“Բնական է՝ այն հիմնական պատճառը, որ նրանք լքեցին այդ տարածքը, հենց այն էր, որ չէին զգում անվտանգությունը։ Ես ինքս խոսել եմ ղարաբաղցիների հետ, փախստականները երբ եկել էին, ես ինքս գնացի Կապան, խոսեցի նրանց հետ։ Նրանք ասացին, որ «մենք կամավոր չենք լքել մեր տները»։ «Ոչ ոք կամավոր չի լքում իր տունը», – ասել է դեսպանը։
Ի՞նչ եք կարծում՝ արդյոք արցախահայերը պետք է ինքնավարության որոշակի աստիճան ունենան, որպեսզի ապահովվի այդ անվտանգությունը:
Սոբհանի. – Ինչպիսի պայմաններ լինեն այնտեղ՝ պետք է երկխոսություն և բանակցություններ լինեն այդ մասին։ Եկեք մենք և Դուք որոշում չկայացնենք նրանց փոխարեն։ Թե դա ինչպես պետք է սկսվի, դա երկու կողմերի համաձայնության հարց է։ Նպատակը պետք է լինի Ձեր ասած անվտանգությանը և նրանց իրավունքներին հասնելը։
Իրանը ինչպե՞ս է ընկալում Հայաստանի տարածքային ամբողջականության հարցը, եթե Բաքուն, օրինակ, պահանջում է ՀՀ Սահմանադրությունից հանել հղումը 1989 թ․ դեկտեմբերի 1-ի՝ Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին որոշմանն, այդպիսով “հաստատելով”, որ ՀՀ տարածքային ամբողջականությունը նաեւ Արցախն է ներառում։ Թեհրանը դա՞ նկատի ունի, ասելով, որ ամբողջականությունը պետք է պահպանվի, եւ Ղարաբաղի բնակչությունը պետք է վերադառնա իրենց տները։