ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հունիսի 10-ին քվեարկել է Գազայի հատվածում իրավիճակի կարգավորման ԱՄՆ ծրագրին աջակցելու օգտին։
Ծրագիրը ներառում է զինադադար, պատանդների աստիճանական ազատում և իսրայելական զորքերի դուրսբերում այդ հատվածից։
Բանաձևին, որը կոչ է անում Իսրայելին և «Համաս» ծայրահեղական շարժմանը, ընդունել ԱՄՆ ծրագիրը՝ «անհապաղ» և «առանց լրացուցիչ պայմանների», կողմ է քվեարկել խորհրդի 15 անդամներից 14-ը։ Ռուսաստանը ձեռնպահ է մնացել։
Ծրագիրը մայիսի վերջին ներկայացրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Առաջին փուլը նախատեսում է պատանդների և կալանավորների փոխանակում և ժամանակավոր զինադադար։ Երկրորդը փուլով՝ պատանդների վերջնական ազատում, ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում և իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերում Գազայից։ Իսկ եզրափակիչ փուլում ակնկալվում է պատրաստել այն հատվածի վերականգնման միջազգային պլանը, որը լայնածավալ ավերածություններերի է ենթարկվել Իսրայելի և ԱՄՆ-ում և Եվրամիությունում ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի գործողությունների հետևանքով։
2024. Հիմնադիր՝ "ՄեդիաՍտեփ" ՀԿ, Երեւան, [email protected] Բոլոր իրավունքները պաշտպանված են: Կայքի հրապարակումների օգտագործման ժամանակ հղումը Step1.am -ին պարտադիր է: