
Հարկատուներից ֆինանսավորվող Հանրային հեռուստաընկերությունը ներողություն է խնդրել երեկ տարածած կեղծ լուրերի համար։
Առաջին ալիքը բարձրացված աղմուկից հետո ստիպված ներողություն է խնդրում խայտառակ ռեպորտաժի համար, որտեղ արցախյան բարբառով կոշիկի մասին խոսակցությունը ներկայացրել է որպես հավաքներին մասնակցելու համար գումար ստանալու խոսակցություն:
Հիշեցնենք, որ պաշտպան Ռուբեն Մելիքյանը Հանրային հեռուստաընկերությանը մեղադրել էր «գեբելսյան սուտ» տարածելու համար։