե ՀՀ կառավարությունը չի ճանաչում անկախ Արցախի խորհրդարանը, ապա նշանակում է՝ այն Արցախի ժողովրդին համարում է իր քաղաքացիներ, իսկ Արցախը՝ Հայաստանի մաս: Իսկ եթե ոչ, ապա արդյո՞ք գեներալ Շաքարյանը և մյուս հայ սպաները իրենց կարգավիճակը ստացել են «օտարերկրյա», «վիրտուալ» հողի վրա:

ՀՀ կապույտ անձնագիր ունեցող Արցախի քաղաքացիները համարվում էին ՀՀ քաղաքացիներ՝ անկախ 070 կոդից կամ նրանց անձնագրում նշված որևէ այլ կոդից: Այս մասին ABC Media-ին տված հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնակատար Աշոտ Դանիելյանը:

«Քաղաքացիությունը չի որոշվում կոդով: Եթե անձը ունի ՀՀ անձնագիր, ապա նա համարվում է ՀՀ քաղաքացի»: Եթե ​​այսօր ասում են, որ սա ճանապարհորդական անձնագիր է եղել, թող ներկայացնեն համապատասխան օրենքը կամ իրավական հղումը, որտեղ դա հստակ նշված է», – ասաց Դանիելյանը։

Նրա խոսքով՝ «ճանապարհորդական անձնագիր» տերմինը կառավարության դիսկուրսում հայտնվել է միայն 2023 թվականի հարկադիր արտաքսումից հետո։ Դանիելյանը պնդում է, որ կառավարության որոշումը փաստացի մեկ գիշերվա ընթացքում զրկել է 070 անձնագրեր ունեցող մարդկանց ՀՀ քաղաքացիությունից, ինչը նա համարում է հակասահմանադրական։

«Ոչ ոք չի կարող խլել մեր վերադարձի իրավունքը։ Քաղաքացիություն ստանալը ոչ մի կերպ չի վերացնում այս իրավունքը։ ՀՀ քաղաքացի լինելը չի ​​նշանակում, որ մենք զրկվում են պատմական կամ իրավական իրավունքներից», – ընդգծեց նա։

Դանիելյանի խոսքով՝ ստեղծված իրավիճակը քաղաքական որոշումների արդյունք է, և բնակչության շրջանում տարածված վախերն ու շփոթմունքը հաճախ դիտավորյալ են։

Մինչդեռ, Արցախում ենթադրյալ հանցագործությունների վերաբերյալ դատավարությունները շարունակվում են հայկական դատարաններում, և ոչ ոք չի պատասխանում այն հարցին, թե ինչու, օրինակ, 2023 թվականի սեպտեմբերին Արցախում զենքի հանձնումը պետք է քննվի Հայաստանում, եթե Հայաստանը չի ճանաչում Արցախի սոուբյեկտությունը։ Մինչդեռ, Հայաստանի խորհրդարանի կամ կառավարության ոչ մի նիստ չի անցնում առանց քննարկելու Արցախի ժողովրդին անմիջականորեն վերաբերող հարցերը։

Արցախի ժողովրդին լուծարելու, մասնատելու կամ «ինտեգրելու» փորձերը չեն կարող հաջողության հասնել, քանի դեռ գոյություն ունեն կոլեկտիվ իրավունքներ, որոնք պահանջում են կոլեկտիվ, այլ ոչ թե «ընտանեկան» լուծումներ։ Միայն կոլեկտիվ իրավունքների համար պայքարի ռազմավարության մշակումը կարող է վերականգնել արցախցիների մոտ «Մենք կանք» զգացողությունը։ Եվ հունվարի 18-ի համերգը պետք է նշի նման ռազմավարության մշակման սկիզբը։

ԱՄՆ-ի հարվածը Իրանին չեղարկվե՞լ է, թե՞ հետաձգվել։ Ո՞վ էր միջնորդը

Իրանում բողոքի ցույցերի դանդաղ դադարեցումից հետո լուրեր տարածվեցին, որ Դոնալդ Թրամփը հրաժարվել է Իրանին հարված հասցնելու և ռեժիմը տապալելու գաղափարից, կամ առնվազն հետաձգել է որոշումը:

Մասնագետները տարբեր գնահատականներ են տալիս այս որոշման պատճառների վերաբերյալ. ԱՄՆ-ն վստահ չէր, թե արդյոք կարող է տապալել այաթոլլաների ռեժիմը, որ չի կարողանա կանխել Իսրայելի վրա Իրանի հարվածը և որ չի կարողանա վերահսկել նավթի շուկայում սպասվելիք քաոսը: Նաև պարզ չէ, թե ով է միջնորդ եղել ԱՄՆ-ի և Իրանի իշխանությունների միջև. հնարավոր է, որ դա արվել է Հայաստանի միջոցով: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի վերջերս ԱՄՆ կատարած այցը կարող էր կապված լինել ոչ միայն անիմաստ TRIPP հայտարարության հետ։

Իրանական իշխանությունները հայտարարել են, որ չունեն ցուցարարներին, այդ թվում՝ 26-ամյա Էրֆան Սոլթանիին, մահապատժի ենթարկելու ծրագրեր: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սա անվանել է լավ լուր: AFP-ի փոխանցմամբ՝ Սաուդյան Արաբիան, Օմանը և Քաթարը Թրամփին համոզել են հրաժարվել Իրանի դեմ ռազմական գործողություններից:

Չորեքշաբթի օրը Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի իշխանությունները «չունեն ծրագրեր» ցուցարարներին մահապատժի ենթարկելու: Նույն օրը Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ իր վարչակազմի տվյալներով՝ «Իրանում սպանությունները դադարում են»։

Axios-ի լրագրող Բարաք Ռավիդը, հղում անելով հինգ ամերիկյան, իսրայելական և արաբական աղբյուրների, X-ում հայտնել է, որ Թրամփը հետաձգում է Իրանին հարվածելու որոշումը, մինչ Սպիտակ տունը խորհրդակցում է հնարավոր ռազմական գործողության ժամկետների և այն մասին, թե արդյոք դա կխաթարի ռեժիմը Իրանում։

Ամերիկյան աղբյուրը նշել է, որ «բոլորը գիտեն, որ նախագահը մատը պահում է կոճակի վրա և պատրաստ է սեղմել այն»։

Ըստ The Wall Street Journal-ի, որը հղում է անում ամերիկացի պաշտոնյաներին, Թրամփը կարող է դիտավորյալ հետաձգել Իսլամական Հանրապետությանը հարված հասցնելը, մինչ ռազմական ուժերը տեղափոխվում են Մերձավոր Արևելք։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իրանի դեմ ռազմական գործողությունները, եթե Վաշինգտոնը ձեռնարկի դրանք, պետք է լինեն «արագ և վճռական» հարված ռեժիմին և չեն հրահրի երկարատև պատերազմ, նախկինում հաղորդել էր NBC News-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Թրամփն այս պահանջը հայտնել է իր ազգային անվտանգության խորհրդականների հետ զրույցում, սակայն նրանք չեն կարողացել երաշխավորել, որ ռեժիմը արագ կփլուզվի, հաղորդել է հեռուստաալիքը։ Վարչակազմը նաև մտահոգություն է հայտնել, որ Միացյալ Նահանգները չունի անհրաժեշտ ռեսուրսներ՝ պաշտպանվելու Թեհրանի կոշտ արձագանքից, որը կազդի տարածաշրջանում գտնվող ամերիկյան ուժերի և դաշնակիցների, այդ թվում՝ Իսրայելի վրա։

Մինչ լրատվամիջոցները հաղորդում են, որ Միացյալ Նահանգները հրաժարվել է հարվածից, հանրապետական ​​սենատոր Լինդսի Գրեհեմը, օրինակ, պնդում է, որ ամեն ինչ «ճիշտ հակառակն է», և դուք դա կտեսնեք։

Միևնույն ժամանակ, Դոնալդ Թրամփը կասկածներ է հայտնել, որ Իրանի վերջին շահի աքսորյալ որդին՝ Ռեզա Փահլավին, կկարողանա բավարար աջակցություն ստանալ իշխանությունը ստանձնելու համար։

«Նա շատ հաճելի մարդ է թվում, բայց ես չգիտեմ, թե ինչպես կգործի իր սեփական երկրում», – ասել է Թրամփը Reuters-ին տված հարցազրույցում՝ հավելելով. «Ես չգիտեմ՝ նրա երկիրը կընդունի՞ նրա ղեկավարությունը, թե՞ ոչ, և, իհարկե, եթե դա տեղի ունենա, դա ինձ համար ընդունելի կլինի»։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, երկրի ապագայի վերաբերյալ լայնածավալ հայտարարություն է արել՝ հայտարարելով Թեհրանում իշխանափոխության դեպքում միջուկային զենքից հրաժարվելու, ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու և Իսրայելը ճանաչելու իր մտադրության մասին։

Անվտանգության առումով Փահլավին խոստացել է Իրանի ռազմական միջուկային ծրագրի լիակատար դադարեցում և ահաբեկչական խմբավորումներին աջակցության անհապաղ դադարեցում։ Ազատ Իրանը, ընդգծեց նա, կհամագործակցի տարածաշրջանային և համաշխարհային գործընկերների հետ՝ ահաբեկչության, կազմակերպված հանցագործության, թմրանյութերի ապօրինի շրջանառության և ծայրահեղական իսլամիզմի դեմ պայքարելու համար։

Նա նաև հայտարարել է Իսրայելի Պետությունը անհապաղ ճանաչելու և Աբրահամի համաձայնագրերը ընդլայնելու իր պատրաստակամության մասին՝ դրանք վերափոխելով նոր ձևաչափի՝ այսպես կոչված «Կիրոսի համաձայնագրերի», որը կմիավորի ազատ Իրանը, Իսրայելը և արաբական երկրները։

Հայաստանում TRIPP-ից հետո՝ Խաղաղության խորհուրդ Գազայում. Թրամփի հայտարարությունը

Հունվարի 15-ին, հինգշաբթի օրը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց «Խաղաղության խորհուրդ» ստեղծելու մասին՝ Գազայի հատվածի վերակառուցումը վերահսկելու համար: Այս կառույցի ստեղծումը Թրամփի՝ Գազայի հատվածի համար խաղաղության ծրագրի մի մասն է՝ միջազգային ուժերի տեղակայման հետ մեկտեղ: ԱՄՆ նախագահն ինքը կղեկավարի «Խաղաղության խորհուրդը»:

Հիշեցնենք, որ հունվարի 14-ին, Վաշինգտոնում ԱՄՆ-ի և Հայաստանի արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո, համատեղ հայտարարություն տարածվեց հայ-իրանական սահմանի երկայնքով «Թրամփ ճանապարհի» (TRIPP) կառուցման վերաբերյալ: Խորհուրդ չստեղծվեց,  սակայն 4 հայ գերիներ վերադարձան տուն։

«Ինձ համար մեծ պատիվ է հայտարարել Խաղաղության խորհրդի ստեղծման մասին: Խորհրդի կազմը շուտով կհայտարարվի, բայց կարող եմ վստահորեն ասել, որ սա ամենամեծ և ամենահեղինակավոր խորհուրդն է, որը երբևէ ստեղծվել է ցանկացած պահի, ցանկացած վայրում», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական մեդիա հարթակում:

«Խաղաղության խորհրդի» ստեղծման մասին հայտարարվեց պատերազմից հետո Գազայի հատվածում առօրյա կյանքը կառավարելու հանձնարարականով 15 անդամից բաղկացած պաղեստինյան տեխնոկրատական ​​​​մարմնի ստեղծման մասին հայտարարությունից կարճ ժամանակ անց, հաղորդում է AFP լրատվական գործակալությունը: Վարչակազմը կգործի «Խաղաղության խորհրդի» հսկողության ներքո։ «Որպես Խաղաղության խորհրդի նախագահ՝ ես աջակցում եմ նորանշանակ պաղեստինյան տեխնոկրատական ​​կառավարությանը», – հայտարարել է Թրամփը։

Հայաստանում, ըստ երևույթին, կառավարության փոփոխության և «տեխնոկրատների» նշանակման անհրաժեշտություն չկար։

Վենեսուելայի Նոբելյան խաղաղության մրցանակակիրը իր մեդալը հանձնեց Թրամփին

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն լրագրողներին ասել է, որ հինգշաբթի օրը Սպիտակ տանը կայացած մասնավոր հանդիպման ժամանակ նա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին է հանձնել Նոբելյան խաղաղության մրցանակի մեդալը։

Նա չի մանրամասնել, թե արդյոք ամերիկացի առաջնորդը ընդունել է մրցանակը, որը նա նախկինում բազմիցս ցանկություն էր հայտնել ստանալու։ Fox News-ը, հղում անելով Սպիտակ տան պաշտոնյաներին, հաղորդել է, որ նա ընդունել է։

«Կարծում եմ՝ այսօր պատմական օր է մեզ՝ վենեսուելացիներիս համար», – ասել է Մաչադոն Թրամփի հետ իր առաջին անձնական հանդիպումից հետո։

Այն բանից հետո, երբ ԱՄՆ հատուկ նշանակության ուժերը Կարակասում գերի վերցրին Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին, Թրամփը հրաժարվել է աջակցել Մաչադոյին որպես երկրի նոր առաջնորդի, չնայած նրա գլխավորած շարժումը հաղթանակ է տարել 2024 թվականի ընտրություններում։

Փոխարենը նա համագործակցում է գործող նախագահ Դելսի Ռոդրիգեսի հետ, որը Մադուրոյի փոխնախագահն էր։

Հինգշաբթի օրը Սպիտակ տանը կայացած հանդիպումից առաջ Նոբելյան խաղաղության կենտրոնը սոցիալական ցանցերում գրել է, որ «մեդալը կարող է փոխանցվել ուրիշին, բայց Նոբելյան խաղաղության մրցանակի դափնեկրի կոչումը՝ ոչ»։

Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները երկաթուղու Երասխ-Սադարակ հատվածի վիճակի զննում են իրականացրել

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները իրականացրել են Երասխ-Սադարակ երկաթուղային հատվածի ենթակառուցվածքի ընթացիկ վիճակի համատեղ զննում։

Նշված զննման նպատակն էր գնահատել տվյալ երկաթուղային հատվածի տեխնիկական պիտանելիությունը հատուկ երկաթուղային շինարարական տեխնիկայի շարժի ապահովման համար՝ ենթակառուցվածքի վերականգնման համապատասխան համալիր միջոցառումներ իրականացնելու նպատակով։

Կատարված զննման շրջանակներում կողմերը մտքեր են փոխանակել տվյալ հատվածում երկաթուղային ենթակառուցվածքի տեխնիկական վիճակի գնահատման հարցերի շուրջ։

Շոշի Ագոն․ այսօր լեգենդար հրամանատարի երկնային ծննդյան օրն է

ԼՂՀ <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանակիր, <<Շուշիի ազատագրման>> մեդալակիր, Հայ Հեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ Արգամ Հարությունյանը (Շոշի Ագո) իր անունը ոսկե տառերով է գրել Արցախյան ազատագրական պայքարի տարեգրության մեջ և հավերժ կնա սերունդների հիշողության մեջ։

Այսօր լեգենդար հրամանատարի երկնային ծննդյան օրն է։

Շոշի Ագոն Արցախյան ազգային-ազատագրական պայքարի առաջամարտիկներից է: Նա մասնակցել է գրեթե բոլոր թեժ մարտերին: Եղել է Շուշիի ազատագրման չորս ուղղություններից՝ Շոշի ուղղության հրամանատարը: Շոշի Ագոն այն առաջիններից էր, ով Արցախյան շարժման նախօրեին գիտակցում էր, որ զենքի անհրաժեշտություն է լինելու, միայն զենքով ու միասնականությամբ կարող են հասնել բաղձալի ազատությանը:

Նա հասկանում էր, որ զենքի խնդիր կա, ուստի լծվել է զենք հայթայթելու վտանգավոր գործին: Ագոն կազմակերպել, հիմնադրել է ենթաշրջանի մի քանի գյուղերի միացյալ ջոկատը՝ Շոշի ջոկատ անվամբ: Այն մասնակցել է Տողի, Սարիշենի, Քարին տակի, Մալիբեյլուի, Խոջալուի, Հորադիզի, Կուբաթլուի, Ջաբրաիլի, Աղդամի, Մարտակերտի շրջանի, Օմարի լեռնանցքի, Ֆիզուլիի, Շուշիի, Ջանհասանի, Կրկժանի, Ասկերանի և շատ այլ մարտերի:

Շուշիի ազատագրման ժամանակ ջոկատը փայլուն մասնակցություն է ցուցաբերել, աչքի ընկել իր կազմակերպվածությամբ ու մարտունակությամբ:

Ագոյի ջոկատն ակտիվ մասնակցություն է ունեցել նաև Բերդաձորի և Քաշաթաղի ազատագրման ժամանակ:

1992-ին Արգամ Հարությունյանը Բեկոր-Աշոտի գումարտակի շտաբի պետն էր: Բեկորն ու Ագոն լրացնում էին մեկը մյուսին: Նրանց միասնությունն արդեն հաղթանակ էր։

1994-ի մարտի 8-ին, Ֆիզուլիի պաշտպանության ժամանակ Ագոն ընկավ ականի պայթյունից ու անմահացավ։

Շնորհավոր երկնային ծնունդդ, հերոս

Փաշինյան․ պատրաստ ենք պատասխանել Իրանի բոլոր հարցերին

«Իրանի Իսլամական հայնարպետությոնից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք։ Մենք ամեն ինչ արել ենք եւ կշարունակենք անել ԻԻՀ՝ մեզ համար բարեկամական եւ եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Իրանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրգոլամիի հայտարարությանը, թե Թեհրանում ձեւավորվում է մի պատկերացում, որ Հայաստանը դառնում է կենտրոն՝ Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործողությունների համար։

Իրանի դեսպանը ՀՀ իշխանություներին մեղադրել էր ՀՀ-ում Իրանի դեսապանատան մոտ տեղի ունեցող ցույցերը չճնշելու համար։ Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց, որ 2018-ից ի վեր Հայաստանում երբեք որեւէ հանրահավաք չի արգելվել։ «Եվ մենք չենք կարող առանձին վերցված մի դեպքում այլ կերպ վարվել, այլ հարց, որ մենք, այո կիսում ենք, որ արտահայտման ձեւերը չպետք է խաթարեն ոչ Իրանի Իսլամական հանրապետության, ոչ որեւէ այլ դեսպանատան աշխատանք։ Եվ մենք ուշադիր կհետեւենք մտահոգություններին՝ կապված այդ իրավիճակի հետ եւ բոլոր միջոցները կձեռնարկենք, որպեսզի բարեկամական եւ եղբայրական ԻԻՀ դեսպանատան գործունեության հետ կապված որեւէ խնդիր չառաջանա»,- նշեց Փաշինյանը։ Նա հավելեց՝ իսկ այն մարդիկ, ովքեր օրենքի գիծը կանցնեն, նրանց նկատմամբ կհարուցվեն համապատասխան վարույթներ։ Նա նշեց, որ մի քանի դեպքերով արդեն վարչական վարույթներ են հարուցվել։

Ինչ վերաբերում է «ԹՐԻՓՓ» նախագծի վերաբերյալ Իրանի դեսպանի նչեցրած մտահոգություններին՝ Նիկոլ Փաշինյանն ասաց․ «Ես կարծում եմ, որ մենք բոլոր հարցերի պատասխանները տվել ենք, հանգամանալից քննարկում ենք ունեցել իրականական կողմի հետ։ Բայց մենք նաեւ ասել ենք, որ հետագայում հարցեր ծագելու դեպքում պատրաստ ենք բոլոր հարցերին եւս պատասխանել»։

Ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում, երբ արդբեջանցիները «Շիկահող» պետական արգելոցում ծառեր են հատում

«Ես երբեք ծառերի հատման մասին տեղեկատվություն չեմ ստացել, եւ եթե նման տեղեկատվություն լինի, որ Հայաստանի ինքնիշխան տարածքում ծառեր են հատվում կամ էկոլոգիական աղետ է տեղի ունենում, բնականաբար, մենք դրան չենք կարող որեւէ ձեւով չարձագանքել»,- այսօր լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ քայլեր չեն ձեռնարկվում, երբ արդբեջանցիները «Շիկահող» պետական արգելոցում ծառեր են հատում։

Ավելի վաղ Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանն էր տեղեկացրել, որ ադրբեջանցիները Շիկահողի արգելոցում մեծ ծավալի հատումներ են արել։ Իսկ «Հետքը» պարզել էր, որ Հայաստանի Սյունիքի մարզում՝ Շիկահողի արգելոցի տարածքում, ադրբեջանական դիրքերի, ամրաշինական աշխատանքների եւ ճանապարհների բացման համար մոտ 60 հա անտառ է հատվել։

 

Փաշինյան․ այդ իրադարձությունների մեջ կապ չկա

«Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն»,- այսօր լրագրողներին ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե գործա՞րք են իրականացրել՝ սիրիացի վարձկան ահաբեկիչներին հանձնել են Սիրիային, որպեսզի Բաքվի բանտից 4 գերի վերադարձնեն։

«Մենք ուզում ենք եւ աշխատում ենք նաեւ Սիրիայի Արաբական հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ։ Մենք հույս ունենք, որ այդ որոշումը, որը բարեկամական որոշում է Սիրիայի նկատմամբ, այդ թվում՝ Սիրիայի հայ համայնքի շուրջ մթնոլորտն ավելի նպաստավոր կդարձնի»,- նշեց Փաշինյանը։

Հարցին, թե Թուրքիան ու Ադրբեջանը մասնակցե՞լ են վարձկանների վերադարձի բանակցություններին՝ Փաշինյանը պատասխանեց․  «Մենք վերադարձի վերաբերյալ խոսել ենք Սիրիայի իշխանությունների հետ։ Թուրքիայի միջոցով են վերադարձվել, որովհետեւ տարբեր, այդ թվում՝ լոգիստիկ խնդիրներ կան»։

Նշենք, որ երեկ, երբ հայտարարվեց, որ Բաքվից Հայաստան են վերադարձվեր 4 գերիներ, ՀՀ արդարադատության նախարարությունը միաժամանակ հայտնեց, որ 2026 թվականի հունվարի 14-ին, Հայաստանի Հանրապետությունում ցմահ ազատազրկման դատապարտված Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացիներ Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջին և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերին, Թուրքիայի Հանրապետության միջոցով փոխանցվել են Սիրիայի Արաբական Հանրապետության իրավասու մարմիններին՝ իրենց նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը իրենց քաղաքացիության պետությունում շարունակելու նպատակով: Վարձկան ահաբեկիչները 44-օրյա պատերազմում Ադրբեջանի կողմից կռվել էին Արցախի դեմ։

 

Իրանն ու ԵՄ-ն Թրամփի «ճանապարհից» դուրս. նրանք չեն հանձնել «արցախյան քննությունը»

Երեկ, TRIP-ի վերաբերյալ հայ-ամերիկյան հայտարարության հրապարակումից հետո, ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը խոստովանեց, որ հայտարարությունը ներառում է միայն համաձայնեցված կետերը, ինչը նշանակում է, որ չլուծված հարցեր են մնում: Մինչդեռ, Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ի կողմից կազմակերպված համաժողովում փաստացի հայտարարեց, որ համաձայնեցված հայտարարության էությունը անվտանգության ապահովումն է. առանց դրա մենք կապրեինք այլ իրականության մեջ, ասաց նա։ Դա ակնարկ էր, որ «Թրամփի ճանապարհը» կանխեց պատերազմը, Հայաստանի հարավի անեքսիան կամ Հայաստանի լիակատար կապիտուլյացիայի վերաբերյալ պայմանագրի «խաղաղ» կնքումը։

Այնուամենայնիվ, չլուծված խնդիրների շարքում կան երկու կարևորագույն հարցեր՝ ինչ կլինի հայ-իրանական սահմանի հետ և ինչ դեր կխաղա ԵՄ-ն ապագա տարածաշրջանային հավասարակշռության մեջ։

Նույն օրը Հայաստանում Իրանի դեսպանը մամուլի ասուլիս հրավիրեց և ուղղակիորեն մեղադրեց Հայաստանին ամբողջ աշխարհի հակաիրանական գործունեության կենտրոն դառնալու մեջ։

Միևնույն ժամանակ, Հայաստանում ԵՄ ներկայացուցիչ Մարագոսը անհաջող փորձեց պարզել, թե ինչպես է ԵՄ անդամակցությանը ձգտող Հայաստանը պատկերացնում ԵՄ դերը ապագա տարածաշրջանային լանդշաֆտում՝ հաղորդակցություններին մասնակցության և քաղաքական ներկայության առումով։

Ե՛վ Իրանը, և՛ ԵՄ-ն փաստացիորեն հայտնվել են տարածաշրջանային գործընթացներից մեկուսացված՝ Արցախի հարցում իրենց դիրքորոշման պատճառով, որը արտացոլում է վերաբերմունք ոչ թե լոկալ տարածքային հարցի, այլ նոր աշխարհակարգ կառուցելու համընդհանուր սկզբունքի նկատմամբ։ Հենց Իրանի, ԵՄ-ի և այլոց «համաձայնությունը» Արցախի օկուպացիային, ցեղասպանական գործողություններին և բնիկ բնակչության տեղահանությանն է որոշել Իրանի և ԵՄ-ի ներկայիս ճակատագիրը, որոնք հայտնվել են աշխարհաքաղաքական փլուզման եզրին։

Ինչ վերաբերում է ԵՄ-ին, Նիկոլ Փաշինյանը դիվանագիտորեն Արցախի կորստի և տարածաշրջանում ստեղծված «անեվրոպա» իրավիճակի մեղքը բարդեց հենց Եվրոպայի վրա։ Նա բազմիցս ընդգծեց, որ «Թրամփի ճանապարհը» և ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում հնարավոր են դարձել միայն այն պատճառով, որ 2022 թվականի հոկտեմբերին Շառլ Միշելը և Մակրոնը «առաջարկեցին» տարածաշրջանում «տարածքային ամբողջականությունը» սահմանել Ալմա-Աթայի հռչակագրի և խորհրդային սահմանների հիման վրա։

Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը մտադիր չէ դուրս գալ ԵԱՏՄ-ից, մինչև ԵՄ-ն չորոշի ընդունել Հայաստանին։ Եվ քանի որ ԵՄ անդամակցության շանսերը գրեթե զրոյական են, Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից թվում է անիրատեսական։

Սա նշանակում է, որ Հայաստանի սահմանները կմնան ԵԱՏՄ սահմաններ։ Ավելի վաղ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևան-Բաքու խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո եվրոպական դիտորդական առաքելությունը պետք է լքի Հայաստանը։

Այսպիսով, տարածաշրջանում ԵՄ չի լինի։ Փաշինյանը մեծահոգաբար խոստացել էր քննարկել, թե ինչ կարող է անել ԵՄ-ն նոր «Թրամփի ճանապարհին». նրան կարող են հանձնարարել վերանորոգել անցակետերը։ Բայց միայն այն դեպքում, եթե ԵՄ-ն օգնի Փաշինյանին վերընտրվել։

Իրանի վերաբերյալ՝ ի պատասխան դեսպանի մեղադրանքների, որ Հայաստանը թույլատրում է հակաիրանական բողոքի ցույցեր Երևանում, Հայաստանի Ներքին գործերի նախարարությունը պատասխանել է, որ չի արգելի ժողովրդավարական բողոքի ցույցերը, քանի դեռ դրանք չեն խախտում օրենքն ու կարգը։ Հիշեցնտնք, որ խոսքը Երևանում Իրանի դեսպանատան դիմաց իրանցիների բողոքի ցույցերի մասին է, որոնք գոռում էին «մահ մոլլաներին» և «կեցցե՛ շահը»։

Բայց սա ամենավատը չէ. հայ-ամերիկյան հայտարարության մեջ չի նշվում, թե ինչպես կկատարվի Իրանի և Հայաստանի միջև հաղորդակցությունը, եթե բացվի «Թրամփի ճանապարհը»։ Ավելին, չկա որևէ պատկերացում այն ​​մասին, թե ովքեր կտեղակայվեն հայ-իրանական սահմանին։ Իրանը կարծում է, որ Հայաստանի հետ սահմանին թշնամական ուժերի ներկայությունը Թեհրանի կողմից կարող է դիտվել որպես ազգային անվտանգության սպառնալիք։ Արդյո՞ք սա ենթադրում է, որ «Թրամփի ճանապարհը» կդառնա Իրանի համար օրինական թիրախ, դժվար չէ կռահել։

Այնուամենայնիվ, Երևանում Իրանի դեսպանի կոշտ հայտարարությունը հնչում է անտեղի. Իրանը նման հայտարարություններ չի արել Բաքվի վերաբերյալ, չնայած այն հանգամանքին, որ վերջին հինգ տարիների ընթացքում Ադրբեջանը բազմաթիվ թշնամական գործողություններ է կատարել Իրանի դեմ։ Պաշտոնական Բաքվի մասնակցությունը այդ գործողություններին երբեմն ապացուցվել է, երբեմն պարզապես ակնարկվել, բայց Իրանը, ըստ էության, երբեք Բաքուն չի նույնացրել որպես հակաիրանական գործողությունների կենտրոն։

Իրանը, որը 2020-2023 թվականներին «ճանաչել» է Ադրբեջանի իրավասությունը Արցախի նկատմամբ, չի կարող «չճանաչել» Բաքվի պահանջները «Ադրբեջանի հարավի» նկատմամբ։ Աշխարհում այլևս փորձագետներ չկան, որոնք չեն քննարկում Իրանում անջատողական տրամադրությունները և «Հարավային և Հյուսիսային Ադրբեջանի» միավորման հնարավորությունը։ Մինչդեռ, Իրանի դեսպանը Բաքվին չի մեղադրում անջատողական տրամադրությունների մեջ, այլ սպառնում է Երևանին՝ հայտարարելով, որ եթե Իրանը փլուզվի, Հայաստանը տուժողների մեջ կլինի։

ԹՐԻՓՓ զարգացվամ ընկերության հսկիչ փաթեթը 99 տարով լինլու Է ԱՄՆ-ի ձեռքում

2026թ. հունվարի 14-ին հրապարակվել է ««Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) իրականացման շրջանակ» անունը կրող փաստաթուղթը, որտեղ, ի մասնավորի, արձանագրված է. «Հայաստանը մտադիր է թույլատրել և աջակցել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հիմնմանը։ Ակնկալվում է, որ ընկերությունը պատասխանատու կլինի ԹՐԻՓՓ-ի զարգացման համար՝ 49 տարի նախնական ժամկետով նրան տրամադրվող կառուցապատման իրավունքով։ Հայաստանը մտադիր է ԱՄՆ-ին առաջարկել ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը և պահպանել 26% մասնաբաժինը։ Ակնկալվում է, որ այս համագործակցությունը կերկարաձգվի ևս 50 տարով՝ Հայաստանի կառավարությանը հավելյալ սեփականության տրամադրմամբ նրա մասնաբաժինը դարձնելով 49%»:

Մեջբերումից պարզվում է, որ 49 տարի ժամկետով ԹՐԻՓՓ զարգացման ընկերության 74% մասնաբաժինը պատկանելու է ամերիկյան կողմին, իսկ 26%-ը՝ հայկական: 49 տարին լրանալուց հետո հայ-ամերիկյան համագործակցությունը հնարավոր է երկարաձգել ևս 50 տարով: Նշված ժամանակահատվածով երկարաձգելու դեպքում ԹՐԻՓՓ զարգացման ընկերության մեջ Հայաստանի ունեցած 26% մասնաբաժնին կավելացվի ևս 23%: Արդյունքում նշված ընկերության մեջ Հայաստանը կունենա 49% մասնաբաժին, իսկ ԱՄՆ-ն՝ 51%:

2026թ. հունվարի 14-ին ԱՄՆ-ում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ԹՐԻՓՓ ընկերության բաժնեմասի միայն 26%-ը պատկանելու Հայաստանին, իսկ 74%-ը՝ ԱՄՆ-ին՝ ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնողը, մասնավորաբար, ասել է. «Մեծ հաշվով բանակցությունների արդյունք է… կարծում եմ՝ արդար բաշխում է»:

Փաստորեն, 99 տարիների ընթացքում ԹՐԻՓՓ զարգացման ընկերության հսկիչ փաթեթը լինելու է ԱՄՆ-ի ձեռքում: Սրանով ամեն ինչ ասված է: Մեկնաբանություններն իրապես ավելորդ են:

ՍՏԵՓԱՆ ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ
քաղաքագետ 

Սուրեն Թովմասյան. Նախատեսվող գումարով հնարավոր չէ տուն ձեռք բերել

Սուրեն Թովմասյանն Արցախից է տեղահանվել։ Նրա 3 հոգանոց ընտանիքն ապրում է Երևան քաղաքում։ Ինչպես արցախցի փոքրաթիվ ընտանիքների զգալի մասը՝ Թովմասյանները ևս կանգնած են բնակարան ձեռք բերելու խնդրի առաջ։

Նրանք գտնում են, որ դա պարզապես անհնար է

-36 տարվա աշխատանքային փորձ ունեմ։ Վերջին 23 տարիներին Արցախի ԱՎԾ Ասկերանի շրջանային բաժնի պետի պաշտոնն էի զբաղեցնում, միաժամանակ զբաղվում գյուղատնտեսական աշխատանքներով։ Տեղահանությունից հետո չկարողացա իմ մասնագիտությամբ որևէ տեղ աշխատանք գտնել։ Սկզբից ես ևս չէի ցանկանում ՀՀ քաղաքացիություն ընդունել, սակայն հետո հասկացա, որ դա բոլորովին չի խանգարելու Արցախ վերադառնալու համար, որի հույսը երբեք չեմ կորցնում։

Քաղաքացիություն ընդունելուց հետո էլի չստացվեց պետական հիմնարկներում աշխատանք գտնել։ Ընտանիքիս հոգսերը հոգալու համար ստիպված էի աշխատանք գտնել միայն մասնավոր ոլորտում և, որպես անվտանգության աշխատակից, մտա աշխատանքի։ Ավելի քան 2 տարի է, ինչ այդ ոլորտում եմ։

Հուլիս ամսից աշխատում եմ 2 տեղ։ 60 տարեկան հասակում մասնակցել եմ ՀՀ <<Պահապան արծիվ>> ուսումնական կենտրոնում կազմակերպված  <<Պահնորդի գործ>> դասընթացներին, հանձնել քննություն ու ստացել պահնորդի որակավորում։ Կարողացել եմ ստեղծել աշխատանքային նորմալ հարաբերություններ։ Երբեմն առաջարկություններ եմ անում մեր աշխատանքի բարելավման ուղղությամբ, ասում եմ իմ տեսակետները, որոնք ընդունվում են վերադասի կողմից։

Մշակում եմ նաև մեր վարձակալած տան տնամերձ հողամասը, որտեղ կան պտղատու ծառեր (ծիրանի, սալորենի, թզենի)։ Որպեսզի բերքը չփչանա, նաև օղի եմ արտադրում՝ անձնական կարիքների համար։ Փորձում եմ պահպանել արցախյան բարի ավանդույթները և հնարավորության սահմաններում հանդիպումներ եմ կազմակերպում մեր տանը, որը շատ կարևոր է յուրաքանչյուր տեղահանվածի համար։

Վատն այն է, որ երկու տեղ աշխատում եմ ու ստանում ընդամենը 150 հազար դրամ, որն էլ ուղղվում է տան վարձավճարին՝ առանց կոմունալ վճարումների։ Կինս նույնպես աշխատում է, իհարկե, ոչ իր մասնագիտությամբ, աղջիկս ուսանող է։ Բնակվարձի և հրատապ աջակցության ծրագրերի շահառու չենք։

Բնակապահովման ծրագրից դեռևս չենք օգտվել, որովհետև նախատեսվող գումարով հնարավոր չէ տուն ձեռք բերել, անգամ մարզերում։ Մեր ընտանիքի եկամուտները բավարար չեն, որպեսզի կարողանանք օգտվել հիփոթեքային վարկերից։

Չգիտեմ՝ երբևէ կունենա՞նք սեփական տանիք․․․

Սուրենը զրույցի ընթացքում հիշողություններով անընդհատ Արցախ է գնում, որտեղ մի ամբողջ կյանք է ապրել, ստեղծել ու արարել։ Մինչև տեղահանության պահը նա զբաղվում էր տնտեսությամբ՝ ցանկանալով որևէ բարիք ստեղծել, որպեսզի շարունակեն հաղթահարել շրջափակումը, որովհետև չէր սպասում, որ կլքեն Արցախը։ Երբ հասկացավ, որ տեղահանությունն անխուսափելի է, վերջին անգամ շրջեց իր տնտեսությամբ, որտեղ հավեր ու խոզեր էր պահում։ Կերակրեց ու բաց թողեց։

-Տանից դուրս եկանք՝ մեզ հետ վերցնելով միայն անհրաժեշտ իրերը։ Սիրտս ճմլվում էր ցավից։ Ո՞ւմ էի թողնում ծնողներիս շիրիմները, հայրենի հողս։ Շատ նպատակներ ունեի, բոլորը կիսատ մնացին։

36 ժամ հետո մեր ընտանիքը հատեց Հակարին։ Հոկտեմբերի 1-ին Երևանում էինք։ Այս տարիների ընթացքում մի քանի անգամ տուն ենք փոխել։ Փորձում ենք հնարավորինս հարմարվել իրականությանը․ դեռևս չի ստացվում։

Հայրական տունս Քյաթուկում էր։ Թեև մեր գյուղն արդեն դատարկված էր, սակայն ես, ինչպես բոլոր քյաթուկցիները, շատ էի կապված հայրենի բնօրրանիս հետ։ Մեծ հույսեր ունեի, որ թոշակի անցնելուց հետո կտեղափոխվեմ Քյաթուկ և այնտեղ կշարունակեմ գյուղատնեսություն ծավալել։ Որոշել էի հայրական տունս վերանորոգել։

Ամեն ինչ զրոյացավ 2023-ի սեպտեմբերին։ Վերջին պատերազմն ու նրան հաջորդող սարսափելի պայթյունը մինչև այսօր հանգիստ չեն տալիս։ Անմեղ զոհեր և բազմաթիվ անպատասխան հարցեր․․․ Միայն մի բան գիտեմ՝ արցախցին ուժեղ է, վճռական ու պատրաստ է ամեն մի փորձություն հաղթահարել։

Չեմ ուզում կորցնել հավատս, որ օրերից մի օր կվերադառնանք ու կշենացնենք մեր հողը։ Մենք սովոր ենք․ կրկին կվերածնվենք մայր հողում։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ