Էրդողանը հանկարծ իրեն «կաղ բադիկ» է հայտարարել

  • 11:16 09.03.2024

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ մարտի 31-ին կայանալիք մունիցիպալ ընտրությունները լինելու են վերջինը իր համար՝ հաշվի առնելով գործող օրենսդրությունը, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։

«Ինձ համար սա եզրափակիչն է: Այս ընտրություններն իմ վերջին ընտրություններն են՝ օրենքով տրված լիազորություններով։ Արդյունքում [գործերը] կփոխանցվեն իմ եղբայրներին, ովքեր կգան իմ հետևից»,- ասել է նա, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Հիշեցնենք, որ 2023 թվականի ընտրություններում, որոնք Էրդողանը հաղթեց երկրորդ փուլում նվազագույն արդյունքով, նա հայտարարեց, որ այլևս չի մասնակցելու նախագահական ընտրություններին։ Եվ սրա միակ պատճառը առողջական խնդիրները չեն։ Թուրքիայի տնտեսությունը ածելիի եզրին է, և ամեն րոպե կարող է փլուզում լինել:

Էրդողանը, որպես իր քաղաքականության «տորթի բալ» նախատեսում է նոր Սահմանադրության ընդունում։ Այս սահմանադրության իմաստը կլինի այն, որ թուրքական սահմանը կդադարի կախված լինել Լոզանի և Կարսի պայմանագրերից։ Պուտինն ու Փաշինյանը այս հարցում կօգնեն Էրդողանին.

Նախագահական ժամկետի ավարտից 4 տարի առաջ իրեն «կաղ բադիկ» հայտարարելը տարօրինակ քայլ է, և հնարավոր է, որ Էրդողանը հույս չունի ավարտել մինչև 2028 թվականը նախատեսված նախագահական ժամկետը։