ՌԴ Պետդումա օրինագիծ է ներկայացվել՝ անվավեր ճանաչելու Ղրիմը ՌՍՖՍՀ-ից Ուկրաինական ԽՍՀ-ին հանձնելու մասին 1954թ որոշումը։ Ինչպես նշված է օրինագծի բացատրական գրության մեջ, այն ուղղված է «մաքրելու Ռուսաստանի Դաշնության իրավական ժառանգությունը» «առոչինչ արարքներից, որոնք իրավական հիմքեր չունեին»։
Ռուսաստանի Դաշնության Պետդուման կարող էր «լուծել» արցախյան հակամարտությունը դեռևս 1990-ականների սկզբին (և նույնիսկ հիմա ուշ չէ) գրչի մեկ հարվածով՝ չեղյալ հայտարարելով 1921 թ․ Կավբյուրոյի որոշումը հայկական Ղարաբաղը ադրբեջանին փոխանցելու մասին։
Բայց ռուսական իշխանություններն այլ ճանապարհով գնացին՝ Սումգայիթ, «Օղակ» օպերացիա, 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ղարաբաղի «ճանաչում» Ադրբեջանի կազմում, ռուս-թուրքական հետախուզական կենտրոնի ստեղծում Ակնայում, «աջակցություն» Արցախից բնիկներին տեղահանելու հարցում և ռազմական ներկայության շարունակումը ամայացած Ղարաբաղում։