Ադրբեջանը Եվրոպային մատակարարում է ընդամենը 13 մլրդ մ³ գազ՝ սպառվող 340 մլրդից

Ադրբեջանից Եվրոպա գազատարը լիովին գործարկված է։ Այս մասին հայտարարել է Ալիևը Դուբլինում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում։

Ադրբեջանական գազը Թուրքիայի և Հունաստանի միջով Իտալիա տեղափոխող Տրանսադրիատիկ գազատարի հզորությունն արդեն իսկ տարեկան 10-ից ավելացվել է մինչև 11,2 միլիարդ խորանարդ մետր։ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը տարեկան մոտ 13 միլիարդ խորանարդ մետր գազ է մատակարարում 10 եվրոպական երկրների։

Հիշեցնենք, որ 2025 թվականին Եվրամիությունում գազի ընդհանուր սպառումը կազմել է մոտ 340 միլիարդ խորանարդ մետր։

Ադրբեջանը ԵՄ-ին չի մատակարարում անհրաժեշտ գազի նույնիսկ 5%-ը, սակայն ակտիվորեն օգտագործում է գազային շանտաժը՝ իր քաղաքական շահերն ու քարոզչությունն առաջ մղելու համար։