Պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովի 4-րդ հանդիպմանը չի հաջողվել համաձայնության գալ

  • 00:43 19.07.2023

Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման երկու երկրների հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը համաձայնության ձեռք չի բերվել, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի սահմանազատումն իրականացնելիս։ Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցմանը` այս մասին հայտնել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ՀՀ և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանի և Շահին Մուստաֆաևի նախագահությամբ կայացած հանդիպմանը կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել են կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի: