Մեկնարկել է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ի կողմից հայտարարված “Արցախից տեղահանված կանանց և աղջիկների տնտեսական հզորացման դպրոց” ծրագիրը:
Դպրոցը նախատեսված է 18-25 տարեկան ՀՀ Կոտայքի, Արարատի, Արմավիրի, Արագածոտնի մարզերում և Երևանում փաստացի բնակություն հաստատած արցախցիների համար: Դպրոցի գլխավոր նպատակը ՀՀ աշխատաշուկայում մրցունակության բարձրացումն է և ձեռնարկատիրական հմտությունների զարգացումը:
Հավելենք, որ մասնակցությունը անվճար է: Մանրամասնությունների, ինչպես նաև դիմելու համար կարող եք անցնել հետևյալ հղումով։
Դիմումների ընդունման վերջնաժամկետը սահմանված է մինչև մարտի 20-ը:
«Ապահով տարածք Լեռնային Ղարաբաղից տեղահանված երիտասարդների համար» ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ կողմից «ՀԱՎԱՍԱՐ – ԵՄ-ն հանուն կանանց իրավազորման Հայաստանում» ծրագրի շրջանակում։ Ծրագիրն իրականացվում է ՕքսԵՋեն հիմնադրամի, «Եվրոպական գործընկերություն հանուն ժողովրդավարության» ՀԿ-ի, «Նիդեռլանդների հելսինկյան կոմիտե» ՀԿ-ի, «Կանանց աջակցման կենտրոն» ՀԿ-ի, «ՎԻՆՆԵԹ Գորիս» զարգացման հիմնադրամի կողմից, «Վիննեթ Շվեդիա» ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից:
Նկարը՝ «Armenian progressive youth» ֆեյսբուքյան էջից:
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: