Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները հուլիսի 17-ին ժամը 00:05-01:40-ն ընկած ժամանակահատվածում, հրաձգային զենքերից կրակ են բացել Սոթքի և Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից:
Հուլիսի 16- ին` ժամը 20:20-ի սահմաններում ադրբեջանական զինուժը Մարտակերտի շրջանում խախտել է հրադադարը’ կիրառելով հրաձգային զենք։ Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից։
Հայկական կողմում կորուստներ չկան։
Տեղի ունեցածի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։