«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը կուսակցական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել է, թե ՌԴ-ն «փուլ առ փուլ» դուրս է գալիս Հայաստանից։ Որպես օրինակ նա հիշեցրել է Փաշինյան-Պուտին վերջին հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, թե ռուս սահմանապահները դուրս կգան Հայաստանի մի շարք մարզերից, բայց կմնան հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանին։
Թերթը այս օրինակով ի ցույց է դնում հայ-ռուսական ապահարզանի ամբողջ սուտը։
Բացի այդ, վիճակագրական կոմիտեն հրապարակել է այս տարվա հունվար-մայիս ամիսների արտաքին առեւտրաշրջանառության ցուցանիշները։ Եվ ահա, այս ընթացքում ՌԴ-ի հետ Հայաստանի առեւտրաշրջանառությունը կազմել է ընդհանուր առեւտրի 45.9 տոկոսը, մինչդեռ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում 36.1 տոկոս էր։ 16.3 մլրդ դոլար առեւտրից 7.5 մլրդ դոլարը բաժին է հասնում ՌԴ-ին։ Ընդ որում, ավելի քան 5 անգամ աճել է Ռուսաստանից ներկրումների ցուցանիշը։ Էլ չենք ասում, որ Հայաստանի համար առանցքային կարեւորություն ունեցող ոլորտները՝ էլեկտրաէներգիա, գազ, երկաթուղի եւ այլն ռուսական ընկերություններինն են։
Երեւանն ու Մոսկվան արդեն քանի տարի է խաղում են “милые бранятся только тешатся” կրկեսը, որը թույլ է տալիս հայաստանյան կառավարությանը ստանալ Արեւմուտքի աջակցությունը ռուս-թուրքական պլաններին, իսկ Մոսկվային՝ բարդել Հայաստանի լուծարման մեղքը “արեւմտամետ” Փաշինյանի վրա։ Արեւմուտքը նույն կրկեսում խաղում է Կարաբասի դերը։
Եթե Երեւանն ու Արեւմուտքն իրոք ուզենան, որ Հայաստանը պոկվի Ռուսաստանից, նրանք կպնդեն հայկական միակ իրավական ակտը եւ արարքը, որը արվել է հակառակ Ռուսաստանի եւ որը Մոսկվան 30 տարի քողարկում է։ Խոսքը 1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին որոշման մասին է։ Դա ռուս-թուրքական տիրապետությունից դորս գալու առաջին եւ վերջին քայլն էր։ Մինչ հիմա ՀՀ իշխանությունները վարում են ռուսական գիծը, որի վերջնական նպատակն է՝ հայկական պետության լուծարումը։
Ռուսաստանը իր կողմից աջակցում է ՀՀ կառավարության խաղին, “մտահոգություն” հայտնելով, որ “ԵՄ առաքելությունը Ադրբեջանի հետ սահմանին կարող է մշտական դառնալ Հայաստանի հավանությամբ /ՌԴ ԱԳՆ ղեկավարի տեղակալ Միխայիլ Գալուզին/։ Նա նշել է, որ ռուսական կողմը մշտապես բարձրացնում է ԵՄ առաքելության թեման Երեւանի եւ տարածաշրջանային այլ գործընկերների հետ շփումներում։
Մոսկվան գոհ է Ռուսաստանում Հայաստանի ներկայիս դեսպան Վաղարշակ Հարությունյանի աշխատանքից, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ինչ վերաբերում է Երեւանում Ռուսաստանի դեսպանին, Սերգեյ Կոպիրկինը շարունակում է իր աշխատանքը։ Նրա աշխատանքի արդյունավետությունն ու արդյունավետությունը կասկածից վեր են»,- ընդգծել է նա։
Դե, իհարկե, ռուս դեսպանը այնքան հմուտ է, որ 2020 թ․ պատերազմից մի քանի ամիս անց Հայաստանում կարողացել է խորհրդարան ձեւավորել, որը մինչ օրս կոչվում է “կոպիրկինյան”։