Միյատովիչի փոխարեն ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար է ընտրվել իռլանդացի Օ’Ֆլաերտին

Եվրոպայի խորհրդի (ԵԽ) Մարդու իրավունքների նոր հանձնակատար է ընտրվել Իռլանդիայից 64-ամյա իրավաբան Մայքլ Օ’Ֆլաերտին։ Հինգշաբթի՝ հունվարի 26-ին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատգամավորների քվեարկության երկրորդ փուլում 104 խորհրդարանականներ հանդես են եկել ի պաշտպանություն Օ’Ֆլաերտիի։ Նրա մրցակիցներ Մեգլենա Կունևան (Բուլղարիա) և Մանֆրեդ Նովակը (Ավստրիա) ստացել են համապատասխանաբար 70 և 37 ձայն։

Օ’Ֆլահերտին ապրիլի 1-ից կստանձնի ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի պաշտոնը՝ վեց տարի չվերականգնվող ժամկետով։ Նա կփոխարինի 59-ամյա Դունյա Միյատովիչին, ով այդ պաշտոնը զբաղեցնում էր 2018 թվականից։ Մայքլ Օ’Ֆլահերտին 2016 թվականից զբաղեցրել է ԵՄ հիմնարար իրավունքների գործակալության տնօրենի պաշտոնը, իսկ նախկինում եղել է Մարդու իրավունքների իրավագիտության պրոֆեսոր և Իռլանդիայի ազգային համալսարանի Մարդու իրավունքների իռլանդական կենտրոնի տնօրեն, Հյուսիսային Իռլանդիայի Մարդու իրավունքների հանձնաժողովի գլխավոր հանձնակատար և ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտեի անդամ:

Մայքլ Օ’Ֆլահերտին ստացել է իրավագիտության աստիճան։ Մի քանի տարի իրավագիտության ոլորտում աշխատելուց հետո նա Հռոմի պապական Գրիգորյան համալսարանում ուսանել է կաթոլիկ աստվածաբանություն և 1987 թվականին ձեռնադրվել քահանա, սակայն ավելի ուշ հրաժարական է տվել։

ԱՄՆ-ը մտադիր է Թուրքիայի հետ պաշտպանական հարաբերությունների «նոր էջ» բացել

DW-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ կառավարությունը Թուրքիային F-16 կործանիչներ վաճառելու թույլտվություն է տվել։ Արձանագրության համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտը ուրբաթ օրը՝ հունվարի 26-ին, ԱՄՆ Կոնգրեսին տեղեկացրել է 23 մլրդ դոլարի (մոտ 21 մլրդ եվրո) չափով զենքի այս տեսակի վաճառքի ծրագրված գործարքի մասին։

Գործարքը նախատեսում է 40 նոր F-16-ների ձեռքբերում և 79 կործանիչների արդիականացում, որոնք արդեն պատկանում են Թուրքիային։ Որոշումն ընդունվել է օրեր անց այն բանից հետո, երբ Թուրքիան պաշտոնապես հավանություն տվեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուն։

Բացի այդ, նույն օրը ամերիկյան կառավարությունը հավանություն է տվել նաև 40 միավոր F-35 Lightning II Joint Strike Fighter կործանիչների և հարակից սարքավորումների վաճառքին Հունաստանին 8,6 միլիարդ դոլարով (մոտ 7,9 միլիարդ եվրո):

Մերիլենդի սենատոր Բեն Քարդինը, ով նախկինում դեմ էր գործարքին, ասաց, որ համաձայնել է վաճառքին` ելնելով «իրավիճակը բարելավելու» Թուրքիայի պարտավորությունից: «Ես անհամբեր սպասում եմ Թուրքիայի հետ մեր հարաբերությունների այս նոր էջը սկսելուն, ՆԱՏՕ-ի դաշինքի ընդլայնմանը և մեր համաշխարհային դաշնակիցների հետ աշխատելուն՝ խաղաղ հարևանների դեմ ռուսական շարունակական ագրեսիային դիմակայելու համար», – ասել է նա:

Ի՞նչ էիք սպասում։ Սրբեք ձեր փսլինքը և շարունակեք «խաղաղ երթը» դեպի անդունդ

Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը արձագանքել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության հայտարարությանը՝ հայկական կողմի պատրաստակամությանը ականապատ տարածքների նոր քարտեզների փոխանցման վերաբերյալ։ ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում գրված է, որ  Հայաստանը, նաև որպես վստահության ամրապնդման միջոց, առաջնորդվելով մարդասիրական նկատառումներով` Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներից ճշտումներ անելու միջոցով ականապատ դաշտերի նոր քարտեզներ է պատրաստել՝ դրանք Ադրբեջանին փոխանցելու նպատակով։

«Ցավոք, այս նախաձեռնությունն ադրբեջանական կողմն անմիջապես խիստ բացասական և հեգնական ձևով է ընդունել, ինչը զրոյացնում է վստահության ամրապնդմանն ուղղված Հայաստանի ջանքերը։ Բաքուն շարունակում է շահարկել թեման ու Երևանի այս դրական քայլը դարձնում էսկալացիայի և բացասական հռետորաբանության առիթ»,- հայտնել են ԱԳՆ-ից:

Ավելի վաղ, Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության 2024 թվականի հունվարի 25-ի հայտարարությանը՝ Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզներ (8 տեղեկամատյան) տրամադրելու պատրաստակամության մասին` նշելով, թե «Երևանի նպատակը մարդասիրական գործընթացին նպաստելը չէ, և այդ քայլը չի կարող դիտարկվել որպես վստահության ամրապնդման միջոց»։

ՀՀ ԱԱԾ-ից հայտնել էին, որ ականապատ դաշտերի քարտեզների 8 նոր տեղեկամատյաններ առաջիկա օրերին կփոխանցվեն ադրբեջանական կողմին:

Ինչ է կատարվում ԱՄՆ-ի եւ Մեքսիկայի սահմանին

Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթը հայտարարել է դաշնային իշխանությունների հետ կոնֆլիկտի պատրաստակամության մասին՝ միգրացիայի դեմ պայքարում սրվող իրավիճակի ֆոնին։ Ֆլորիդայի նահանգապետ և Հանրապետական ​​կուսակցությունից նախագահի նախկին թեկնածու Ռոն Դեսանտիսն աջակցել է Տեխասին՝ հայտարարելով նահանգ Ազգային գվարդիայի ստորաբաժանումներ ուղարկելու մտադրության մասին։ Նրանց հետ է նաեւ Օկլահոմայի նահանգապետը, հայտնում է Disclose.tv-ն։

«Այս պահին մոտ 10 [նահանգ] Ազգային գվարդիա կամ այլ իրավապահ մարմիններ են ուղարկել մեզ օգնելու: Այժմ նրանք միանում են մեզ, և սա պայքար է Ամերիկայի ապագայի համար»,-  ասել է Էբոթը:

ԱՄՆ-ում հակամարտությունը բռնկվել է այն բանից հետո, երբ Տեխասի բնակիչներն ընդվզել են Մեքսիկայի հետ սահմանի երկայնքով փշալարերը վերացնելու մասին դատարանի որոշման դեմ: 25 նահանգների հանրապետական ​​նահանգապետեր կարծում են, որ Ջո Բայդենը հանրությանը ցույց է տալիս, որ չի ցանկանում պաշտպանել ամերիկյան սահմանը։

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը որոշել է բարձրացնել իր վարկանիշը և բոլոր նահանգներին դրդում է միանալ իշխանությունների հետ առճակատմանը։

Տեխասի զինվորականներն արդեն վերահսկողության տակ են վերցրել Մեքսիկայի հետ սահմանը, այնտեղ բախումներ են միգրանտների հետ։

Իր հերթին, Սպիտակ տունը վերջնագիր է ներկայացրել Տեխասի իշխանություններին, որոնք, անտեսելով դաշնային իշխանությունների պահանջները, հրամայել են տեղի Ազգային գվարդիային վերահսկել Մեքսիկայի հետ սահմանը և այնտեղ փշալարեր կառուցել՝ միգրանտների հոսքը զսպելու համար։ Ամերիկյան սոցցանցերում գրում են, որ դաշնային իշխանությունները կարող են ռազմական ուժ կիրառել նրանց դեմ։

50 հազարի աջակցության համար պետք է կրկին դիմել հետեւյալ հասցեով

Կառավարության «Հումանիտար կենտրոնը» վերսկսել է աշխատանքները: Յուրաքանչյուր ուրբաթ ժամը 16:00-ին կներկայացվի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայրենակիցների համար սոցիալական աջակցության, կրթական, առողջապահական և մի շարք այլ ոլորտներում իրավունքների իրացման ծրագրերն ու աջակցության միջոցառումները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը տեղեկատվություն է ներկայացրել սոցիալական աջակցության ծրագրերի վերաբերյալ. 100 000 դրամ միանվագ աջակցության, 40 000 +10 000 դրամ աջակցության և 50+50 աջակցության ծրագրերը ընթացքի մեջ են: 112 649 անձ արդեն իսկ ստացել է 100 000 դրամ աջակցությունը: Կան անձինք, ովքեր դեռևս չեն ստացել և այդ ուղղությամբ անհատական դեպքերի ուսումնասիրությունը շարունակվում է: Զարուհի Մանուչարյանը հորդորել է, որպեսզի այն անձինք, ովքեր դեռ չեն ստացել 100 000 դրամ աջակցությունը, անպայման ստուգեն այդ փաստը www.online.ssa.am հարթակի միջոցով, քանի որ մյուս աջակցության ծրագրերի համար որպես ելակետ ընդունվում է այն փաստը, թե արդյոք անձն արդեն ստացել է 100 000 դրամ աջակցությունը, թե ոչ: 50+50 աջակցության ծրագրի համար անհրաժեշտ է դիմում ներկայացնել www.50.socservice.am հարթակի միջոցով, որի վերջնաժամկետը մինչև հունվարի 31-ն է: 40 000 +10 000 դրամ աջակցության ծրագրի համար անհրաժեշտ է դիմել www.rent.socservice.am հարթակի միջոցով: Այս ծրագիրը վեցամսյա է և շարունակվելու է մինչև մարտ ամիսը:

Թե ինչպես Հակարի գետի ափերին չկառուցվեց Քաղաքը

Հայկական կենսատարածքի կրճատումը բերեց փախստականների նոր ալիքի. շուրջ 150 հազար արցախցի այսօր անտուն է, քշված իր հողերից ու երկրից:

Փախստականների նախորդ ալիքը չկանխեց նոր ալիքի առաջ գալը:

Փախստականների նախորդ ալիքը «գլխացավ էր» հայկական իշխանությունների ու դրանց շուրջը ծլած-ծաղկած գրանտային հանրության համար, փախստականության պրոբլեմները պարարտ հող էին փարթամացող կոռուպցիայի համար թե Երևանում, թե Ստեփանակերտում: Հիմա նոր ալիք է, և պատկերը կրկնվում է` առնվազն 2020-ից:

Փախստականության ինքնակազմակերպման ամեն քայլ անպաշտպան էր, ինքնաբուխ ու աջակցությունից դուրս: 2012-ի սեպտեմբերին անհանգստացել ու Բաքվից զանգել էին Բաղրամյան 26, հասկանալու թե փախստականները ի՞նչ քաղաք են կառուցում Հակարի գետի ափերին: Բաղրամյան 26-ից հանգստացրել էին կոլեգաներին, թե կխոսեն-կխոսեն, կհանգստանան: Խոսեցինք-խոսեցինք, չհանգստացանք ու շարունակեցինք խոսել, բայց քաղաքը չկառուցվեց: Չկառուցվեց, քանի որ չկար այդ գաղափարի ռազմավարական նշանակության պետական քաղաքական ընկալումը, քաղաքը չկառուցվեց, քանի որ չկար Միացումի` հայ պոպուլյացիայի համար էկզիստենցիալ – գոյութենական նշանակության արժեվորումը, չկար սեփական արեալի` կենսատարածքի  Աստվածատուր գնահատականը:

Չկառուցվեց, քանի որ Երկրի գոյութենական ղեկը արդեն 1991-ից արտաքին ուժերի ծրագրերը իրողություն դարձնող հայրենադավ, շահամոլ սատելիտների ձեռքում էր, որ տարան Երկիրը դեպի հիմնահատակ կողոպուտ և ավերում: Քարոզվում ու ներարկվում էր սեփական կենսատարածքը թիզ առ թիզ թուրքին տալու մոլուցքը, թուրքի առաջ թույլ ու անճար երևալու հարճային հոգեբանությունը, փորձում էին ներշնչել, որ Արցախը ապենդիքս է, հող պաշտպանողը` հողակեր ու ոչմիթիզական:

Որքան հոգեբանական ընդվզումը ամրանում էր, նույնքան բազմազան ու բազմաթիվ էին դառնում ավերիչ ծրագրի ենթամասերը, ու «փողը ամեն տեղ լույս է տալիս» կամ «հայրենիքը ընդամենը զգայական ընկալում է» թեզերը դարձան երեսունամյա իշխանական սատելիտների հիմնական ուղենիշ ու պարտադրվող արժեհամակարգ, երբ Երկրի վիճակը որքան վատանում էր, այնքան իրավիճակը փողաբեր էր դրանց համար:

Փախստականների ինքնակազմակերպման ամեն քայլ կասկածի տակ է դրվել, հետ մղվել, փորձել են խեղել որևէ առաջընթաց, կասեցնել ու մարել:

Այսօր արդեն պետական քաղաքականության բացակայության անկեղծ բարձրաձայնումը գալիս է ամրագրելու ցեղասպան թուրքի առաջխաղացումն ու հայության կենսատարածքի  կրճատումը, այնպես, ինչպես դա արվել էր հերթական անգամ դեռևս 2012-ի սեպտեմբերին:

Ցեղասպանությունից մազապուրծ փրկվածների ճակատագիրը, նրանց կյանքը, հոգսերն ու ապագա պաշտպանվածությունը շրջանցվել է այնպես, որ չարծարծվի ցեղասպանության շարունակական ընթացքը: Լռության մատնվեց Սումգայիթը, Բաքուն ու Մարաղան, ապա և սաֆարովը, Նախիջևանի խաչքարերի սպանդը, Ավետիսյանների ընտանիքի ոչնչացումը` Հայոց ցեղասպանության հարյուրամյակի նախօրեին ու Բաքվի հայերի ցեղասպանության 25 ամյա տարելիցի օրերին:

Լուռ էր ցեղասպանվող հայությունը, այն ժողովուրդը, ով 1991 թվականից կասեցրել էր ԼՂԻՄ-ի հայության դեմ 88-ի Սումգայիթից սրընթաց շարժվող ցեղասպանությունը:

Լուռ էր հայությունը, քանի որ հայրենադավ, շահամոլ սատելիտները իրենց թրքահաճ աղաղակով հասցնում էին խեղդել հայության ընդվզումը:

Արցախի շրջափակումը Հակարի կամրջով, ապա և ամբողջական մեկուսացումը այդ լռության արգասիք էր: Արցախցիներին սովի մատնելու և հյուծման տարած տաս ամիսները այդ լռության արձագանքն էր:

Այսօր էլ լռություն է, չկան հարցադրումներ, բայց հարցերը բազում են. ո՞վ  կամ ովքե՞ր էին պարտավոր հետպատերազմյան սպառնալից շրջանում ապահովել Արցախի Հանրապետության անվտանգությունը` տրանսպորտային, սննդային, կապը Հակարի կամրջի միջով: Ովքե՞ր էին ապահովում հայության անվտանգությունը “խաղաղապահի” խարդավանքներից, չէ՞ որ “խաղաղապահի” հակահայ դերակատարմանը գնահատական տրվել է արդեն 2020-ի դեկտեմբերին: Ինչպե՞ս և ինչո՞ւ եղավ “բենզինի պայթյուն”, ու անասելի զոհեր, ո՞վ կամ ովքե՞ր էին պարտավոր անվտանգային հարցերը ապահովել: Չկան քննարկումներ, չկա հետաքննություն, չկան պատճառներ:

Եվ մի վերջին հարց, թե ինչպես է, որ տարածքային ամբողջականության սկզբունքների ջատագով կրեմլի իմպերիան համառորեն իր զորքերը պահում է ցեղասպանի կողմից ռազմակալված Արցախի Հանրապետության տարածքներում: Մի՞թե ակնհայտ չէ, որ սա Արցախ հայերի վերադարձը արգելափակող իրավիճակ է, ու արցախահայի վերադարձը հնարավոր է միայն, երբ Արցախից հեռանան օկուպացիոն ուժերը` ռուսական թե ադրբեջանական, փոխարենը այստեղ լինեն միջազգային, խաղաղապահի մանդատը կրող ուժերը: Ովքե՞ր են այս հարցերը բարձրացնելու, արդյո՞ք, Արցախի Հանրապետության գործող նախագահը, ԱԺ-ն ու կառավարությունը, թե՞ Արցախի Հանրապետության լուծարումը իրողություն է:

Մարիամ Ավագյան

Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող

Հատուկ Step1.am-ի համար

prwb.am․Դիրքորոշում Արցախից բռնի տեղահանված անձանց՝ Արցախի տարածքում հաշվառումից հանելու վերաբերյալ

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն (ԻՊԱՍ) Իրականացնում է
իրավաբանական խորհրդատվություն, որի շրջանակներում արձանագրվել են Արցախից բռնի
տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվելիս Արցախի
(Լեռնային Ղարաբաղի) տարածքում (բնակչության ռեգիտրում) հաշվառումից հանելու փաստեր:
«Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի համակարգային վերլուծությունը
ցույց է տալիս, որ ՀՀ բնակչության ռեգիստրների վարման աշխատանքները համակարգող`
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական կառավարման
համակարգի մարմինը (ՀՀ ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիական ծառայություն) լիազորված է
իրականացնել միայն ՀՀ-ում բնակվող անձանց՝ ըստ բնակության վայրի հաշվառում: Իսկ ինչպես
հաշվառումը, այնպես էլ հաշվառումից հանելը իրականացվում է միայն ՀՀ տարածքում գտնվող
բնակության վայրերից:

ՀՀ կառավարության 14 հուլիսի 2005 թվականի N 1231-Ն որոշմամբ (բաժին 3)
սահմանվում են բնակչության ռեգիստրում հաշվառումից հանելու դեպքերը, որոնք վերստին
վերաբերում են բացառապես ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերում հաշվառումից
հանելուն:

Վերը նշվածը վերստին ցույց է տալիս հաշվառման եւ հաշվառումից հանելու գործընթացի՝
միայն ՀՀ տարածքում գտնվող բնակության վայրերի/ կացարանների մասով իրականացվելու
հնավորությունը:

Պրակտիկայում լիազոր մարմինը Արցախից բռնի տեղահանված ժամանակավոր
պաշտպանության կարգավիճակ (փախստական) ստացած անձանց՝ ՀՀ բնակչության
պետական ռեգիստրում հաշվառելիս վերջիններիս հանում է ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի
(Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից:

Նույն վարքագիծը չի դրսեւորվում, սակայն, ՀՀ-ում մշտական բնակություն հաստատած այլ
օտարերկրացիների եւ փախստականների նկատմամբ:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ հորդորում ենք Ներքին գործերի նախարարությանը.
Դադարեցնել Արցախից բռնի տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական
ռեգիստրում հաշվառելիս ՀՀ տարածքից դուրս՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի)
տարածքում հաշվառումից հանելու՝ օրենքին չհամապատասխանող պրակտիկան:
Ինչպես նաեւ սեփական նախաձեռնությամբ վերացնել մինչեւ այժմ Արցախից բռնի
տեղահանված անձանց՝ ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառելիս Արցախի
(Լեռնային Ղարաբաղի) տարածքում հաշվառումից հանելու վերաբերյալ անձնագրերում
կատարված նշագրումները:

Լուսանկրաը՝ Reuters-ի

Մանրամասն՝ prwb.am

Զախարովան հաճույքով հայտարարեց «Հայաստանի պարտության» մասին

Մոսկվան մնում է Երևանի գործընկերը և վճռորոշ ներդրում ունի ռազմական գործողությունների դադարեցման գործում, մասնավորապես, դա տեղի ունեցավ 2020 թվականի աշնանը, այն վճռական ներդրում ունի էլ ավելի բարդ իրավիճակի, նույնիսկ կարելի է ասել՝ Հայաստանի պարտությունը կանխելու գործում։ Այս մասին հունվարի 26-ին կայացած ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան և այն երկիրը, որը նա ներկայացնում է, այլևս չեն թաքցնում «Հայաստանի պարտության», այլ կերպ ասած՝ Հայաստանի՝ որպես պետության անհետացման իրենց հաճույքով սպասումը։

Եվրոպական ավելի քան հիսուն քաղաքներում ի զորակցություն արցախահայության ակցիաներ կկայանան

«Եվրոպացիները հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը եվրոպական տասնչորս երկրների հիսունից ավել քաղաքներում կազմակերպում է տարբեր միջոցառումներ։ Հունվարի 27-28-ին Բելգիայում, Ավստրիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Կիպրոսում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Նիդեռլանդներում, Միացյալ Թագավորությունում, Չեխիայում եւ Ֆրանսիայում կայանալիք  համահայկական համախմբման նպատակն է տարբեր միջոցառումների միջոցով  ազգային կառավարություններին եւ եվրոպական կառույցների ղեկավարներին հորդորել հստակորեն դատապարտել արցախահայության նկատմամբ Ադրբեջանի կողմից կիրառված էթնիկ զտումների եւ ցեղասպան քաղաքականությունը, պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ։

Բրյուսելում «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Գերմանահայերի կենտրոնական կոմիտեի նախագահ Ջոնաթան Սպանգենբերգը նշել է, որ արցախահայությունը, ինչպես յուրաքանչյուր ժողովուրդ, ունի իրավունքներ, որոնք պետք է վերականգնվեն եւ հարգվեն։ «Որպես քաղաքական ակտիվիստներ՝ մեզ համար կարեւոր է այդ իրավունքների համար պայքարելը։ Անշուշտ, արցախահայությունն ինքն է որոշողը, թե ինչ ուղով է ուզում առաջ գնալ, բայց մենք պետք է համապատասխան ատյաններում եւ կառույցներում հարցը օրակարգում պահենք»,- ասել է Սպանգենբերգը՝ հավելելով, որ իրենց կոմիտեն հատկապես հետամուտ է, որպեսզի Գերմանիան Ադրբեջանին առավել քան դատապարտող քաղաքականություն որդեգրի։

«Եվրոպացիները հանուն Արցախի» համաեվրոպական շարժումը համոզված է՝ արցախցիների անքակտելի իրավունքն է հայրենիք վերադառնալ եւ պահանջում է, որ եվրոպական կառույցները նպաստեն միջազգային շոշափելի անվտանգային երաշխիքների ապահովմանը, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղին միջազգայնորեն երաշխավորված ինքնակառավարման կարգավիճակի տրամադրմանը։

Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշել է, որ յուրաքանչյուր հայի բարոյական պարտքն է պայքարել ադրբեջանական գերության մեջ գտնվող մեր հայրենակիցների ազատության համար՝ օգտագործելով բոլոր լծակները։ «Իրավիճակը շատ բարդ է, բայց առավելևս հիմա պարտավոր ենք էլ ավելի համախմբված և նպատակաուղղված պայքարել», –  ասել է Կարապետյանը։

Երկօրյա համաեվրոպական համախմբման թիրախային հարցերի շարքում է նաեւ միջազգային դերակատարներից պահանջել արդյունավետ ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ բացառելու Հայաստանի Հանրապետության նկատմամբ ագրեսիայի ցանկացած դրսեւորում եւ վերջինի ինքնիշխանությունը վտանգող ցանկացած գործողություն։

Շարժումը պահանջում է նաեւ ջանք չխնայել եւ օգտագործել առկա բոլոր լծակները՝ ստիպելու Ադրբեջանին անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ի վեր ձերբակալված բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական պատանդներին, ինչպես նաև 2023 թվականի սեպտեմբերից ի վեր առևանգված ԼՂ ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին։

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը համաեվրոպական համագործակցային հարթակ էորը միավորում է հայ համայնքի ներկայացուցչական մարմինները եվրոպական 15 երկրներում։ Հարթակի առաջին նախաձեռնությունը նամակ էր՝ ուղղված Եվրոպական միությանԵվրոպայի խորհրդիինչպես նաև ԵՄ անդամ պետությունների ղեկավար անձանց՝ արցախահայությանն աջակցելու հորդորովորը ստորագրել էին ավելի քան 500 եվրոպական  կազմակերպություններ։ Հարթակի առաքելությունն է համախմբել եվրոպական երկրների քաղաքացիներին՝ աջակցելով արցախահայության հիմնարար իրավունքների իրացմանըմիաժամանակ բարձրացնել Եվրոպայի քաղաքականսոցիալական և մշակութային ոլորտներում այս խնդրի վերաբերյալ իրազեկվածությունը:

Հայաստան հիմնադրամը փոխում է իր ռազմավարությունը և անցնում միջնաժամկետ ծրագրերի

Համահայկական Հիմնադրամը մի շարք ընկերությունների հետ համագործակցության արդյունքում սեպտեմբերի 21-ից առ այսօր շուրջ 200 տոննա հումանիտար աջակցություն է բաշխել մի շարք մարզերում տեղակայված կարիքավոր ընտանիքներին։ Աջակցությունն իր մեջ ներառել է սննդի և հիգիենայի պարագաների փաթեթներ, տաք հագուստ, մահճակալներ, անկողնային պարագաներ, ծածկոցներ, տաքացուցիչներ և այլն։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, տեղահանված ընտանիքների շրջանում թիրախային խմբերի ընտրությունը կատարվել է հետևյալ չափանիշների հիման վրա՝

Սոցիալապես անապահով ընտանիքներ,

Բազմանդամ ընտանիքներ,

Հաշմանդամություն ունեցող անձինք,

Ընտանիքի զոհված անդամ ունեցողներ,

Տարեցներ,

Միայնակ մայրեր:

Ընդհանուր առմամբ, հումանիտար աջակցությունից օգտվել է 62 հազար շահառու, որից միայն տեղահանության օրերին Կոռնիձորում ստեղծված աջակցության կետերում՝ շուրջ 20,000 մարդ։

Գործընկեր կազմակերպությունները Հիմնադրամին են ներկայացրել բաշխման հաշվետվություններ՝ տրամադրված աջակցության յուրաքանչյուր փուլի համար։ Հաշվետվությունը ներառել է ինչպես թվային ու նկարագրողական փաստագրում, այնպես էլ շահառուների գրանցման թերթիկներ՝ շահառուի ստորագրությամբ։ Իր հերթին, Հիմնադրամը մարզերում իրականացրել է բաշխման մոնիթորինգ, նկարահանումներ, պատրաստել տեսանյութեր, որոնք տեղադրվել են համացանցում։

Արցախցիներին տրամադրված հումանիտար օգնությունը մեծամասամբ ֆինանսավորվել է Հիմնադրամի ԱՄՆ–ի, Ֆրանսիայի, Բրազիլիայի, Մեծ Բրիտանիայի և Տորոնտոյի տեղական մարմինների, ինչպես նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած միջոցների հաշվին:

Այս փուլով, «Հայաստան» համահայկական հիմնադրամն ավարտում է իր՝ հրատապ արձագանքման աջակցության ծրագրերը` անցնելով բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցելու համար միջնաժամկետ ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Իր 32-ամյա գործունեության ողջ ընթացքում «Հայաստան» համահայկական հիմնադրամը 1000-ավոր հումանիտար եւ զարգացման ծրագրեր է իրականացրել Լեռնային Ղարաբաղի եւ արցախցիների համար:

«Հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացին այսքանից հետո գոնե բնազդի մակարդակում կհասկանա վտանգը»

«Այս իշխանությունն անընդմեջ պնդում էր, որ Արցախը մեզ համար բեռ է, եւ Արցախից ազատումը հետագայում խաղաղ կյանքի ապահովում է, այսպես կոչված «խաղաղության դարաշրջանի» մեկնարկն էին նախապատրաստում։ Սակայն կյանքը ցույց տվեց, որ մենք այսօր չունենք Արցախ եւ ունենք Ադրբեջանի ներկայություն Հայաստանի Հանրապետության երեք մարզերում»,- այսօր հրավիրած քննարկման ժամանակ ասաց սահմանադրագետ Գոհար Մելոյանը։

«Ունենք Հայաստանի վարչապետի հայտարարություն, որ անկալվները՝ ՀՀ երկու մարզի 8 գյուղեր, Ադրբեջանի տարածաքային ամբողջականության մաս են, ունենք արտաքին գործերի նախարարի հայտարարություն առ այն, որ, այո, առկա է հերթական պատերազմի սպառնալիք ու վտանգ։ Այսինքն՝ խաղաղության օրակարգը, խաղաղության պայմանագիրը բոլորը չակերտներում են վերցված։ Եթե անգամ ադրբեջանական կողմի նախապայմանները կատարվեն, եթե իշխանությունները միտում ունեն բոլոր ռեւանշիստական, ազգայնական հայտարարություններից ու իրավական համակարգում առկա այդ դրույթներից հրաժարվել, դրան զուգահեռ իրենք տեսնում են, որ դա անարդյունք է»,- ասաց նա։

Ըստ սահմանադրագետի՝ նոյեմբերի 9-ի տխրահռչակ փաստաթղթի անգամ ամենաանմեղ՝ գերինների վերադարձի դրույթը չի կատարվել հայկական կողմի համար։

«Այս պահի դրությամբ, երբ հայկական կողմը Ադրբեջանի բոլոր պահանջները, մի բան էլ ավել կատարել է՝ բանակցային բոլոր հայամետ խաղաքարտերը օդ մեկնելով, անգամ այդ մեկ կետն այսօրվա իշխանությունը չի կարողացել ապահովել։ Այսօրվա դրությամբ մենք դեռ ունենք գերիներ Ադրբեջանում, եւ դա արդեն այս իշխանության դիվանագիտական եւ քաղաքական հմտությունների գնահատականն է»,- ընդգծեց նա։

Գոհար Մելոյանն անդրադարձավ Սահմանադրության փոփոխության մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ նշելով, որ արտաքին գործերի նախարարն իր ասուլիսում չհերքեց, որ մեր հակառակորդ ու թշնամի պետությունների հետ բանակցությունների օրակարգում կա Հայաստանում սահմանադրական փոփոխություններ իրականացնելու հարցը։

«Այո, մենք կարող ենք մեզ թույլ տալ եզրակացնել, որ ադրբեջանական կողմը պահանջում է Հայաստանի Հանրապետությունում սահմանադրական փոփոխություններ։ Նոր Սահմանադրության ձեւաչափը մեզ թույլ է տալիս եզրահանգելու, որ, այո, կա նախաբանի ձեւափոխման, մեր Անկախության հռչակագրում ամրագրված հիմնադիր դրույթներից հրաժարման օրակարգային խնդիր»,- ասաց նա։

«Ես հույս ունեմ, որ ՀՀ քաղաքացին այսքանից հետո գոնե բնազդի մակարդակում կհասկանա, որ դեռ վտանգներ կան, եւ վտանգներն ավելի մոտ են, քան նախկինում»,- ընդգծեց նա։

Հայաստանի 10 խոշորագույն հարկ վճարողները

1000 խոշոր հարկ վճարողները 2023 թ. հունվար–դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարել են ավելի քան 1 տրլն 710 մլրդ 577 մլն դրամ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։
«Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրլն 308 մլրդ 983 մլն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ շուրջ 401 մլրդ 594 մլն դրամ»,– նշված է ՊԵԿ հաղորդագրության մեջ։
Հայաստանի խոշոր հարկատուների 2023 թ. ցանկը, ինչպես 2023 թ. 3–րդ եռամսյակում` հուլիս–սեպտեմբեր, գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը ամբողջ 2023 թ. ընթացքում վճարել է 70.9 մլրդ դրամի հարկ։